«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Exclusive. Հայտնի է «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթի «Տաղանդ» փուլի հաղթողի անունը (ֆոտո/վիդեո)

17:01, 1 հուլիսի

Հուլիսի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա «Միսս Աշխարհ Արմենիա» գեղեցկության մրցույթը, որի հաղթողը կստանա Հայաստանը «Միսս Աշխարհ» մրցույթին ներկայացնելու իրավունք: Մինչ մրցութային օրը, սակայն, աղջիկները պետք է մի քանի փուլերով անցնեն` ներկայացնելվ իրենց տաղանդը, սպորտային, ինտելեկտուալ եւ մոդելային լավագույն կողմերը: Առաջին` տաղանդի փուլը կայացավ այսօր` հուլիսի 1-ին, որին մասնակցեցին աղջիկներից 20-ը` Լիանա Ոսկերիչյանը, Միլենա Գեւորգյանը, Նաիրա Վարդանյանը, Սուսաննա Թադեւոսյանը, Էլինա Ստեփանյանը, Դայանա Դավթյանը, Լիանա Իսրայելյանը, Անետա Գաբրիելյանը, Էվելինա Դավեյանը, Նարե Օրդյանը, Էլեն Սիմոնյանը, Լուիզա Հարությունյանը, Սերինե Մխիթարյանը, Սյուզաննա Կարապետյանը, Միլենա Տալյանը, Նատալի Սերիբյակովան, Անի Հովհաննիսյանը, Մարգարիտա Արզումանյանը, Հասմիկ Սուքիասյանը եւ Անաիս Կետիկյանը:

Արդյունքում` «Միսս տաղանդ» տիտղոսին արժանացավ Նարե Օրդյանը, որը թե ժյուրիի անդամներին, թե հանդիսատեսին հուզեց իր ասմունքով եւ ստեղծագործական համարով:

Աղջիկներից շատերն էին դիմել ասմունքի օգնությանը, ոմանք էլ պարեցին, ցուցադրեցին իրենց արվեստը, ուժը եւ մյուս ձիրքերը:

Մասնակիցերին գնահատեց ժյուրին, որի կազմում էին Արամոն, Էմմա Պետրոսյանը, Միքայել Պողոսյանը, Սահականուշ Սահակյանը, Գոռ Եփրեմյանը, դիզայներ Գայանե Մանուկյանը, «Միսս Քալիֆորնիա Երկրագունդ» Զառա Գեմիլյանը եւ «Միսս Արմենիա» հիմնադրամի խորհուրդի անդամ Ռուբինա Գրիգորյանը:

«Ունենք 4 փուլեր, որոնց հաղթողները հուլիսի 15-ին միանգամից կհայտնվեն լավագույն տասնյակում: Այս փոքրիկ մրցույթները կազմակերպվում են նրա համար, որ ժյուրին ավելի մոտիկից կարողանա ծանոթանալ աղջիկների հետ, այս դեպքում նրանք կարող են առանձին-առանձին շփվել աղջիկներից յուրաքանչյուրի հետ, այդպիսով նրանց վերջնական ընտրությունն ավելի հեշտ ու ավելի արդար կդառնա»,- համոզված է Ռուբինա Գրիգորյանը:

Ժյուրիի անդամները փաստեցին, որ զարմացած են` բացահայտելով աղջիկների տաղանդավոր կողմերը, իսկ հաղթողին ընտրել են` հիմնվելով հուզականության վրա: Իսկապես, Նարեի ելույթի ժամանակ շատերի աչքերն էին թաց: Մասնակիցներից ոմանք իրենք էլ նշեցին, որ Նարեն հաղթանակի ամենաարժանի թեկնածուն էր:

Ինքը` Նարեն, ասում է. «Դողում էի, մտածում էի` արդյոք ինձ ճի՞շտ կհասկանան, բայց փաստորեն հասկացան, ինչի համար շատ շնորհակալ եմ: Այնքան հպարտ էի իմ ներսում, որ իրականում իմ բոլոր ընկերները, հայ աղջիկներն, առհասարակ, այսքան առանձնահատուկ են: Բոլորիդ շատ սիրում եմ»:

NEWS.am STYLE-ը ներկա է եղել «Միսս տաղանդ» փուլի ընտրությանը: Ձեզ ենք ներկայացնում մեր բացառիկ ֆոտոռեպորտաժն ու տեսանյութը:

Սյունե Առաքելյան

 Լուսանկարները` Արսեն Սարգսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել