«Զվարթնոց» օդանավակայանն այսօր գունավորված էր «Մարաշլեան» ֆոտո ատելիեի ներկայացրած լուսանկարների վառ եւ հիշողություն արթնացնող երանգներով: Օդանավակայանի «Մեկնում» եւ VIP սրահներում ֆոտո ատելիեի լուսանկարների աշխատանքների ցուցահանդեսն է բացվել, որը կտեւի մինչեւ հուլիսի 1-ը: Ինչպես NEWS.am STYLE-ի հետ զրույցում հայտնեց «Մարաշլեան» ֆոտո ատելիեի հիմնադիր Էմմա Մարաշլյանը՝ «Զվարթնոցում» իրականացրած ցուցահանդեսը նպատակ ունի հայկական մշակույթի հանդեպ հետաքրքրություն սեւեռել ոչ միայն հայրենադարձ մեր քաղաքացիների, այլեւ արտասահմանցիների վրա: Ցուցահանդեսն իրականացվել է Art.am կայքի հետ համագործակցության արդյունքում:
«Մենք առաջինն ենք Հայաստանում, որ կարողացել ենք ձեւավորել մշակույթ հայկական տարազի նկատմամբ: Այս տարի Արմինե Թումանյանի հետ համատեղ ջանքերով որոշեցինք «Զվարթնոց» օդանավակայանում ստեղծել այս ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են ոչ միայն իմ, այլեւ մեր բոլոր լուսանկարիչների աշխատանքները, որոնք ինձ հետ հավասար աշխատել են այս տարիների ընթացքում: Կարծում եմ՝ լուսանկարները հենց իրենց գեղարվեստական լուծումներով են հետաքրքիր: Ուրախ կլինեմ, որ մարդիկ գալուց կամ մեկնելուց իրենց հետ տանեն այս հիշողությունը»:
Էմման նշում է՝ այս տարիների ընթացքում ֆոտո ատելիեի աշխատանքը ցույց է տվել, որ հայկական տարազով խորհրդանշական լուսանկարներ ցանկանում են ունենալ ոչ միայն մեր հայրենակիցները, այլեւ օտարազգիները: Իսկ ցուցահանդեսի համար ընտրված նմուշների մեջ այն լուսանկարներն են, որոնք ըստ լուսանկարչուհու՝ հետք են թողնում մարդկանց սրտերում:
«6 տարվա աշխատանքների մեջ պետք է ընտրեինք լավագույնները: Սրանք այն նկարներն են, որոնք մեծ հետք են թողել սրտի մեջ: Կարծում եմ՝ բոլորն, ովքեր մեզ մոտ լուսանկարվում են, իրենց հետ տանում են այդ էմոցիաները՝ լույսը, պատմությունը: Միշտ նշում եմ՝ դուք, երբ լուսանկարվում եք, ձեր լուսանկարն արդեն շատ հարուստ է, պատմական ակնարկ ունի, որտեղ ներկայացված են հին կարպետները, ատրիբուտները, տարազները եւ, բնականաբար, լուսանկարիչների պրոֆեսիոնալ աշխատանքը հետաքրքիր լուծումներ է տալիս լուսանկարներին»:
Ցուցադրված աշխատանքներից յուրաքանչյուրն ասես կտավ լիներ, ոչ թե լուսանկար: Էմմա Մարաշլյանի խոսքով՝ իրենք տարիների ընթացքում են ձեւավորել իրենց յուրահատու ոճն ու գտել նման գույներ արտաբերելու արվեստը.
«Ես սրանց անվանում եմ Ռեմբրանտի գույներ: Բավականին երկար ճանապարհ ենք անցել, մինչեւ եկել ենք այս գույներին: Այս գույները տալիս են հիշողություն, անցյալ, ունեն սիմվոլիզմ, հենց այնպես ընտրված չեն: Մենք նաեւ ունենք նկարները հատուկ մշակող վարպետ, որը կարողացել է գտնել այս գեղարվեստական լուծումը, որը մեր փոքրիկ գաղտնիքն է»,-ժպիտով հավելեց նա:
Ինչ վերաբերում է ֆոտո ատելիեի մյուս ծրագրերին՝ առաջիկայում ցուցահանդեսներ կլինեն Եվրոպայում՝ Բրյուսելում եւ Մարսելում: Կան նաեւ այլ նախագծեր, որոնց մասին Էմման նախընտրեց խոսել ավելի ուշ:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը