Դեռ հինգ տարի առաջ Քայլի Մինոուգը դատական հայց է ներկայացրել Քայլի Ջենների դեմ, երբ վերջինս որոշել էր գրանցել KYLIE ապրանքանիշը։
Մինոուգը հանդես էր գալիս կազմակերպության ստեղծման դեմ. նրա կարծիքով՝ դա կարող էր խանգարել իր սեփական իմիջին, քանի որ հենց ինքն է Քայլի անունով հայտնի դարձել դեռ 80-ականներին։ Ավստրալացի աստղը դատարանում հաղթել է, սակայն նրա հակառակորդն դա չի խանգարել ստեղծել Kylie Cosmetics հավաքածուն։ Դրա վաճառքի շնորհիվ նա դարձել է պատմության ընթացքում ամենաերիտասարդ միլիարդատերը։
Մինոոգը որոշել է վերականգնել մրցակցությունը եւ կոսմետիկայի իր հավաքածուն է թողարկել նույն անվան ներքո... Երգչուհին հայտարարել է երեք միջոցի թողարկման մասին՝ յուղեր, շրթներիկ եւ փայլ շուրթերի համար, որոնք նրա պաշտոնական կայքում արդեն իսկ վաճառքի են հանվել։
Երբ Kylie անվան համար պայքարի պատմությունը նոր էր սկսվում, Մինոուգի անձնական կյանքում լավագույն ժամանակները չէին. երգչուհին ամուսնության նախօրեին չեղյալ էր հայտարարել նշանադրությունը փեսացուի՝ Ջոշուա Սասի հետ՝ իմանալով նրա անհավատարմության մասին։ Դրանից հետո լրատվամիջոցներում երկար ժամանակ պտտվում էին նրա դավաճանությունների մասին մանրամասները. պարզվել է՝ ծանոթությունը եւ դրան հաջորդած նշանադրությունը նախաձեռնվել էին նրա կողմից՝ կարիերայում առաջընթաց գրանցելու համար։ Այժմ այդ ամենն անցյալում է, եւ Մինոուգը վայելում է իր նոր հարաբերությունները։ Մեկ տարուց ավելի է ՝ նա հանդիպում է GQ-ի 44-ամյա ստեղծագործական տնօրեն Փոլ Սոլոմոնի հետ։ The Daily Mirror-ի տված նոր հարցազրույցում 51-ամյա երգչուհին խոստովանել է, որ երբեք այնքան երջանիկ չի եղել, որքան հիմա։
Աղբյուրը եւ լուսանկարները՝ Hello Magazine, Getty Images, Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով