Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Կյանքի համար հավերժ պայքարի ու անցած ժամանակի մասին. Անելյա Գուբրյանի նախընտրած 5 ֆիլմերը

15:03, 25 հունիսի

Շարունակում ենք մեր ընթերցողներին ներկայացնել հայ հայտնիների նախընտրած ֆիլմերի թոփ-հնգյակները, որով էլ փորձում ենք օգնել կողմնորոշվել՝ ինչ ֆիլմ կարելի է դիտել հանգստյան ժամերին: Այսօրվա մեր հերոսուհին «Էլենի օրագիրը 2» սերիալի Անիին մարմնավորող Անելյա Գուբրյանն է, որի ընտրած ֆիլմացանկն այնքան հետաքրքիր է, իսկ մեկնաբանություններն՝ այնքան բովանդակալից, որ ինքս անպայման աշխատանքից հետո պատրաստվում եմ հետեւել նրա խորհուրդներին:

Դե, ինչ, սկսենք.

Նախ նշենք, որ դերասանուհին շատ է սիրում ֆիլմեր դիտել: Դա նկատվեց նաեւ նրա՝ սիրելի ֆիլմերի նկարագրություններից.

«Սիրում եմ ֆիլմեր դիտել, բայց չեմ սիրում զուր վատնել ժամանակս: Երեւի՝ դա է պատճառը, որ որեւիցե ֆիլմ դիտելուց առաջ կարդում եմ դրա մասին կարծիքները, ուշադրություն եմ դարձնում դերասանական կազմին եւ մի փոքր ծանոթանում բովանդակությանը»,-ասում է դերասանուհին:

Խոսելով նախընտրած դերասանների մասին՝ հավելում է.

«Բոլոր դերասաններն էլ ունեն դերեր, որոնք կամ հաջողվել են կամ ոչ: Ես սիրում եմ ֆիլմերում նրանց կերտած կերպարները, եւ կարելի է ասել՝ ոչ մեկին չեմ առանձնացնում, սիրելի դերասան կամ դերասանուհի չունեմ»:

Իսկ Անելյայի լավագույն հնգյակում տեղ են գտել  հետեւյալ ֆիլմերը.

«Տեր եւ տիկին Ադելմանները»/Mr. & Mrs. Adelman

«Ֆիլմը շատերին կարող է դաժան թվալ, բայց հենց դա է իրականությունը: Կյանքը սեւ կամ սպիտակ չէ, այն գունավոր է: Իրական կյանքում շատերս վախենում ենք խոսել մեր զգացմունքների մասին ու անել քայլեր, որոնք կքննադատվեն: Իսկ ֆիլմում ամեն ինչ իրական է՝ առանց վարդագույն ակնոցների: Ֆիլմը եւս մեկ անգամ ապացուցում է, որ հաջողակ տղանարդու կողքին կանգնած է խելացի կին, առանց որի նա չէր հասնի վերելքների: Սա սիրո պատմություն է, որը շատերին կարող է հարազատ լինել, պատմություն, որը կտա շատ հարցերի պատասխաններ, որոնք իրականում մենք գիտենք, ուղղակի չունենք համարձակություն ընդունելու դրանք»:

«Ֆրիդա»/Frida

«Ֆիլմ՝ ամենաուժեղ կանանցից մեկի՝ մեքսիկուհի նկարչուհի Ֆրիդա Կալոյի կյանքի մասին: Հետաքրքրությունը դեպի նրա արվեստը ու դերասանական փայլուն խաղը ստիպեցին, որ այդքան սիրեմ այս ֆիլմը: Ուժեղ, բայց միեւնույն ժամանակ շատ խոցելի ու զգացմունքային կնոջ տեսակ, որը շատ հոգեհարազատ է ինձ: Ինձ ոգեշնչել է նրա հավերժ պայքարը կյանքի համար, որն, ի դեպ, այդքան էլ հեշտ չի եղել: Նա սիրել է ու սովորեցրել սիրել, սիրել է՝ չնայած բոլոր դժվարություններին, դավաճանություններին ու խոչընդոտներին, գտել է իր հանգստությունն այն մարդու կողքին, որն ավելի է ծաղկեցրել իր ներաշխարհը»:

«Հայրեր եւ դուստրեր»/Fathers & Daughters

«Շատ խորն ու զգացմունքային ֆիլմ է՝ հոր եւ աղջկա կապվածության ու սիրո մասին: Դիտելիս անընդհատ փոխվում է տրամադրությունդ՝ մեկ հուզվում ես, մեկ՝ ցավ ապրում, մեկ՝ ուրախությունից ու ջերմ էմոցիաներից սկսում ժպտալ: Պատմությունն անհատական է ընկալվում, մտածելու տեղիք է տալիս: Գլխավոր հերոսուհու կյանքը ցույց է տալիս, թե որքան մեծ դեր է խաղում մանկությունն ու առողջ ընտանիքը ցանկացած մարդու կյանքում»:

«Երիտասարդություն»/Youth

«Այս ֆիլմն, անշուշտ, տարբերվում է մեզ ծանոթ շատ դրամաներից: Բացի դերասանական փայլուն խաղից՝ շատ եմ հավանել օպերատորական աշխատանքը՝ լույսերը, խորությունը, դետալների հանդեպ ուշադրությունը… Ուզում ես մանրամասն ուսումնասիրել ամեն կադրը: Պատմությունը սերունդների փոփոխության ու բախման մասին է: Ամենաթանկ բանը, որ ունենք, ժամանակն է, որը, ցավոք, այնքան արագ է անցնում, որ չենք էլ հասկանում՝ ինչպես, եւ երբ քեզ փոխարինող է հայտնվում (որովհետեւ քո ժամանակն արդեն անցել է), դու դեռ փորձում ես պայքարել ու հակառակն ապացուցել»:

«Ծանոթացեք՝ Ջո Բլեք»/Meet Joe Black

«Ֆիլմ, որը կարող է հուզել յուրաքանչյուրին, նույնիսկ, ամենասկեպտիկ մարդկանց. պատմություն, որն ընկալվում է տարբեր աշխարհայացք ունեցող մարդկանց կողմից եւ հետաքրքրում տարբեր տարիքային խմբերի: Ֆիլմը եւս մեկ անգամ ապացուցում է, որ սերը չի հարցնում ոչ տարիք, ոչ հանգամանքներ: Այն կարող է հաղթահարել բոլոր արգելքները»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Անելյա Գուբրյանի Facebook-ի էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել