MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Ինչպե՞ս տարբերել կեղծ արտադրանքն իրականից. NEWS.am STYLE-ի խորհուրդները

21:35, 3 հուլիսի

Ամեն տարի «կեղծ ապրանքների համաշխարհային ֆաբրիկան» մի քանի անգամ ավելի շատ արտադրանք է թողարկում, քան իրական արտադրողները՝ այդ կերպ դժվար կառավարելի պայմաններ ստեղծելով առողջ մրցակցության համար:

TIMES of India-ի փոխանցմամբ, գլոբալ տնտեսական կորուստները, որոնց պատճառը կեղծ եւ մաքսանենգ ապրանքներն են, 2015 թվականին կհասնեն 1.77 տրիլիոն դոլարի:

Կեղծ ապրանքների արտադրության ամենամեծ շուկան Չինաստանն է: Այստեղ կեղծում են ամեն ինչ. բրենդային ժամացույցներից, պայուսակներից, հագուստից, էլեկտրոնիկային մինչեւ ալկոհոլային խմիչքներ, ուտելիք եւ դեղամիջոցներ:

Կեղծ ապրանքը պատրաստվում է անորակ նյութերից: Դրանք նաեւ չունեն սերտիֆիկատ, հագնելիս կամ կրելիս կարող են ալերգիա առաջացնել: Հաճախ նաեւ հագուստի կամ պայուսակի վրա կարելի է անհավասար կար հայտնաբերել:

Հայաստան հիմնականում կեղծ ապրանք են բերում Թուրքիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Չինաստանից եւ Իրանից: Իսկ գնորդները հաճախ շփոթում են, քանի որ չգիտեն, թե ինչ տեսք ունի իրական ապրանքը:

Առաջարկում ենք ծանոթանալ ընդհանուր կանոնների, որոնց պետք է հետեւել գնումներ կատարելիս:

1. Որեւէ խանութից գնում կատարելիս համոզվեք, որ այն արտոնագիր եւ տվյալ ապրանքն իրացնելու գրավոր թույլտվություն ունի արտադրողից: Այս տեղեկությունը կարելի է ճշտել համացանցում. արտադրողների պաշտոնական կայքերում հրապարակվում է ամբողջ աշխարհում իրենց հետ համագործակցող խանութների մասին տեղեկություն եւ հասցեներ: Մենք համոզվեցինք դրանում՝ համացանցում ճշտելով Հայաստանի մի քանի բրենդային խանութների հասցեները: Պաշտոնական մի քանի կայքերում Երեւանի խանութի հասցեն եւ հեռախոսահամարն առկա էին:

 

(Լուսանկար 1 – պաշտոնական խանութներ)

Հիմնականում բրենդային խանութները կարող են մեկ երկրում միայն մեկ պաշտոնական խանութ ունենալ: Գոյություն ունեն նաեւ, այսպես կոչված, մուլտի-բրենդային խանութներ (Հայաստանում որոշ առեւտրի կենտրոններում եւ պարֆյումերիայի խանութներում), որոնք այս կամ այն ապրանքանիշի արտադրանքը վաճառելու իրավունք ունեն: Բայց մեծ է հավանականությունը, որ խոշոր առեւտրի կենտրոններում ինչպես իրական, այնպես կեղծ ապրանք լինի:

Հարկավոր է հիշել, որ թանկարժեք դիզայներական հագուստի շատ արտադրողներ իրենց ապրանքն այլ ընկերությունների արտադրանքի հետ վաճառելու իրավունք չեն տալիս: Օրինակ՝ «Ջորջիո Արմանի», «Դիոր», «Շանել» եւ «Լուի Վիտոն» ապրանքանիշերն իրենց արտադրանքը վաճառում են միայն սեփական պաշտոնական խանութներում:

2. Ուշադրություն դարձրեք գնին: Օրինակ, «Վալենտինո»-ից զգեստը կամ կոշիկը 70.000 դրամ չեն կարող արժենալ: Այս ապրանքանիշից պլանշետի պատյանը միայն 300.000 դրամ է: Ապրանքի իրական արժեքը կարելի է իմանալ արտադրողի պաշտոնական կայքից:

 

(Լուսանկար 2 եւ 2.1 – սխալ անվանումով ապրանքներ)

3. Խորհուրդ չի տրվում ֆիրմային ապրանք գնել շուկայում, մասնավոր խանութներում, աճուրդային կայքերում (Ebay, Aliexpress, Amazon), քանի որ իրական ապրանքի անվան տակ այնտեղ կարող են կեղծը վաճառել:

 

(Լուսանկար 3 – պայուսակներ եւ կոշիկ շուկայում)

Բայց եթե որոշել եք առցանց գնում կատարել, համոզվեք, որ ճիշտ եք գրել կայքի անունը: Ուսումնասիրեք վաճառողի տվյալները եւ կայքում աշխատելու կանոնները. այն պետք է վաճառողի մասին ամբողջական տվյալներ ներկայացնի (հասցե, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստ) եւ անպայման հետադարձ կապի հնարավորություն ընձեռի:

 

(Լուսանկար 4 – ամուսնական զույգն առցանց գնումներ է կատարում)

4. Տեղում անպայման ուշադիր ուսումնասիրեք ապրանքը: Կարդացեք դրան կից հրահանգները: Եթե նկատեք անհավասար կար, դուրս ցցված թելեր, բծեր, կաշվի վրա ճաքեր կամ այլ թերություններ, ապա, ամենայն հավանականությամբ, ապրանքը կեղծ է: Իրական ապրանք արտադրողները չեն տնտեսում եւ անում են ամեն ինչ՝ բարձրորակ արտադրանք տալու համար: Հիմնականում բրենդային արտադրանք պատրաստում են Եվրոպայում կամ ԱՄՆ-ում: Հիշեք, որ ցանկացած իր գնելիս պետք է նրան կցված լինի գործվածքի կամ կաշվե կտոր, այն խնամելու ուղեցույց, պահուստային կոճակներ եւ այլն:

 

(Լուսանկար 5- շապիկը խնամելու հրահանգ)

Վերջում հիշեցնենք, որ Սպառողների իրավունքների պաշտպանության մասին ՀՀ օրենքի համաձայն, գնված ապրանքը կարելի է 7 օրվա ընթացքում վերադարձնել՝ պահպանելով կտրոնը, պիտակը եւ ապրանքի փաթեթավորումը: Այդ դեպքում վաճառողը պարտավոր է փոխել ապրանքը:

Գրիգոր Ավետիսյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել