«Սեւազգեստ մարդիկ. Ինթերնեշընլ»-ը ֆրանշիզի չորրորդ ֆիլմն է, որը չի կորցրել արդիականությունն ավելի քան քսան տարի հետո։ Առաջին ֆիլմը հիանալի արտացոլում է այն ժամանակվա բոլոր պոպուլյար միտումները, իսկ «Ինթերնեշընլը» ներկայիս հայելին է։
«Սեւազգեստ մարդիկ» գաղտնի կազմակերպությունը, պաշտպանելով Երկրի անդորրն ու անվտանգությունը, մեկ անգամ չէ, որ մեզ զերծ է պահել Տիեզերքի թափթփուկների հարձակումներից։ Այս անգամ համաշխարհային հանրության համար ամենամեծ վտանգը, որին պետք է դիմակայեն գործակալները, լրտեսն է իրենց շարքերում։
Մի քիչ դրամա, հատուկ էֆեկտներ, արկածներ, թեթեւ սյուժե, ուրախ կերպարներ, հումոր, անվերջ դրայվ ու տեղափոխություններ՝ ահա այս ֆիլմի հիմնական բաղադրիչները։
Թերեւս, դրայվը ես կանվանեի ֆիլմի ամենամեծ պլյուսը, որը հիանալի բեմադրել է ռեժիսորը՝ դրայվ ֆիլմերի վարպետ Ֆելիքս Գերի Գրեյը («Կողոպուտ իտալական ձեւով», «Փողոցների ձայնը», «Ֆորսաժ 8»)։ Ֆիլմը մակարդակի վրա է պահում նաեւ հաջողված հումորը. շատ ծիծաղելի է մուրճով տեսարանը. ե՛ւ ինքնին շատ լավն է, ե՛ւ վատը չի Թորան «Մարվել» կինոտիեզերքից։
Կանգնելով ինչպե՞ս երկրորդ շունչ հաղորդել հին ֆրանշիզին հարցի առջեւ՝ ֆիլմը ստեղծողներն ընդունել են երկու կարեւոր որոշում։
Առաջին
Ֆիլմը չեն ներկայացրել որպես ռեմեյք, այլ որպես արդեն գոյություն ունեցող սերիայի նոր գլուխ։ Բայց ամբողջ նորարարությամբ հանդերձ՝ ֆիլմը բազմիցս մեզ հիշեցնում է նախկինի մասին՝ ամեն տեսակ «բացիկներ» ցուցադրելով նախորդ մասերից, ներկայացնելով հին երկրորդական կերպարներին։
Երկրորդ
Ֆիլմը լիովին հրաժարվել է հանդիսատեսների սրտին դուր եկած Ուիլ Սմիթից եւ Թոմի Լի Ջոնսից, ինչն, անկասկած, ճիշտ, թեեւ տխուր որոշում է։
Բավական հաջող են ընտրվել Քրիս Հեմսվորթն ու Թեսա Թոմփսոնը, որոնց երգիծական երկյակն արդեն սիրվել է հանդիսատեսի կողմից 2017-ին, «Թոր. Ռագնարեկ» ֆիլմից հետո։ Նրանց կերպարների միջեւ քիմիան շատ արդյունավետ է եւ չի թողնում, որ կինոդիտողը ձանձրանա։
Ուրախացրին Լիամ Նիսոնը եւ Էմմա Թոմփսոնը, թեեւ նրանց կերպարների էկրանային ժամանակը մեծ չէ, բայց նրանց յուրաքանչյուրի հայտնվելը թույլ է տալիս վայելել նրանց դերասանական խաղը. իրոք հասկանում ես, թե ինչ բան է «հին դպրոցը»։
Ես կարող էի պատմել նաեւ մինուսների մասին։ Օրինակ, այն մասին, որ սցենարը բավական բանալ է, կերպարներն առանձնապես բացահայտված չեն, եւ չարագործներն էլ միջակություններ են, բայց... Ֆիլմն ինձ իսկապես զվարճացրեց եւ վատ չշարունակեց Սեւազգեստ մարդկանց կազմակերպության պատմությունը։ Այնպես որ, առանց քննադատության յոլա կգնամ...
Հ.Գ.
Ուզում եմ հավատալ, որ մենակ չենք Տիեզերքում։ Չէ՞ որ եթե այդպես է, ապա սեւազգեստ մարդիկ հորինված չեն։
Հաճելի կինոդիտում
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել