«Գինեկոլոգները գինի պատրաստողներն են»․ «IQ-իկ»-ի 3-րդ թողարկումը

Պահարան. այն ամենն ինչ պարտադիր է ճամպրուկում՝հանգստի մեկնելիս

Ամերիկաբնակների արձագանքը հայկական տեսահոլովակներին. մաս 2` Իվետա Մուկուչյան

«IQ-իկ». Փոքրիկները` լրագրության մասին

Makeup tutorial. ստանում ենք վառ ամառային դիմահարդարում

Ինչպես ընտրել ամառային շապիկներն ու ճիշտ համադրել դրանք

«Իռլանդացին» ֆիլմի առաջին թիզերը

Արտասահմանցիները հայկական տեսահոլովակներ են դիտում

Երկու հայ հանդիպեցին Մոսկվայում․ Հրանտ Թոխատյան եւ Սարիկ Անդրեասյան

NEWS.am STYLE-ը ներկայացնում է․ երեք լուք մեկ ժակետով՝ ոճաբանի խորհուրդները

Դավիթ Պարոնիկյանը, Միշ Ամիրյանը & Co-ն ներկայացնում են. «համեղ» երաժշտություն Smart’n’Special-ից

«Ուզում եմ նստել «Համացանց» անունով ձին». Սարիկ Անդրեասյանն իր Youtube-յան շոուն ունի

«Իտալական մաֆիայի կրտսեր կազմ». հայ երիտասարդը «Лучше всех» հաղորդմանը եկել էր 8-ամյա թարգմանչի հետ

Քիմ Քարդաշյանը վերադարձել է Սպիտակ տուն՝ դատապարտյալներին աջակցելու համար

«Հայաստանը բացահայտումների երկիր է». Միխայիլ Շիրվինդտը Սեւանի ափին խեցգետնով քաբաբ է փորձել

Shabeeg․ խոսող շապիկներ

Թիմաթին եւ Նազիման ներկայացրել են Հայաստանում նկարահանված տեսահոլովակը

Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմը՝ Կաննի կինոփառատոնում

Բելլա Հադիդը՝ կրկին սկանդալի էպիկենտրոնում. այս անգամ նա «տրորել է» օդանավը

19:14, 18 հունիսի

22-ամյա Բելլա Հադիդը հրապարակավ ներողություն է խնդրել այն բանից հետո, երբ սոցիալական ցանցում նրա լուսանկարը զայրույթ է առաջացրել Մերձավոր Արեւելքում  երկրպագուների շրջանում։ Առիթը լուսանկարն էր, որը մոդելը հրապարակել է օդանավակայանում։ Դրանցում Հադիդը կարծես բարձրակրունկով սեղմում է Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Էմիրությունների դրոշներով օդանավերը։

Картинки по запросу bella hadid

Եվ դա չէր կարող անհետեւանք մնալ. սոցիալական ցանցում հրապարակումից հետո սոցիալական ցանցում հայտնվել է #BellaHadidIsRacist հեշթեգը (Բելլա Հադիդը ռասիստ է), որն արդեն իսկ թրենդ է դարձել։ Արդյունքում Բելլա Հադիդը որոշել է խախտել լռությունը եւ հրապարակում արել, որում հայտարարել է, որ լուսանկարը քաղաքականության հետ որեւէ առնչություն չունի։

Картинки по запросу bella hadid getty images

«Նախ ես չէի ցանկանա, որ իմ հրապարակումները կամ սոցիալական ցանցերն օգտագործվեն որեւէ մեկի հանդեպ ատելության համար, հատկապես նրանց, ովքեր այդքան գեղեցիկ ու հզոր ժառանգություն ունեն, որքան ես։ Ես շատ եմ սիրում իմ ընտանիքի թե մուսուլմանական, թե արաբական մասը (Բելլա Մոհամեդ Հադիդի հայրը պաղեստինցի է), ինչպես նաեւ ամբողջ աշխարհում իմ քույրերին եւ եղբայրներին։ Ես ոչ միայն ամբողջ սրտով հարգում եմ ձեզ, այլեւ միշտ փորձել եմ  պաշտպանել այն, ինչ ճիշտ եմ համարում, հատկապես հզոր Մերձավոր Արեւելքի առնչությամբ։ Ես երբեք վատ չեմ խոսի այդ երկրների մասին, միայն սիրո ու գեղեցկության մասին, ինչպես սովորեցրել են հորաքույրս ու հայրս։ Իմ կոշիկի լուսանկարը քաղաքականության հետ ոչ մի առնչություն չունի։ Ես ուշադրություն չեմ դարձրել ետին պլանում երեւացող օդանավերին։ Ես ոչ մի դեպքում նկատի չեմ ունեցել, որ անհարգալից եմ վերաբերվում այդ ավիաընկերություններին, էլ չասած այդ զարմանալի երկրների մասին։ Անկեղծ ներողություն եմ խնդրում բոլորից, ում վիրավորել եմ, հատկապես Սաուդյան Արաբիայից եւ Արաբական Միացյալ Էմիրություններից»,- գրել է Բելլան եւ հավելել, որ այսուհետ ավելի պատասխանատու կլինի։

Ի դեպ, մոդելը նույն տեքստը հրապարակել է նաեւ արաբերենով։ Սա առաջին անգամը չէ, երբ Բելլա Հադիդը հայտնվում է ռասիստական սկանդալի կենտրոնում։ 2017թ.-ին քրոջ՝ Ջիջիի հետ, նրանք անհարգալից վերաբերմունք էին դրսեւորել ասիացիների եւ ասիական մշակույթի հանդեպ։ Այն բանից հետո, երբ ռեստորանում նրանց Բուդդայի տեսքով թխվածք էին բերել, Հադիդ քույրերից կրտսերը փորձել էր ասիացի ձեւանալ՝ կկոցելով աչքերը, իսկ Բելլան այդ տեսահոլովակը տեղադրել էր Instagram-ում (իհարկե, ավելի ուշ նա այն ջնջել էր, սակայն հոլովակը հասցրել էր տարածվել համացանցում)։ Ջիջին լրջորեն հատուցել է այդ կատակի համար. մոդելը Չինաստանի մուտքի արտոնագիր չի ստացել, որտեղ պետք է մասնակցեր Victoria's Secret-ի ցուցադրությանը։

Աղբյուրը՝ Spletnik


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում








@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության