Հայաստանի, Կիպրոսի եւ Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների համատեղ աշխատանքը՝ «Լորիկ» ֆիլմը, կպայքարի Շուկշինյան կինոփառատոնի գլխավոր մրցանակի համար, հայտնում է Interfax-ը։
Տրագիկոմեդիայի ռեժիսորը Ալեքսեյ Զլոբինն է, իսկ սցենարի հեղինակը եւ գլխավոր դերակատարը՝ հայտնի դերասան Միքայել Պողոսյանը։
Ըստ սյուժեի՝ դերասան Լորիկը՝ մեծն Լոուրենս Օլիվիեի անվանակիցը, քաղաքում շրջում է թատերական կոստյումներով եւ մոնոլոգներ արտասանում՝ ծիծաղ ու զարմանք առաջ բերելով։ Սակայն Լորիկն անտարբեր է շրջապատի կարծիքի հանդեպ, նա չի նկատում շուրջը կատարվող փոփոխությունները, այն, որ թատրոնը, որում ինքը ծառայում է, այլեւս ոչ ոքի պետք չէ եւ շուտով կփակվի։
Լիամետրաժ խաղարկային ֆիլմերի մրցութային ծրագրում ներառված է եւս ինը ֆիլմ՝ «Ваш репетитор» («Ձեր ուսուսցիչը», ռեժիսոր Անտոն Կոլոմեեց), «Облепиховое лето» («Չիչխանի ամառ», ռեժիսոր Վիկտոր Ալֆերով), «Глубокие реки» («Խորը գետեր», ռեժիսոր Վլադիմիր Բիտոկով), «Война Анны» («Աննայի պատերազմը», ռեժիսոր Ալեքսեյ Ֆեդորչենկո)։ Հանդիսատեին կներկայացվեն «Солдатик» («Զինվորը», ռեժիսոր Վիկտորյա Ֆանասյուտինա), «Интересная жизнь» («Հետաքրքիր կյանք», ռեժիսոր Աննա Յանովսկայա), «Двое» («Երկուսը», ռեժիսոր Տիմոֆեյ Ժալնին), «Надо мною солнце не садится» (ռեժիոր Լյուբով Բորիսովա)։ Սպասվում է նաեւ համաշխարհային պրեմիերա. Ալեքսեյ Պետրուխինի «Վերջին փորձությունը» («Последнее испытание») ֆիլմը, որը պատմում է ողբերգական իրադարձությունների մասին՝ կապված Մոսկվայի թատերական կենտրոնում ահաբեկչության հետ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները