MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Ի՞նչն է խանգարում հայկայկան նորաձեւության տարածմանն ու ինչպե՞ս նպաստել ոլորտի զարգացմանը. միջազգային մասնագետի խորհուրդը

12:15, 27 հունիսի

Fashion Forum Yerevan 2019-ի նախաձեռնութամբ հայ դիզայներները, ոլորտով հետաքրքրված լրագրողներն ու ուսանողները հնարավորություն են ստանում ներկա գտնվելու արտերկրից ժամանած մասնագետների դասընթացներին: Ֆորումի շրջանակում երեկ «Թումո» կենտրոնում ելույթ ունեցավ նաեւ հայտնի բլոգեր եւ նորաձեւության դասախոս Մարինա Բառիկինան: Նա խոսեց գլոբալ նորաձեւության գործընթացին Հայաստանի ինտեգրման եւ հայկական նորաձեւության ոլորտը զարգացնելու ուղիների մասին:

Լուսանկարն՝ Instagram-ից

«Հայաստանը մշակույթի առումով զարգացած երկիր է, սակայն, ցավոք, հայկական նորաձեւության մասին շատ քչերը գիտեն»,-նկատեց Մարինան: Նորաձեւության մասնագետը հիշեց Ստելա Մաքսվելի՝ 2016 թ-ի ֆոտոշարքը, որն իրականացվել էր Հայաստանում Vouge Russia-ի համար:

Աշխարհահռչակ մոդելը հայուհու կերպարում լուսանկարվել էր հայկական գորգերի եւ քաղաքի ֆոնին: Լուսանկարների հեղինակը ամերիկահայ լուսանկարիչ եւ Ստելայի լավ ընկեր Դավիթ Մուշեղյանն էր, իսկ ահա հագուստը, որով ներկայացել էր մոդելը, թեեւ իր մեջ կրում էր հայկական տարրեր, ոչ թե հայ, այլ եվրոպացի դիզայներների ձեռքի աշխատանք էր:

«Այդ ֆոտոշարքից կարելի է կրկին ենթադրել, որ եվրոպական մշակույթը ներդաշնակ է հայկականի հետ, բայց հատկանշական է, որ մոդելը հայ դիզայների հագուստով չէ»,-նշեց նա:

Ըստ Մարինայի՝ հայկական նորաձեւության ճանաչելիությանը կարող են խթանել մի քանի գործոններ, որոնցից մեկն, օրինակ, նորաձեւության թեմայով օնլայն ամսագրերի ստեղծումն ու բլոգինգի զարգացումն է.

«Ոչ միայն ԶԼՄ-ները, այսօր յուրաքանչյուս կարող ենք տարածել ինֆորմացիա սոցիալական ցանցի, մասնավորապես, Instagram-ի միջոցով: Շատ հայեր չգիտեն հայ դիզայներների մասին: Խնդիրներից մեկն էլ այն է, որ այստեղ քիչ են օնլայն խանութները, ինչը բացելը դժվար չէ: Մարդիկ հաճախ չեն գնում բրենդային խանութներ՝ վախենալով, որ դրանց գներն իրենց գրպանին հարմար չեն լինի, բայց նրանք հեշտությամբ կարող են այդ գներին ծանոթանալ օնլայն հարթակում եւ ավելի համարձակ լինել իրենց որոշումների մեջ»:

Մանագետը կարեւորեց նաեւ հայտնիների գործոնը՝ տեղական արտադրանքի ճանաչելիության բարձրացման հարցում, քանի որ շատերը դիտելով հեռուստացույց՝ ոգեշնչվում են այս կամ այն հայտնի մարդու հագուստից եւ որոշում ունենալ նմանատիպ նմուշ:Ուստի, Մարինան կարեւորում է հայ դիզայներների եւ հայտնիների միջեւ համագործակցությունը, ինչը եւս տարածում կտա հայկական բրենդներին: Իսկ եթե ցանկություն կա ճանաչված լինել նաեւ դրսում, նա  խորհուրրդ է տալիս համագործակցել նաեւ դրսի բլոգերների հետ:

Նորաձեւության վարպետը եւս մեկ խոհուրդ տվեց ոլորտի հայ ներկայացուցիչներին. անցյալին վերադառնալը լավ է, բայց ոչ մոտ անցյալին, այլ վաղ: Պետք չէ նայել, թե ինչն էր նորաձեւ 5 տարի առաջ, ավելի հեռուն պետք է գնալ, օրինակ՝ 30-40 տարի առաջ, որովհետեւ նորաձեւությունը հաճախ նոր շունչ է ստանում երկար տարիներ անց:

Մարինան կարեւորում է նաեւ street style լուսանկարների կիրառությունը, որոնք ըստ մասնագետի՝ Հայաստանում այնքան էլ ճիշտ չեն արվում: Այդ առումով՝ նա հայ աղջիկներին խորհուրդ է տալիս չծանրաբեռնել իրենց արդեն իսկ վառ արտաքինը առատ աքսեսուարներով եւ շատ դիմահարդարմամբ:

Իսկ վերջում հավելեց. «Հայաստանն ունի լավ դիզայներներ, որոնց կարող են կրկնօրինակել նաեւ դրսում»:

Ամենամյա «Fashion Forum Yerevan 2019»-ը կազմակերպում է «Նորաձեւության եւ դիզայնի պալատ» ՀԿ-ն Եվրոպական միության «ԵՄ-ն Բիզնեսի համար» նախաձեռնության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի եւ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ։

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել