Նիկոլ Քիդմանն այսօր նշում է ծննդյան 52-ամյակը։ Ավստրալիական ծագում ունեցող հոլիվուդյան դերասանուհուն մեծ ճանաչում է բերել «Ժամացույցը» ֆիլմում Վիրջինիա Վուլֆի դերը, որի համար նա 2003 թ-ին արժանացել է «Օսկար»-ի՝ որպես «Կնոջ լավագույն կերպար»։
«Օկարը», սակայն, շիկահեր դերասանուհու կյանքի միակ հեղինակավոր նվաճումը չէ։ Նա հինգ անգամ արժանացել է «Ոսկե Գլոբուս»-ի, ինչպես նաեւ՝ նվաճել «Արծաթե արջ», BAFTA, Emmy եւ «Սատուրն» մրցանակները։
Քիդմանի մասնակցությամբ հայտնի ֆիլմերից են՝ «Բիլի Բաթգեյթ», «Ինչի՞ համար արժե մեռնել», «Ընդմիշտ Բեթմենը», «Մուլեն Ռուժ», «Սառը լեռը», «Մոնակոյի արքայադուստրը», «Մեծ փոքր սուտը» եւ այլն։
Դերասանուհին ամուսնացած է երգիչ Քիթ Ուրբանի հետ։ Զույգն ունի երկու դուստր։
NEWS.am STYLE-ն այսօր վերհիշել է Նիկոլ Քիդմանի հայտնի մտքերից մի քանիսը։
«Կյանքը լի է շրջադարձներով, պարզապես պետք է ամուր լինես եւ առաջ շարժվես»։
«Իհարկե, մարդիկ կարող են քեզ ասել, թե ինչ անես, բայց կյանքը մեզ մեկ անգամ է տրվում. ինչպե՞ս ես ուզում դու ապրել»։
«Ես սիրում եմ նկարահանվել, բայց առավել մեծ հաճույք եմ ստանում, երբ երեխաներիս տանում եմ կենդանաբանական այգի»։
«Կարծում եմ՝ պետք է ինքդ տաս այնքան, որքան ստանում ես։ Ինքդ քեզ վրա չպետք է շատ կետրոնանաս»։
«Ես միշտ երազել եմ, որ իմ հարսանիքին միայն մոմեր լինեն։ Կարծում եմ՝ մոմի լույսն աշխարհի ամենագեղեցիկ լույսերից է, որն ունի շատ հոգեւոր արժեք»։
«Անհավանական է՝ ես չեմ սարսափում օձերից եւ սարդերից, բայց շատ եմ վախենում թիթեռներից։ Կարծում եմ՝ դրանք շատ տարօրինակ էակներ են»։
«Դեմ չեմ մերկանալուն»։
«Դերասան լինելու առավելություններից մեկն այն է, որ դու հնարավորություն ես ունենում կերտել տարբեր մարդկանց՝ ապրելով նրանց հոգեբանությունն ու ներքին զգացողությունները»։
«Երբ կարողանում ես ղեկավարել ապագադ, կյանքն ավելի երջանիկ է դառնում»։
«Յուրաքանչյուր օրդ պետք է լինի փոխզիջում։ Մեկի հետ ապրելու համար դու նրան պետք է շատ լավ հասկանաս, բայց ինձ դուր է գալիս ամուսնացած լինելը»։
Լուսանկարները՝ Vanity Fair
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:21, 29 մարտի
Դեմի Մուրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ տարիքը պարզապես թիվ է11:17, 29 մարտի
Բեյոնսեն ձեռքերով սպագետի է ուտում անձնական ինքնաթիռի վրա և ծաղրում իր կովբոյական look-ի մասին մեմերը10:16, 29 մարտի
Selling Sunset սերիալի աստղը գոլֆ խաղալիս ընտրել է տարօրինակ և բաց աութֆիտ09:00, 29 մարտի
ՄԱՐՏԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան20:25, 28 մարտի
Հոլիվուդյան աստղեր, ովքեր նկարահանվել են պոռնոֆիլմերում20:12, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկի. Ես սիրում եմ Երևանն ու Հայաստանը19:47, 28 մարտի
Wine Story. Ինչպես ընտրել ճիշտ գինի Սուրբ Զատիկին18:36, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկու ճեպազրույցը Երեւանում (ՈՒՂԻՂ)