Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Ինչպես են բարկանում կենդանակերպի նշանները

21:12, 30 հունիսի

Խոյ

Խոյերը վտանգավոր են բարկության պահերին: Երբ իրենք զայրանում են, կարող են նույնիսկ հարվածել: Սա աննկարագրելի զվարճալի տեսարան է, եթե հետևել դրան մի քանի կիլոմետր հեռվից: Ի դեպ, Խոյերը շատ շուտ հանդարտվում են:

Ցուլ

Ցուլերը բռնկվող չեն, սակայն եթե իրենց լրջորեն վիրավորում են, իրենք բավականին երկար են բարկանում: Այդ ընթացքում իրենք «հարվածում» են բոլոր նրանց, ովքեր հանդիպում են իրենց ճանապարհին: Կանգնեցնել նրանց գրեթե անհնար է: Պարզպես նայեք և հետևություններ արեք:

Երկվորյակներ

Այս կենդանակերպի նշանը զայրույթի պահին կարող է միայն վիրավորել կամ ինչ-որ մի բան հրել, սակայն չի բղավի և ձեռքերը չի թափահարի: Կարող է մի վիրավորող արտահայտություն անել և անմիջապես լռել:

Խեցգետին

Խեցգետինները բարկանում են «ներքուստ»: Եթե բարկության պատճառը որևիցե անձ չէ, ապա դուք երբեք չեք հասկանա, որ Խեցգետինը բարկանում է: Նա կկարմրի, կփքվի, իսկ հետո կվերադառնա իր բնականոն վիճակին: Իսկ եթե նրան բարկացնի մարդը, ապա Խեցգետինը վրեժ կլուծի: Ոչ մի վեճ և հրմշտոց՝ ուղղակի վրեժ։

Առյուծ

Երբեմն Առյուծները հենց այնպես են բարկանում: Իրենք մռնչում են և հիշեցնում բոլորին, որ իրենք են արքաները: Իրենք զայրանում են, երբ ինչ-որ բան իրենց ցանկությամբ չի լինում, այսինքն՝ բավականին հաճախ: Առյուծին հանդարտեցնելու միակ տարբերակը ներողություն խնդրելն ու սխալն ընդունելն է:

Կույս

Կույսերը մրթմրթում են բարկության պահերին: Եթե բարկացնեք իրենց, ուրեմն ձեր մարմինը կարող են գտնել սեփական տան շեմին մեխված, որպեսզի մնացած բոլորն իմանան, թե ինչ է նշանակում զայրացնել Կույսին:

Կշեռք

Կշեռքները դիվանագետներ են և զայրույթն իրենց մեջ են պահում: Իրենք կարող են կիսվել այդ մասին հարազատների և մտերիմների հետ, սակայն միայն ծայրահեղ դեպքերում: Այս մարդիկ, անկասկած, կարող են տիրապետել իրենց բարկությունը:

Կարիճ

Կարիճները ներքուստ են զայրանում՝ էմոցիաների մեծ տարափ վերապրելով: Մեղավորին սովորաբար սարսափելի ապագա և անվերջ վրեժ է սպասվում: Այս «անեծքը» հանելու համար պարզապես ներողություն խնդրեք Կարիճից:


Աղեղնավոր

Աղեղնավորները բարկության պահին ասում են այն, ինչ մտածում են: Վեճի ժամանակ իրենք չեն հարվածի, պարզապես ամեն բան ուղիղ կասեն: Պետք է նշել նաև, որ Աղեղնավորները ունակ չեն զգացմունքները վերահսկելու:

Այծեղջյուր

Այս մարդիկ, երբ բարկանում են, սկսում են բղավել և հարաբերություններ պարզել: Սա բավականին հետաքրքիր է, սակայն մի փորձեք ցույց տալ ձեր հետաքրքրությունը, հակառակ դեպքում նույն պահին հարված կստանաք: Կա նաև Այծեղջյուրների այլ տեսակ, որոնք արժանապատվորեն են վիճում:

Ջրհոս

Ջրհոսները շատ «խելացի» կերպով են վիճում: Իրենց բարկությունն օգտակար է, քանի որ այն դրդում է Ջրհոսներին ինքնադիտողության և խորը մտորումների: Նրանք փակվում են իրենց ներսում և վերադառնում են միայն որոշ ժամանակ հետո։

Ձկներ

Ձկները հույզերի մի ամբողջ տարափ են զայրացած ժամանակ: Սկզբում իրենք տաքանում են, հետո եռում, իսկ հետո սկսվում է մի իսկական պայթյուն: Սա շատ տարբեր կերպով կարող է արտահայտվել, որովհետև իսկապես էմոցիոնալ Ձկների էությունը ոչ մի տրամաբանության չի ենթարկվում:





Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել