Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն եւ վրացի հայտնի դիզայներ Անուկի Արեշիձեն պսակադրվել են (ֆոտո)

15:15, 17 հունիսի

29-ամյա Անուկի Արեշիձեն եւ 41-ամյա Կախա Կալաձեն պսակադրվել են 6 տարվա ամուսնությունից հետո։ Այս մասին հայտնում է վրացական HELLO-ն։ Հայտնի է, որ պսակադրության արարողությունից առաջ համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը կնքել է զույգի երկու ավագ երեխաներին։ Կախան եկեղեցի է եղել մոխրագույն կոստյումով, իսկ Անուկին՝ սեփական դիզայնով կարված սպիտակ զգեստով, որը բաց էր ուսերի հատվածում եւ մեջքի հատվածում զարդարված էր ժապավենակապով։

Հանդիսավոր արարողությունից հետո զույգն ընկերներին եւ մտերիմներին հավաքել է Radisson Collection Hotel-ի հինգաստղանի ռեստորանում, որը գտնվում է Թբիլիսիի մոտակայքում գտնվող Ցինանդալի գյուղում։ Այնտեղ հեքիաթային ծաղկային ձեւավորում է եղել, եւ բացօթյա բանկետ է կազմակերպվել։ Հյուրերի շարքում են եղել բասկետբոլիստ, NBA-ի խաղացող Զազա Պաչուլիան կնոջ՝ Տիկո Ավալաձեի հետ, More is Love բուտիկի հիմնադիր Նինո Էլիավան, ֆուտբոլիստ Զուրաբ Խիզանիշվիլին կնոջ՝ մոդել Սալոմե Գվինիաշվիլիի հետ եւ այլք։

Կալաձեն Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է 2017թ.-ի հոկտեմբերից, մինչ այդ եղել է էներգետիկայի նախարար։ Կախան վրացի միակ ֆուտբոլիստն է, որն իտալական «Միլան» ակումբի կազմում երկու անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան։  

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от ANOUKI ARESHIDZE (@anoukigold)

Արեշիձեն վրացի հայտնի դիզայներ է, Anouki հագուստի ապրանքանիշի հիմնադիրը, որի հավաքածուները ներկայացվել են Կիեւում, Թբիլիսիում, Փարիզում եւ Միլանում Նորաձեւության շաբաթների ընթացքում։ Անուկիի առաջին անձնական ցուցադրությանը մասնակցել է նույնիսկ Իրինա Շեյքը։

Կալաձեն եւ Արեշիձեն ամուսնացած են 2013թ.-ից, չորս երեխա ունեն՝ Լեւան, Կախաբեր, Վաչե եւ Նիկոլա։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել