Հայտնի մոդել եւ հեռուստաաստղ Քենդալ Ջենները խոստովանել է,որ մինչ այժմ շարունակում է պայքարել բշտիկների դեմ, որոնք դեմքին հայտնվել են դեռ դեռահասության տարիքում, գրում է Daily Mail-ը։
Նյու Յորքում կայացած միջոցառմանը, որը նվիրված էր մաշկային խնդիրներին, Ջենները հայտարարել է, որ մեծ տարիքում բշտիկները կարող են ավելի ցավոտ լինել, քան երիտասարդության տարիներին։ Մոդելի խոսքով՝ խնդրահարույց մաշկն իրեն տանջել է 14 տարեկանից։ Ժամանակ առ ժամանակ նրա դեմքին բշտիկներ են հայտնվել, ապա ճակատն ամբողջությամբ ծածկվում էր փոքրիկ սպիտակ կետերով (դրանք առաջանում են էսթրոգեն հորմոնի բարձր մակարդակի պատճառով)։ Շուտով դրանք եւ բշտտիկները հայտնվել են նրա ամբողջ դեմքին։
«Ես բշտիկների պատճառով տանջվել եմ երկու անգամ։ Առաջինը՝ ավագ դպրոցում, երբ ամենից շատ ես ցանկանում, որ քեզ հասկանան։ Այդ ժամանակ խոսակցության ընթացքում ես նույնիսկ չէի նայում մարդկանց դեմքին։ Երբ դրանք վերադարձան երկրրդ անգամ, ես արդեն մոդել էի դարձել եւ ինձանից ամեն ինչ պահանջում էին միանգամից։ Նախ՝ դա հնարավոր չէ, եւ կարեւոր չէ՝ լավ մաշկ ունես, թե վատ։ Սակայն ամբողջ աշխարհը քեզ է նայում մեծացնող ապակու միջոցով, նայում է ամենին, ինչ անում ես, ամենին, ինչ կատարվում է քեզ հետ»,- ասել է Ջենները։
Ավելի վաղ՝ հունիսին, Քենդալ Ջենները, տեսանյութ էր հրապարակել, որում պատկերված էր առավոտյան լվացվելու պրոցեսը. նրան քննադատել էին հիգիենային չհետեւելու եւ հետեւորդներին խաբելու համար։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը15:38, 19 ապրիլի
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին15:12, 19 ապրիլի
«Breaking Bad»-ի աստղ Ջանկառլո Էսպոզիտոն ցանկացել է մարդասպանի վարձել՝ սեփական սպանությունը կազմակերպելու համար14:42, 19 ապրիլի
Հարսնացուն ցնցված է. նա հարսանիքին ստացել է «ամենազզվելի նվերը»13:56, 19 ապրիլի
Քորթնի Քարդաշյանը պաշտպանել է Քիմին, որին երկրպագուները մեղադրում են դիտավորյալ «անհաջող» լուսանկար հրապարակելու մեջ13:14, 19 ապրիլի
Անզուգական Մոնիկա Բելուչին ասում է, որ «համակերպվել է ծերության հետ»