1. Դու քո կենսակերպի զոհն ես
Մարդկանց մեծամասնությունը համարում է, որ եկամտի մակարդակի ավելացումը ինքնաբերաբար ենթադրում է նաեւ ծախսերի ավելացում: Դա ճիշտ է, բայց` մասամբ: Երբեմն լրացուցիչ եկամտի հետ նաեւ լրացուցիչ պարտավորություններ են հայտնվում մտերիմների նկատմամբ, օրինակ: Սակայն ավելի շատ ստանալով՝ դու ավելի շատ ես ծախսում ոչ նրա համար, որ ստիպված ես, այլ որովհետեւ կարող ես: Դրանում ոչ մի խնդիր չկա, եթե դու նպատակ չունես մի քիչ փող կուտակել, բայց եթե դու այնուամենայնիվ հետաքրքրված ես խնայողությամբ, փորձիր մտածել, թե արդյոք այդքան անհրաժեշտ է թանկարժեք սվիտերը, եթե նախկինում քեզ լիովին գոհացնում էին այնպիսիք, որոնք դրա կես գինն արժեին:
2. Դու կարծում ես, որ փողը (ավելի շուտ` դրա ծախսը) քեզ ավելի զիլ է դարձնում
Զանգվածային մշակույթն ակտիվորեն պարտադրում է այն գաղափարը, թե փողը ուժ է, որը թույլ է տալիս վերահսկել մարդկանց վերաբերմունքը քո անձին եւ միաժամանակ քո ամբողջ սոցիալական կյանքը: Այո, իսկ իրականում ամեն անգամ, երբ դու որեւէ թանկարժեք հագուստ ես հագնում կամ էլ ուրիշ եղանակով ցույց ես տալիս քո եկամտի մակարդակը, դեպքերի մեծ մասում շրջապատի վերաբերմունքը քո հանդեպ փոխվում է: Բայց հարցն այն է, թե նման մակերեսային շփումները ինչ նշանակություն ունեն քեզ համար: Հավանաբար շողոքորթող մատուցողները եւ փող սիրող երգչուհիները քո կյանքը մի քիչ ավելի հաճելի են դարձնում, բայց արդյոք իրականում քեզ հետաքրքրում է նման «հարգանքը», որ ցույց են տալիս ոչ թե քեզ, այլ քո փողին: Թե դու նախընտրում ես, որ քեզ նախ եւ առաջ որպես անձ գնահատեն:
3. Դու դանդդաղում ես
Ինչու հենց հիմա չսկսես կուտակել: Չարժե սպասել, թե երբ որեւէ գլոբալ աղետ կպայթի, որը փողային անհապաղ մասնակցություն է պահանջում եւ քեզ կստիպի քո անձնական «պահուստային հիմնադրամը» ստեղծել: Խնդիրն այն է, որ վերոհիշյալ աղետի սկսվելու պահին դու ֆինանսական բարձիկ չես ունենա եւ քո վիճակը վատ կլինի: Պետք է հենց հիմա սկսել կուտակելը: Թող որ առաջին ներդրումը շատ փոքր լինի, բայց դա կլինի եւ կարեւորը դա է:
4. Դու փող կուտակելը կարեւոր չես համարում
Չէ, մենք բոլորովին էլ չենք փորձում ապացուցել, թե կապիտալի կուտակումը պետք է քո կյանքի նպատակը եւ իմաստը դառնա: Ոչ ոք չի ուզում Գոբսեկի վերածվել: Սակայն որպեսզի սովորես միջոցներ խնայել, պետք է կուտակման գործընթացն ընկալել որպես աշխատանք, որի կատարմանն անհրաժեշտ է պատասխանատվությամբ վերաբերվել: Փող կուտակել սկսելը չի նշանակում դադարել լիարժեք կյանքով ապրել եւ դժբախտ եւ ընչազուրկ դառնալ: Փող կուտակելը նշանակում է ներդրում անել քո ապագայում: Դա լավ եւ կարեւոր աշխատանք է:
Աղբյուրը` Kleo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան