Օրերս Մաքսիմ Գալկինը նշել է ծննդյան օրը։ Այժմ նա արդեն կիսվում է այդ օրվա վառ տպավորություններով՝ սրտառուչ շնորհավորանք, որը նրա համար պատրաստել են երեխաները։
Հինգամյա Լիզան եւ Հարին հայրիկին անակնկալ են արել, որն, ամենայն հավանականությամբ, մտածել ու բեմադրել են Ալլա Բարիսովնայի հետ։ Երեխաները երկխոսություն են վարում ֆրանսերենով։ Լիզան եղբորը հարցնում է՝ արդյոք վերջինս գիտի կարեւոր օրվա մասին։ «Հունիսի 18։ Իսկ ի՞նչ է տեղի ունեցել հունիսի 18-ին,- հարցնում է տղան,- 1429թ.-ի հունիսի 18-ին Ժաննա դ՛Արկը հաղթանակ է տանում անգլիացիների նկատմամբ։ Խոսքը դրա՞ մասին է»։ «Ոչ, այդ ալգլիացիներն ամբողջ ընթացքում պատերազմում են»,- պատասխանում է Լիզան։
Վերջապես եղբայրը գլխի է ընկնում։ «Հունիսի 18-ը մեր հայրիի ծննդյան օրն է։ Լավագույն հայրիկի։ Հայրիկ, դու ամենամեծն ես։ Ամենաուժեղը։ Ամենալավը։ Ամենազվարճալին։ Հայրիկ, մենք քեզ սիրում ենք»,- ասում են երեխաներն ու նետվում հոր մոտ։
View this post on Instagram
Ալլա Պուգաչովայի եւ Մաքսիմ Գալկինի ընտանեկան տեսանյութը բազմաթիվ հիացական մեկնաբանությունների է արժանացել։ «Տաղանդավոր երեխաներ», «Այսպես է հարկավոր դաստիարակել երեպաներին», «Հրաշալի ընտանիք։ Հաճույքով եմ նայում։ Եվ Ալլա Բորիսովնան այնքան երջանիկ է», «Շքեղ է, այնքան վստահ են ասում։ Երեխաները պարզապես երիտասարդ հանճարներ են…»,- գրել են հետեւորդները։
Նրանց մի մասն էլ կարծում է, որ զարմանալի ոչինչ չկա. «Նրանց ծնողներն իրենց ժանրերում տաղանդավորներից տաղանդավորներն են»: Որոշ օգտատերեր հիշեցրել են, որ նախկինում երկրում ֆրանսերեն սովորում էին եւ գիտեին ինչպես անգլերենը։ Այնպես որ Գալկինն ու Պուգաչովան վերականգնում են ավանդույթները։
Աղբյուրը՝ Экспресс Газета
Լուսանկարները՝ Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը15:38, 19 ապրիլի
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին15:12, 19 ապրիլի
«Breaking Bad»-ի աստղ Ջանկառլո Էսպոզիտոն ցանկացել է մարդասպանի վարձել՝ սեփական սպանությունը կազմակերպելու համար14:42, 19 ապրիլի
Հարսնացուն ցնցված է. նա հարսանիքին ստացել է «ամենազզվելի նվերը»13:56, 19 ապրիլի
Քորթնի Քարդաշյանը պաշտպանել է Քիմին, որին երկրպագուները մեղադրում են դիտավորյալ «անհաջող» լուսանկար հրապարակելու մեջ