Համարձակ տեսարաններ ու տպավորիչ խաղ․ երեկ Պատանի հանդիսատեսի թատրոնում կայացավ երիտասարդ դերասաններ Ցողիկ Մարտիրոսյանի եւ Վահան Միրաքայանի գլխավոր դերակատարմամբ «Առնետաորս» 18+ ներկայացման պրեմիերան։ Այն բեմադրվել է Պետեր Տուրրինիի համանուն պիեսի հիման վրա։
Ներկայացման ռեժիսորը Նարեկ Մանուչարյանն է, որը բացահայտեց, որ նման
ներկայացում ունենալու միտքը դերասան Վահան Միրաքյանինն է եղել։ Ռեժիսորի խոսքով՝ Վահանն ու Ցողիկն առանձին փորձ են արել՝ հասկանալու համար՝ ուզո՞ւմ են այն խաղալ, թե՞ ոչ․
Ներկայացման կերպարներն անուններ չունեն: Նարեկ Մանուչարյանի խոսքով՝ հենց այդտեղ է ընկած նաեւ պիեսի գաղափարախոսությունը.
«Սկզբնական շրջանում, երբ փորձում ես մարդուն ճանաչել, պետք է իմանաս նրա անունը: Կարծում եմ՝ անվան մեջ ներգրավված է այն դրաման, որն ունեն կերպարները, այսինքն՝ երբ դու շրջանցում ես անունը, դրաման եւ փորձում մարդուն ճանաչել արտաքնապես, մերկացնելով, կամ հանելով զարդերը, դա չի ստացվում»:
Ի դեպ, ռեժիսորը նշում է՝ սկզբում երկմտել է ստանձնել տվյալ գործի բեմականացումը, առավել եւս, որ Պատանի հանդիսատեսի թատրոնում առաջին անգամ պետք է նման ներկայացում լիներ, սակայն ավելի խորը ուսումնասիրելով կերպարներն ու նրանց հետ առնչվող իրավիճակները՝ հասկացել է՝ այն շատ արդիրական է։
Վահան Միրաքյանն էլ հավելում է՝ կան կերպարներ որոնք ցանկացած դերասան ցանկություն է ունենում մարմնավորելու․ իր կերպարը հենց այդպիսին էր․
«Երեքս շնչել ենք մի քթով, նույն կետին ենք նայել։ Գործն ինքնին հետաքրքրություն առաջացնող է, ամեն բան սկսվում է բացահայտելուց եւ մաքրվելուց»,-ասում է նա։
Ներկայացման առաջնախաղին ներկա էին նաեւ մի շարք հայտնիներ, այդ թվում՝ Դավիթ Հակոբյանը, Արսեն Գրիգորյանը, Իննա Խոջամիրյանը, Տաթեւ Հովակիմյանը, Ժաննա Վելիցյանը, Մարիամ Ադամյանը, Միկա Ղափլանյանը, Լուիզա Մելքոնյանը, Վարուժ Մարգարյանը, Լեւս Դավթյանը, Ծովինար Մարտիրոսյանը, Սաթենիկ Հազարյանը, Հասմիկ Վերդյանը, Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանական կազմը եւ այլք:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով