Դատարանը պաշտոնապես ամուսնալուծել է Քսենիա Սոբչակին եւ դերասան Մաքսիմ Վիտորգանին։ Kp.ru-ն հայտնում է, որ զույգի համատեղ վաստակած ունեցվածքը (համապատասխանաբար այն ենթակա է բաժանման) կազմում են Մոսկվայում կենտրոնում գտնվող 267 քառակուսի մետր մակերեսով բնակարանը, որի արժեքը կազմում է 350 մլն ռուբլի եւ Մերձմոսկվայում գտնվող բնակարանը։ Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ դատարանում Մաքսիմը եւ Քսենիան համատեղ վաստակած ունեցվածքը (դեռ) չեն կիսել։ Ընդ որում, այն ձեռք է բերվել Սոբչակի միջոցներով, հետեւաբար անշարժ գույքը ձեւակերպված է նրա անունով։
Ինչ վերաբերվում է աստղային զույգի երկուամյա որդու՝ Պլատոնի ալիմենտներին, Քսենիան դրա համար չի դիմել։ Հավանական է, որ նախկի ամուսինները պայմանավորվել են, որ Մաքսիմը որոշակի գումար կփոխանցի կամ կվճարի ծախսերը, որոնք կապված են երեխայի հանգստի կամ կրթության հետ։ Որդին մայրիկի հետ կապրի ամուսնության ընթացքում գնված բնակարանում, ուր Պլատոնին ամեն ինչ ծանոթ է, եւ նա տեղափոխման հետ կապված անհարմարության չի զգա։ Չնայած բաժանմանը՝ Քսենիան հորը չի արգելում տեսնել որդուն՝ հասկանալով, թե որքան կարեւոր է դա երեխայի համար։ Մաքսիմը պաբերբար այցելում է նրան եւ երբեմն մնում բնակարանում, մինչ Սոբչակը գործուղման է։
Միեւնույն ժամանակ Մաքսիմը զիջել է նախկի կնոջը ու թույլ տվել Պլատոնի համար երկու ազգանուն թողնել՝ Վիտորգան-Սոբչակ։ «Պլատոնը մեզ կհայհոյի, երբ տետրերի վրա գրի անունը, սակայն ինձ համար կարեւոր էր, որ ազգանունը պահպանվեր»,- խոստովանել է հեռուստահաղորդավարուհին։
Զույգը բաժանման մասին հայտարարել է մարտի սկզբին, թեեւ տեղեկություններ տարածվել էին ավելի վաղ։ Քսենիայի նոր ընտրյալը ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովն է, որին Վիտորգանը նույնիսկ հարվածել է...
Աղբյուրը՝ Eg.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:36, 20 ապրիլի
Քիմ Քարդաշյանը չի արձագանքի Թեյլոր Սվիֆթի նվաստացուցիչ դիս-թրեքերին՝ «վախենալով» նրա երկրպագուների բանակից12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը