Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Ով կարող է լինել ՔՈ կինն ըստ կենդանակերպի նշանի

21:12, 6 հուլիսի

Խոյը փնտրում է այն կնոջը, որն ամեն բանի պատրաստ կլինի

Խոյ տղամարդիկ արկածների սիրահար են, և նա, ով չի կարող բռնել նրանց զբաղված և արկածախնդիր կենսակերպի ռիթմը, հարմար թեկնածու չէ։ Խոյ տղամարդը ցանկանում է  ուժեղ, անկախ և ցանկացած արկածի պատրաստ կնոջը։

Ցուլը ցանկանում է, որ իր կինն ունենա ավանդական արժեքներ

Ցուլը սիրահարվում է կանացի, հաճելի կանանց, որոնք նախընտրում են ընտանիքում դերերի բաշխման ավանդական ձևը։ Բանն այն չէ, որ նա ցանկանում է իր կնոջը տնային տնտեսուհու դերում տեսնել։ Պարզապես նա ուզում է այնպիսի կին, որն իր տուն կբերի ջերմություն և հարմարավետություն։

Երկվորյակները սիրում են խելացի կանանց, որոնք ունակ են զրուցել ցանկացած թեմայի շուրջ և որոնց բարդ կլինի սեփական կարծիքը բարձրաձայնել։ Երկվորյակին պետք է այնպիսի կին, որն անընդհատ կվիճի նրա հետ և թույլ չի տա, որ տղամարդը ձանձրանա։

Խեցգետնին հարկավոր է ուժեղ մայրական բնազդով կին

Շատերը կարող են ունենալ ուժեղ մայրական բնազդ՝ մայր չլինելով, և Խեցգետինն ուզում է այնպիսի կին, որը կստիպի անհրաժեշտ և սիրելի զգալ իրեն։

Առյուծն ուզում է, որ իր ապագա կինն ինքնավստահ լինի

Առյուծները քաջ են և հաճախ են լինում ուշադրության կենտրոնում։ Նրանց հարկավոր է այն կինը, որը չի կորչի իրենց ստվերում։ Նա պետք է ունենա սեփական արժանապատվության գերազանց զգացում, հատկապես երբ իր Առյուծը սիրահետում է ուրիշ կանանց։ Նա չի խանդում, քանի որ գիտի, թե ով է Առյուծն իրականում։

Կույս տղամարդը ցանկանում է ամուսնանալ ազնիվ կնոջ հետ

Կույսերը տանել չեն կարող սուտը, այդ պատճառով շատ հավանական է, որ երբ նրանք ամուսնանում են, նրանց հարկավոր է անկեղծ կին։ Կույսի կինը շիտակ է ու ազնիվ, անկախ է և ճշմարիտ։

Կշեռքները փնտրում են այն կնոջը, որը թեթև է ամեն հարցում

Կշեռքները ձգտում են ներդաշնակության ու հավասարակշռության և, ընտրելով զուգընկերոջը, նրանք չեն ցանկանում կոնֆլիկտների և ագրեսիվ վերաբերմունքի ականատես լինել։ Նրանք ցանկանում են հանգիստ և չափված մեկին։ Քանի որ Կշեռքները դժվարությամբ են որոշումներ կայացնում, նրանց անհրաժեշտ է համբերատար կին։

Կարիճը չի կարող դիմադրել սեքսուալ և ինքնավստահ կնոջը։

Կարիճները կրքոտ և սեքսուալ են եւ նրանց անհրաժեշտ է նմանատիպ բնավորությամբ կին, որին չեն զարմացնի Կարիճի ցանկությունները։ Եթե Դուք ամաչկոտ չեք, երբ հարցը վերաբերում է սեքսին, ապա Ձեր Կարիճ-զուգընկերը միշտ կցանկանա Ձեզ։

Աղեղնավորներն ուզում են, որ իրենց հարսնացուն պատրաստ լինի փոփոխությունների

Աղեղնավորները տեղում չեն դոփում. աճելու համար նրանց փոփոխություններ են հարկավոր, իսկ դա նոր երկրներ, նոր մարդիկ և անընդմեջ փոփոխություններ է ենթադրում։ Եթե Դուք պատրաստ եք հարմարվել և հաղթահարել այս ամենը, ապա Աղեղնավորը  անպայման ձեր հարաբերություններում ապագա կտեսնի։

Այծեղջյուրն ուզում է կարիերայի վրա կենտրոնացած կնոջ

Աշխատանքը ծայրահեղ կարևոր է Այծեղջյուր տղամարդու համար և նա ուզում է, որ իր ընտրյալը լինի նրա նման աշխատասեր։ Եթե Ձեր կարիերան ձեր կյանքում կարևորագույն տեղ է  զբաղեցնում, ապա Դուք Այծեղջյուրի նման օժտված եք այնպիսի հատկություններով, ինչպիսիք են անկախությունը, բանիմացությունը, հուսալիությունն ու խնդիրների լուծումը։

Ջրհոսը փնտրում է ազատամիտ կնոջ

Ջրհոս տղամարդիկ դատարկ ու աննշան ոչինչ  չեն սիրում: Նրանց հարկավոր է նա, ով սիրում է անել այն, ինչ ցանկանում է, այդ թվում՝ հագուստի ընտրությունը, գործողությունները և մտքերը։ Որքան ոչ ավանդապաշտ լինեք Դուք, այդքան հետաքրքիր կլինեք Ջրհոսի համար։ Եթե Ձեր տեսանկյունը յուրահատուկ է, ապա Ջրհոսը կարող է ամբողջ կյանքն անցկացնել Ձեզ հետ՝ հիանալով և զարմանալով Ձեզանով։

Ձկները շատ սիրառատ և բարի մարդիկ են, և դա այն է, ինչն իրենք ուզում են  տեսնել զուգընկերոջ մեջ

Ձկները ձգտում են բարի և աջակցող կանանց, որոնք,  օրինակ, կատարում են կամավորական աշխատանքներ կամ փրկում են կենդանիներին։ Ձուկ տղամարդիկ շատ ստեղծագործական են և կարող են կորչել սեփական երազանքների անտառում։ Նրանց անհրաժեշտ է այն կինը, որն իրենց երկնքից զգույշ կիջեցնի և կմոտեցնի իրականությանը։



Աղբյուրը՝   soulpost.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել