MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Երբ հարսնացուն փեսացուից երիտասարդ է 34 տարով. ինչու են Դեւիդ Ֆոսթերը եւ Քեթրին Մաքֆին ամուսնացել հայկական եկեղեցում

11:11, 1 հուլիսի

Ինչու է ամերիկացի դերասանուհի, մոդել եւ երգչուի Քեթրին Մաքֆին ամուսնացել Լոնդոնի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցում։ Այս հարցի պատասխանը փորձում են գտնել սոցիալական ցանցերի օգտատերերը եւ որոշ լրատվամիջոցներ։ Զարմանալի է, բայց Քեթրինի ու նրա ամուսնու՝ հայտնի պրոդյուսեր եւ կոմպոզիտոր Դեւիդ Ֆոթերի տոհմում հայկական արմատներ չեն գտել։

«Հնարավոր է՝ պատճառը կրոնական հայացքնե՞րն են»,- գուշակում են համացանցի օգտատերերը։ «Հնարավոր է՝ հայ առաքելական եկեղեցու կանոնները ինչ-որ կերպ այս զույգին ամուսնանալու հնարավորություն են տվել»,- ենթադրում է հանրությունը։

Ամեն դեպքում, լրատվամիջոցները հայնում են, որ ամուսնությունը նշանավոր է, եւ Մաքֆին այնքան էլ պարզ չէ, քանի որ նրա ու Ֆոսթերի միջեւ տարիքային տարբերությունն ավելի քան էական է՝ 34 տարի (Մաքֆին 35 տարեկան է, նա՝ 69)։ Թաբլոիդների տեսաբանները գրում են, որ այսպիսի միությունները հենց այնպես չեն լինում եւ որպես կանոն՝ վատ ավարտ են ունենում։ Ընդ որում, որպես կանոն, փեսացուի համար։

Նրանց համար, ովքեր տեղյակ չեն. Դեւիդ Ֆոսթերը հրաշալի կոմպոզիտոր է, երաժշտական պրոդյուսինգի սյուներից մեկը. 16 «Գրեմմի», համագործակցություն մեծ երգիչների ու երգչուհիների հետ, բարեգործական գործունեության, որը գնահատվել է հարազատ պետության շքանշանով, ինչպես նաեւ համատեղ գլուխգործոցներ Ուիթնի Հյուսթոնի, Սելին Դիոնի, Նատալի Քոուլի, Էլիս Քուփերի հետ։ Մրայա Քերիի, Մադոննայի եւ Թոնի Քրեքսթոնի սուպերհիթերի հեղինակ է... Earth, Wind & Fire կուլտային խմբի հետ համագործակցության արդյունքում ծնվել է «After the love has gone» երգը, որը հայտնվել է Billboard Hot 100-ի երկյրորդ տեղում ու արժանացել Ամերիկյան ձայնագրման ակադեմիայի մրցանակին։

Ո՞վ է Քեթրին Մաքֆին։ Երգչուհին հայտնիություն է ձեռք բերել 2006թ.-ին «American Idol» երաժշտական հեռուստանախագծի հինգերորդ եթերաշրջանին մասնակցությունից հետո։ 2011թ.-ին Մաքֆին նկարահանվել է «Ձեւացրու, թե իմ ամուսինն ես» ֆիլմի գլխավոր դերում։ 2012-2013թթ. Մաքֆին «Կյանքը շոուի նման» սերիալում մարմնավորել է գլխավոր հերոսներից մեկի կերպարը։ 2014թ.-ից «Կարիճ» սերիալում մարմնավորել է Փեյջ Դինինի դերը։ Իսկ բոլորովին վերջերս նա որոշել էր «գովազդվել» Մեգան Մարքլի հայտնիության միջոցով։ Նա Instagram-յան էջում արխիվային լուսանկար էր հրապարակել արքայազն Հարրիի կնոջ՝ Մեգան Մարքլի հետ։

Ակնհայտ մեզալյանս։ Ինչ էլ լինի, հարսանիքը շքեղ է եղել։ Արարողությանը մասնակցել է մոտ հարյուր հյուր։ Նրանց շարքում են եղել թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը եւ դիզայներ Զակ Պոզենը. նա, ի դեպ, Մաքֆիի համար հրաշալի հարսանեկան զգեստ է կարել։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Katharine Foster (@katharinemcphee)

Սուրբ Եղիշե եկեղեցին մեծությամբ երկրորդ հայկական եկեղեցին է Լոնդոնում։ Այն գործում է 2000-ականների սկզբից եւ տեղակայված է անգլիական նախկին եկեղեցու շենքում։ 1867թ.-ին կառուցվածք շենքը 1998թ.-ին գնվել է հայ  բարերար Վաչե Մանուկյանի կողմից եւ նվիրվել Հայ առաքելական եկեղեցուն։ Այն օծվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից։ Տարածքում խաչքար է տեղադրված։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել