«Пятница!» հեռուստաընկերության հաղորդավարն ամուսնացել է։ Դմիտրի Կոմարովի ընտրյալն Ուկրաինայի ամենագեղեցիկ աղջիկներից մեկն է՝ Ալեքսանդրա Կուչերենկոն։ Ամուսնական արարողությունը տեղի է ունեցել արտասահմանում։ Արարողությանը մասնացել են միայն զույգի մտերիմները։
Դմիտրի Կոմարը փորձում էր չկիսվել անձնական կյանքի մանրամասներով։ Նա բլոգում լուսանկար է հրապարակել, որն արվել է «Мир наизнанку» հաղորդման նկարահանման ընթացքում, որի հեղինակն ու վարողը հենց նա է։ Միայն նախօրեին է նա որոշել պատմել գաղտնիքի՝ ամուսնության մասին։ Կոմարովի ընտրյալն Ալեքսանդրա Կուչերենկոն է, որը երեք տարի առաջ արժանացել է Ուկրաինայի ամենագեղեցիկ աղջկա կոչմանը։
Посмотреть эту публикацию в Instagram
«Ընկերներ, ես անձնական կյանքս միշտ պաշտպանել եմ ու գաղտնի պահել։ Բայց ձեզ խոստացել էի, որ ամեն ինչ կպատմեմ, երբ ժամանակը գա։ Ահա ժամանակը եկել է։ Ես ու Սաշան ամուսին ու կին ենք»,- Instagram-ում գրել է Դմիտրին։
Ալեքսանդրան եւս հեռուստատեսությունում է աշխատում։ Նա կրթությամբ լրագրող է եւ վարում է հաղորդումներից մեկը։ Գեղեցկուհին եւս մինչեւ վերջին պահը չէր խոսում կոլեգայի հետ սիրավեպի մասին։ Հիմա, երբ արդեն թաքցնելու ոչինչ չկա, Կուչերենկոն պատրաստ է հետեւորդների հետ կիսվել իր ուրախությամբ։
Ի դեպ, զույգը դեռ մայիսին ամուսնացել է Իսրայելում։ Գաղտնիության նպատակով զույգն արտասահման է մեկնել տարբեր ինքնաթիռներով։ Ամուսնական արարողությանը ներկա են եղել միայն Դմիտրիի եւ Ալեքսանդրայի մտերիմներևը։ Նորապսակները մեղրամիսն անցկացրել են Մալդիվներում։ Նրանք նախապես ծրագրել են Նեպալ մեկնել, սակայն չնախատեսված հանգամանքների պատճառով ստիպված են եղել փոխել ծրագրերը։
Ապագա ամուսինների միջեւ ջերմ զգացմունքներ առաջացել են «Պարեր աստղերի հետ» («Танцы со звездами») նախագծի ուկրաինական տարբերակին մասնակցության ընթացքում։ Այդ ժամանակ շատերն էին նրանց սիրավեպ վերագրում, սակայն հեռուստատեսության աստղերը համառորեն հերքում էին այդ տեղեկություննները։
Աղբյուրը՝ StarHit
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:38, 20 ապրիլի
Երեւանյան բուրգեր-ուղեցույց. փնտրում ենք կատարյալ համը15:06, 20 ապրիլի
Որտե՞ղ են խորհրդավոր կերպով անհետանում գուլպաները13:36, 20 ապրիլի
Քիմ Քարդաշյանը չի արձագանքի Թեյլոր Սվիֆթի նվաստացուցիչ դիս-թրեքերին՝ «վախենալով» նրա երկրպագուների բանակից12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին