Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Որքան է հարկավոր վճարել թամադա Ուրգանտին եւ ոչ միայն

16:12, 22 հունիսի

Ամուսնությունների սեզոնին որոշ, լավ ապահովված նորապսակներ (կամ նրանց ծնողները) տոնակատարության կազմակերպման համար մեծ գումար են ծախսում։ Բացի դեկորից, հյուրասիրությունից, երաժիշտներից՝ գլխավոր հարցերից մեկը, որը լուծում են երկար ու միասին, թամադայի ընտրության հարցն է։

Հարուստների շրջանում նորաձեւ է հարսանիքին որպես թամադա հրավիրել հայտնի հեռուստահաղորդման աստղի, քանի որ հաջողակ հեռուստահաղորդավարը կարողանում է ե՛ւ իմպրովիզ անել, ե՛ւ պահել լսարանի ուշադրությունը, ե՛ւ գրագետ, բարձր խոսել։ KP-ն պարզել է «հեռուստատեսությունից» ամենանորաձեւ հաղորդավարների հոնորարների չափը։

«30+» հարսանիքներին ամենացանկալի թամադան «Вечерний Ургант» հաղորդման վարողn է։ Իվան Ուրգանտի հոնորարը, սակայն փոքր չէ՝ 50 հազար եվրո։ Նրա համահաղո8դավար Ալլա Միխեեւայի հոնորարը ցածր է երկու անգամ։

Երիտասարդությունը երազում է «Դոմ 2»-ի վարող Օլգա Բուզովայի մասին. նա ե՛ւ կերգի, ե՛ւ կվարի. արարողությունը վարելու համար արտիստի հոնարարը կազմում է 2 մլն 500 հազար ռուբլի, իսկ ելույթի համար՝ 2 մլն։

«Արի ամուսնանանք» շոուի աստղ Ռոզա Սյաբիտովայի հոնորարը սկսում է 500 հազար ռուբլուց։ Լեոնիդ Յակուբովիչն արարողությունը կվարի միջին հոնորորի դիմաց, որը սկսվում է 12 հազար եվրոյից։

Կանանց սիրելի, «Ձայնը» նախագծի վարող Դմիտրի Նագիեւը զբաղված է՝ կինո, ներկայացումներ, հեռուստատեսություն, գովազդ. այդ պատճառով նա միջոցառումներ վարում է մյուս զբաղմունքներից ազատ ժամանակ 50 հազար եվրոյի դիմաց։

Գովում են նաեւ «Comedy Woman» հեռուստանախագծի աստղ Մարինա Ֆեդունկիեւին։ Նրա հոնարարը «ընդամենը» 500 հազար է։ Մարինան պատասխանատվությամբ է մոտենում միջոցառմանը պատրաստվելուն. հանդիպում է պատվիրատուի հետ, քննակում հարսանիքի կոնցեպցիան. խնդրում է տեղեկատվություն տրամադրել հյուրերի եւ արարողության մեղավորների մասին՝ պատրաստվելու համար։

Աղբյուրը՝ KP.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել