1. Մի անձնավորեք
Մտածեք խնդրի, այլ ոչ թե մարդու մասին։ Թույլ տվեք նրան մտածել, որ ինքն անմեղ է։ Նրա մասին լավ բաներ մտածեք. նա ցանկանում է ձեզ երջանկացնել, սակայն ինչ-որ պատճառով դեռ չի ստացվում։ Նման մոտեցմամբ իրավիճակը շատ ավելի դյուրին է հարթել, քան եթե մտածեք, որ նա ձեզ չի սիրում եւ չի ցանկանում երջանկացնել։ Սովորաբար մենք մեզ սիրված չենք զգում ոչ այն պատճառով, որ այս կամ այն մարդը մեզ չի սիրում, այլ որովհետեւ երկուսս էլ շատ զբաղված ենք եւ հույզերի ժամանակ չենք գտնում։ Նման զգացմունքների պատճառով մենք ստիպում ենք տառապել մեր ամենատերիմ մարդկանց, քանի որ ենթադրում ենք, որ նրանք առանց խոսքի էլ պետք է հասկանան, թե ինչ ենք զգում։ Բայց դա այդպես չէ։ Այնպես, ինչպես դուք եք ցանկանում լսել, որ ձեզ սիրում եւ գնահատում են, դա ցանկանում է նաեւ ձեր ընտրյալը։ Ամեն ինչ սրտին մոտ մի ընդունեք, նախ գնահատեք հանգամանքները, որոնք նման արդյունքի հանգեցրեցին։
2. Մտածեք ձեր վարքագծի մասին
Եթե ցանկանում եք ձեր երկրորդ կեսից որոշակի խոսքեր լսել, նախ համոզվեք, որ ինքներդ ժլատ չեք այդ հարցում։ Մի հայտնվեք՝ «Եթե նա ինձ չի ասում, ես էլ չեմ ասի» կարծրատիպի թակարդում։ Դա սահմանափակ մտածողություն է, որից շատ բարդ է ազատվելը։ Կարողացեք տեսնել, թե ինչ է անում տվյալ մարդը ձեզ համար, դրան ուշադրություն դարձրեք, երախտագիտություն հայտնեք եւ ասեք, թե դա որքան կարեւոր է ձեզ համար։ Դա նրան միայն կոգեշնչի անել ավելին։
3. Վերահսկեք բացասական հույզերը
Ձեզ համար կարող է ցավալի լինել, դուք կարող եք զայրանալ, բայց եթե նրան հեգնեք կամ ծիծաղեք նրա վրա, դա նրան չի դրդի անել ձեր ուզածը։ Ձեր շփումից վերացրեք մաղձն ու դառնությունը։
4. Քննարկեք
Երբեմն մենք հարաբերություններից ինչ-որ բան ենք սպասում, բայց չենք խոսում այդ մասին, քանի որ կարծում ենք, թե զուգընկերը կկարդա մեր մտքերը։ Բայց ինչպե՞ս կարելի է փոխել այն, ինչի մասին չգիտես։ Զգուշորեն խոսեք ձեր զգացմունքների եւ այն մասին, թե ինչ կցանկանայիք։
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները09:00, 25 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ