Հայուհի Զառա Գեմիլյանը, որը ապրիլին ԱՄՆ-ի Քալֆորնիա նահանգում կայացած «Միսիս Քալիֆորնիա Երկրագունդ» գեղեցկության մրցույթում դարձել էր հաղթող, օրերս տեղի ունեցած «Միսիս Հյուսիսային Ամերիկա Երկրագունդ» մրցույթում նվաճել է «Վիցե Միսիս» տիտղոսը: Մցույթը կայացել է հունիսի 12-16-ն ընկած ժամանակահատվածում՝ Փալմ Սփրինգսում: Զառան նաեւ ճանաչվել է «Միսիս Հայաստան»՝ հնարավորություն ստանալով ներկայացնել Հայաստանը Չինաստանում կայանալիք «Միսիս Երկրագունդ» մրցույթում, որը կմեկնարկի նոյեմբերին:
NEWS.am STYLE-ը Քալիֆորնիայի ամենագեղեցիկ կինը ճանաչված հայուհու հետ զրուցել է մրցույթի մանրամասներից:
«Մրցույթն անց է կացվել մի քանի փուլերով: Առաջին փուլում մասնակիցներից յուրաքանչյուրը հանդես է եկել իր անձնական ելույթով՝ ներկայացնելով ինքն իրեն, ըստ որի էլ մյուս մասնակիցներն ու ժյուրիի անդամները պատկերացում են կազմում քո մասին: Հետագա փոլերում ներկայացել ենք լողազգեստներով եւ երեկոյան զգեստներով: Ես ներկայացել եմ տաղանդավոր հայ դիզայներ Aniko Fashion-ի հեղինակած զգեստով»,-ասում է Զառան՝ հավելելով.
«Ես շատ ուրախ եմ մրցութի արդյունքից եւ հպարտ, որ կարող եմ ԱՄՆ-ի պատվիրակության հետ մեկնել Չինաստան եւ ներկայացբել Հայաստանը: ԱՄՆ-ում մրցույթի կազմակերպիչները տեսան, թե ես ինչպես եմ ներկայացնում իմ երկիրը եւ որքան եմ հպարտանում իմ հայ լինելով, այդպես առաջարկեցին «Միսիս Երկրագունդ» մրցույթում ներկայացնել Հայաստանը, ինչն ինձ համար անակնկալ էր, բայց որի համար ես շատ ուրախ եմ եւ հպարտ»:
Զառան խոստովանում է՝ մրցակցությունը բարդ է եղել.
«Բոլոր մասնակցներն էլ գեղեցիկ էին, ինչպես արտաքուստ, այնպես էլ՝ ներքուստ: Բացի այդ, շատ ժամանակ էինք տրամադրում փորձերին: Մինչեւ հիմա ոտքերս ցավում են, քանի որ անընդհատ բարձրակրունկներով էինք շրջում»:
Այսօր Զառան ժամանելու է Հայաստան. այստեղ զբաղվելու է Չինաստանում կայանալիք մրցույթի նախապատրաստական աշխատանքներով:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները տրամադրել է Զառա Գեմիլյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ