Women’s Club նախագծին այս շաբաթվանից սկսած կմիանա եւս մեկ գեղեցկուհի, այն էլ՝ տիտղոսակիր։ Այո, «Միսս Հայուհի 2018» Արենա Զեյնալյանը կանանց ամենահումորային ակումբի նոր անդամն է։ Արենան նախագծում ներկայանալու է իր իսկ կերպարով՝ այն համեմելով հումորային տարրերով, սակայն միեւնույն ժամանակ փորձելով ապացուցել, որ գեղեցկուհիները կարող են լինել նաեւ խելացի։
NEWS.am STYLЕ-ին Արենան պատմել է, թե ինչպես է ստացել ակումբում լինելու առաջարկն ու բացահայտել կերպարայկին որոշ առանձհնահատկություններ.
«Նախագծում լինելու առաջարկը ստացել եմ Women’s Club-ի պրոդյուսեր Վլադ Սահակյանի կողմից։ Սկզբում կարծում էի, թե ինձ որպես հյուր են հրավիրում, հետո պարզվեց, որ ոչ՝ որպես արդեն ակումբի անդամ պետք է ներկայանամ։ Մեծ սիրով ընդունեցի այդ առաջարկը, քանի որ կարծում եմ՝ նախագծում աշխատում են շատ պրոֆեսիոնալ մարդիկ՝ թե դերասանները, թե ամբողջ անձնակազմը»,-ասում է գեղեցկուհին՝ խոստովանելով, որ նախկինում խիտ գրաֆիկի պատճառով չէր հասցնում հաճախ դիտել հեռուստաշոուն, սակայն դրա բարձր վարկանիշի մասին միշտ լսել է։
Ինչ վերաբերում է նախագծում իր կերպարային առանձնահատկություններին՝ Արենան տեղեկացրեց, որ ներկայացնելու է իրանահայ տիտղոսակիր գեղեցկուհու, իսկ շեշտը հիմնականում դրվելու է նրա ակցենտի վրա։
«Մենք ցույց ենք տալու, որ սխալ է այն կարծրատիպը, թե գեղեցիկուհիները խելացի չեն լինում։ Ավելի շատ իմ արտասանության եւ խոսքի վրա է շեշտադրությունը լինելու, այն, որ ես լավ չեմ հասկանում ռուսերեն։ Նախկինում երբեք դերասանությամբ չեմ զբաղվել, հումորի ասպարեզում էլ չեմ եղել, բայց անձնակազմն ինձ շատ է օգնում, ինչի շնորհիվ էլ դժվարություններ առանձնապես չեմ ունենում։ Սա էլ է փորձի մի ձեւ, որը պետք է ձեռք բերեմ։ Նկարահանումները շատ լավ եւ հետաքրքիր են անցնում։ Հուսով եմ՝ ամեն ինչ լավ ընթացք կունենա, ես ինքս շատ դրական եմ տրամադրված եւ մեծ հույսեր ունեմ, որ հանդիսատեսն էլ, նույնքան, հաճույք կստանա այս նախագիծը դիտելուց, որքան որ ես եմ ստանում նկարահանումների ընթացքում»։
Անդրադառնալով նկարահանման այլ առաջարկներին եւ ներկայիս զբաղվածությանը՝ Արենան նշեց.
«Դեռեւս այլ առաջարկների մասին չեմ մտածել, քանի որ ժամանակիս մեծ մասը տրամադրում եմ իմ բիզնեսին։ Շուտով կունենամ իմ ոսկերչական սրահը, ոսկե իրերի դիզայնով եմ զբաղվում եւ նպատակ ունեմ ավելի շատ կենտրոնացում ցուցաբերել հենց այդ գործին։ Իհարկե նկարահանման ընթացքն էլ ինձ համար շատ կարեւոր է եւ հետաքրքիր»,-եզրափակեց գեղեցկուհին։
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արենայի Facebook-ի էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները