Նորաձեւության դիզայներ Մարսելո Բուրլոնը սոցցանցերում վիրավորել է երգչուհի Մադոննային։ Նա երգչուհու արտաքինի վերաբերյալ այնքան էլ քաղաքավարի չի արտահայտվել, սակայն հեյթերների հարձակումից անմիջապես հետո փորձել է քավել մեղքը։ Այս մասին հայտնում է Independent-ը։
Մոդելավորողին վրդովոցրել է այն, որ փոփ-աստղը Նյու Յորքի օդանավակայանում հայտնել է բավականին տարօրինակ կերպարում։ Մադոննան կրում էր վերնազգեստ եւ սեւ սպորտային կոստյում՝ զվարճալի լուսանկարներով, որը ստեղծել է դիզայներ Մարսելո Բուրլոն։ Սակայն, երբ իր ստեղծագործությունը նա տեսել է Մադոննայի հագին, այն էլ սեւ վերնազգեստով եւ ծիծաղելի հյուսքերով, տղամարդը զայրացել է եւ չի թաքցրել զգացմունքները։
«Վերջապես եկավ այն ժամանակը, երբ Մադոննան (la cessa) կրեց County of Milan: Հավաստիացնում եմ, որ այս հագուստը նրան անվճար չեն տվել գովազդելու համար», - հայտարարել է Բուրլոն։
«La cessa» իտալերենից կարելի է թարգմանել «մարդ-պետքարան», որը նշանակում է, որ այն մարդն ում ուղղված է այդ խոսքը անդուր է, ինչպես կղանքը։
Առաջինը մեկնաբանությանն արձագանքել է Diet Prada ինսթագրամյան էջը։ Օգտատերերը հայտարարել են, որ նման արտահայտությունն ապացուցում է տակտի բացակայությունը։
Մարսելոն փորձել է շտկել իրավիճակը։ Նա գրառում է հրապարակել, որում ներողություն է խնդրել եւ հայտարարել, որ չէչ ցանկանում վիրավորել երգչուհուն։ «Ես մեծ սխալ եմ արել եւ ցանկանում եմ առաջին հերթին ներողություն խնդրեմ հիմարությանս համար։ Սոցիալական կայքերը գործիք են, որոնցով հաճախ կարելի է օգտագործել զվար-անքի համար, սակայն այսօր ես հասկացա, որ դա չպետք է տեղի ունենա մեկ այլ մարդու կամ մարդկանց խմբի շնորհիվ», - մանրամասնել է դիզայները։
Դիզայների խոսքերով նա հպարտանում է, որ աստղը կրում է իր բրենդի հագուստ։ Բուրլոնը նշել է, որ մարդկանց վերաբերում է միանման՝ անկախ ռասսայից, սեռից ու տարիքից։
Ավելի վաղ Բուզովան էր նեղացել համաշխարհային հայտնիության դիզայներ Դեմու Գվասալիայից այն արտահայտության համար, որը շոուներից մեկում բարձրաձայնել էր Քսենիա Սոբչակը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:08, 29 մարտի
Ֆլորենցիան պայքարում է Միքելանջելոյի Դավիթի արժանապատվությունը պաշտպանելու համար16:37, 29 մարտի
TLC ռեալիթի շոուի սիամական երկվորյակներ Էբբին և Բրիտանի Հենսելները ամուսնացել են15:18, 29 մարտի
Իրինա Շեյքը Swarovski campaign֊ում հայտնվել է շշմեցուցիչ կերպարով14:02, 29 մարտի
Ռոբերտ Դաունի կրտսերը խաղում է չորս տարբեր կերպարներ HBO-ի նոր սերիալում13:23, 29 մարտի
Թոմ Քրուզը բաժանվել է ռուս ընկերուհուց իր նախկին օլիգարխ ամուսնու պատճառով12:21, 29 մարտի
Դեմի Մուրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ տարիքը պարզապես թիվ է11:17, 29 մարտի
Բեյոնսեն ձեռքերով սպագետի է ուտում անձնական ինքնաթիռի վրա և ծաղրում իր կովբոյական look-ի մասին մեմերը10:16, 29 մարտի
Selling Sunset սերիալի աստղը գոլֆ խաղալիս ընտրել է տարօրինակ և բաց աութֆիտ09:00, 29 մարտի
ՄԱՐՏԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը