Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Միջազգային կազմակերպություններն ու դեսպանները՝ «Ոսկե ծիրան»-ի հետ համագործակցության մասին

16:04, 28 հունիսի

 «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում կիրականացվեն մի շարք ծրագրեր՝ Հայաստանում արտասահմանյան դեսպանությունների ու միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ:  Այսօր՝ հունիսի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ-ում հավատարմագրված երկրների դեսպանները, դեսպանությունների ներկայացուցիչներն ու միջազգային կազմակերպությունների ղեկավարներն անձամբ ներկայացրին փառատոենի հետ համատեղ ծրագրերը:

««Ոսկե ծիրան» կինոփառատոնն իր 16 տարիների ընթացքում անչափ գնահատել է միջազգային կազմակերպությունների եւ դեսպանությունների հետ համագործակցությունը: Ուրախ ենք, որ այս տարի էլ աշխատելու ենք մեր գործընկերների հետ»,-ասուլիսի սկզբում շեշտեց «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանը:

Կինոփառատոնը Ֆրանսիայի դեսպանատան հետ համագործակցում է Talent Lab ծրագրի շրջանակում, որի ընթացքում վարպետության 4-օրյա դասընթաց կանցկացնեն հայտնի կինոքննադատ, Կաննի Critics Week ծրագրի համակարգող Օլիվյե Պելիսոնն ու պրոդյուսեր Ֆրանսուա դ՛Արտեմարը: «Ֆրանսիական նոր կինո» ծրագրի շրջանակում կցուցադրվեն մի շարք ֆիլմեր, այդ թվում՝  ֆրանսիացի հայտնի ռեժիսոր Անյես Վարդայի հրաժեշտի ֆիլմը, Բեռլինի կինոփառատոնում «Ոսկե արջի» արժանացած Նադար Լապիդի «Հոմանիշները»:

«Մեզ համար «Ոսկե ծիրանը» տարածաշրջանային մասշտաբով կարեւոր կինոփառատոններից է: Այն թույլ է տալիս միջազգային կինոփառատոններում դափնեկիր ֆիլմերը ցուցադրել Հայաստանում՝ հանրությանը բացահայտելով միջազգային կինոարտադրության բազմաժանրությունը: Այս տարի փառատոնի շրջանակում ֆրանսիական արտադրության 23 ֆիլմ կցուցադրվի, որոնցից մեկը կլինի պրեմիերայի տեսքով: Ինչպես ամեն տարի՝ փառատոնին մասնակցելու համար Ֆրանսիայից կժամանեն մասնագետներ: Ուրախ ենք, որ ֆրանսիական կինոն լավագույնս ներկայացված է կինոփառատոնի շրջանակում»,-ընդգծեց ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ փառատոնի շրջանակում կներկայացվեն Վիմ Վենդերսի՝ Ֆրանցիկոս պապին նվիրված վերջին ֆիլմը, Յոահիմ Լանգի ֆիլմը հռչակավոր գերմանացի թատերական գործիչ Բերտոլդ Բրեխտի մասին եւ այլ ժապավեններ:

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերն իր խոսքում նշեց. «Գերմանական կողմը փառատոնի հետ երկար տարիների սերտ հարաբերություններ է պահպանել: Այս տարի գերմանական 5 ֆիլմ է ներկայացված լինելու, որոնց միջոցով ցանկանում ենք, որ հայ ֆիլմասերները կարողանան ծանոթանալ այն բազմաժանրությանը, որը գոյություն ունի գերմանական ֆիլմերում»:

ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցությամբ Talent Lab ծրագրի շրջանակում վարպետության 4-օրյա դասընթաց կանցկացնի դերասանի վարպետության մասնագետ, ռեժիսոր, մանկավարժ Քեթլին Լեսլին:

«Փառատոնի կարեւոր կողմերից մեկը տաղանդների բացահայտման խթանիկչ գործոնն է: Այս նախագծի շրջանակում հնարավորություն կստեղծվի մասնագիտական վարպետության ձեռքբերման»,-նշեց ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատար Ռոբերտ Անդերսոնը:

Դեսպանատան հետ համագործակցությամբ փառատոնի լիամետրաժ մրցույթի ժյուրիի կազմում կլինի Թրայբեքա կինոինստիտուտի տնօրեն, պրոդյուսեր Էմի Հոբին:

«ԱՊՀ երկրների համարտադրության ֆորում» ծրագրի շրջանակում կանցկացվեն ֆիլմերի ցուցադրություններ: ԱՊՀ երկրներից կինոոլորտը ներկայացնող հյուրերն ու ուսանողները կմասնակցեն համատեղ արտադրությանն առնչվող կլոր-սեղան քննարկմանը, կներկայացվեն ԱՊՀ վերջին տարիների ֆիլմերն ու պատրաստվելիք նախագծերը:

«Ոսկե ծիրան» կինոյի զարգացման ֆոնդը, Ադամ Միցկեւիչի ինստիտուտի, Լեհական կինոինստիտուտի եւ Հայաստանում Լեհաստանի հանրապետության դեսպանության հետ համատեղ կիրականացնի «Հայացք: Լեհաստան» ծրագիրը, որի շրջանակում կանցկացվեն միջոցառումներ թե՛ կինոմասնագետների, թե՛ լայն հանրության համար: Ծրագիրը կընդգրկի ութ ֆիլմի ցուցադրություն, որոնցից չորսը կլինեն լեհ դասական Վոյցեխ Հասի վերականգնված ֆիլմերը: Լեհաստանից հրավիրված կինոմասնագետները ելույթ կունենան տարբեր քննարկումների, զրույցների ժամանակ և կկիսվեն իրենց փորձով:

Հայաստանում Իտալիայի դեսպանության հետ համագործակցությամբ ցուցադրվելու է իտալացի հայտնի ռեժիսոր Բերնարդո Բերտոլուչիի «Երազողները» ֆիլմը: Լիամետրաժ ֆիլմերի ժյուրիում ընդգրկված է կինոքննադատ, Վենետիկի միջազգային կինոփառատոնի ընտրող հանձնաժողովի անդամ Պաոլո Բերտոլինը: Կարճամերտաժ ֆիլմերի տարածաշրջանային ժյուրիում ընդգրկված է իտալացի կինոռեժիսոր Պիպպո Մեզապեսսան:

ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն կարեւորելով «Ոսկե ծիրան»-ի նշանակությունը՝ հատկապես շեշտեց այն փաստը, որ այսօր փառատոնը մեծ ճանաչում ունի ոչ միայն Հայաստանում, այլեւ դրա սահմաններից դուրս, ինչի վառ ապացույցը ըստ նրա՝ փառատոնի եւ տարբեր երկրների դեսպանությունների միջեւ համագործակցությունն է:

«Ոսկե ծիրանը» համագործակցում է նաեւ Շվեդիայի դեսպանության հետ, ինչի արդյունքում Հայաստան կժամանի Women in Film and Television International-ի նախագահ, պրոդյուսեր Հելեն Գրանքուիստը, որը հանդես կգա կինոյում գենդերային հավասարությանն առնչվող ելույթով:

Կինոփառատոնի շրջանակներում հուլիսի 8-ին Հայաստանում Բրիտանական խորհրդի աջակցությամբ տեղի կունենա վարպետության դաս, որը կվարի բրիտանացի կինոմասնագետ Էլիզաբեթ Քարլսենը: Վերջինս հանդիսանում է «Քոլեթ» ֆիլմի պրոդյուսերը, որի հայաստանյան պրեմիերան տեղի ունեցավ նախորդ տարի Եվրոպական ֆիլմերի փառատոնի ժամանակ:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել