Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Ի՞նչ կերպար է ներկայացնելու Արենա Զեյնալյանը Women’s Club-ում եւ ի՞նչ սպասելիքներ ունի նախագծում լինելուց. բացահայտում է գեղեցկուհին

18:04, 20 հունիսի

Women’s Club նախագծին այս շաբաթվանից սկսած կմիանա եւս մեկ գեղեցկուհի, այն էլ՝ տիտղոսակիր։ Այո, «Միսս Հայուհի 2018» Արենա Զեյնալյանը կանանց ամենահումորային ակումբի նոր անդամն է։ Արենան նախագծում ներկայանալու է իր իսկ կերպարով՝ այն համեմելով հումորային տարրերով, սակայն միեւնույն ժամանակ փորձելով ապացուցել, որ գեղեցկուհիները կարող են լինել նաեւ խելացի։

NEWS.am STYLЕ-ին Արենան պատմել է, թե ինչպես է ստացել ակումբում լինելու առաջարկն ու բացահայտել կերպարայկին որոշ առանձհնահատկություններ.

«Նախագծում լինելու առաջարկը ստացել եմ Women’s Club-ի պրոդյուսեր Վլադ Սահակյանի կողմից։ Սկզբում կարծում էի, թե ինձ որպես հյուր են հրավիրում, հետո պարզվեց, որ ոչ՝ որպես արդեն ակումբի անդամ պետք է ներկայանամ։  Մեծ սիրով ընդունեցի այդ առաջարկը, քանի որ կարծում եմ՝ նախագծում աշխատում են շատ պրոֆեսիոնալ մարդիկ՝ թե դերասանները, թե ամբողջ անձնակազմը»,-ասում է գեղեցկուհին՝ խոստովանելով, որ նախկինում խիտ գրաֆիկի պատճառով չէր հասցնում հաճախ դիտել հեռուստաշոուն, սակայն դրա բարձր վարկանիշի մասին միշտ լսել է։

Ինչ վերաբերում է նախագծում իր կերպարային առանձնահատկություններին՝ Արենան տեղեկացրեց, որ ներկայացնելու է իրանահայ տիտղոսակիր գեղեցկուհու, իսկ շեշտը հիմնականում դրվելու է նրա ակցենտի վրա։

 «Մենք ցույց ենք տալու, որ սխալ է այն կարծրատիպը, թե գեղեցիկուհիները խելացի չեն լինում։ Ավելի շատ իմ արտասանության եւ խոսքի վրա է շեշտադրությունը լինելու, այն, որ ես լավ չեմ հասկանում ռուսերեն։ Նախկինում երբեք դերասանությամբ չեմ զբաղվել, հումորի ասպարեզում էլ չեմ եղել, բայց անձնակազմն ինձ շատ է օգնում, ինչի շնորհիվ էլ դժվարություններ առանձնապես չեմ ունենում։ Սա էլ է փորձի մի ձեւ, որը պետք է ձեռք բերեմ։ Նկարահանումները շատ լավ եւ հետաքրքիր են անցնում։ Հուսով եմ՝ ամեն ինչ լավ ընթացք կունենա, ես ինքս շատ դրական եմ տրամադրված եւ մեծ հույսեր ունեմ, որ հանդիսատեսն էլ, նույնքան, հաճույք կստանա այս նախագիծը դիտելուց, որքան որ ես եմ ստանում նկարահանումների ընթացքում»։

Անդրադառնալով նկարահանման այլ առաջարկներին եւ ներկայիս զբաղվածությանը՝ Արենան նշեց.

«Դեռեւս այլ առաջարկների մասին չեմ մտածել, քանի որ ժամանակիս մեծ մասը տրամադրում եմ իմ բիզնեսին։ Շուտով կունենամ իմ ոսկերչական սրահը, ոսկե իրերի դիզայնով եմ զբաղվում եւ նպատակ ունեմ ավելի շատ կենտրոնացում ցուցաբերել հենց այդ գործին։ Իհարկե նկարահանման ընթացքն էլ ինձ համար շատ կարեւոր է եւ հետաքրքիր»,-եզրափակեց գեղեցկուհին։

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արենայի Facebook-ի էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել