Նիկոլ Քիդմանը հայտարարել է, որ այլեւս մտադիր չէ դիմել պլաստիկ վիրաբույժների ծառայություններին. հոլիվուդյան 52-ամյա դերասանուհին վստահեցնում է, որ իր արտաքինը ճիշտ խնամքի արդյունք է։
Քիդմանն այժմ Իտալիայում է՝ Taormina Film Fest փառատոնին։ Դերասանուհին հրավիրված է որպես հատուկ հյուր. երեկ նրան մրցանակ են հանձնել կինեմատոգրաֆիայում ավանդի համար։ Հոլիվուդյան գեղեցկուհին բեմ է բարձրացել էլեգանտ սպիտակ զգեստով։ Դերասանուհին կերպարն ամբողջացրել է սեւ բարձրակրունկներով։
Հանրության ուշադրությունը գրավել է ոչ միայն նրա նրբաճաշակ կերպարը, այլեւ արտաքինը։ Կանխագուշակելով լրագրողների հարցերը՝ 2003թ.-ին «Ժամեր» ֆիլմում Վիրջինիա Վուլֆի կերպարը մարմնավորելու համար «Օսկար»-ի դափնեկիր դարձած դերասանուհին ընդգծել է, որ վաղուց չի օգտվում պլաստիկ վիրաբույժների ծառայություններից։
Посмотреть эту публикацию в Instagram
«Տարբեր ժամանակներում ես շատ բաներ եմ փորձել, բացի սպորտից ու վիտամիններից։ Պետք է ասեմ, որ վերջին երկու փաստերը քիչ բանի վրա են ազում։ Նախկինում ես բոտոքսի եմ դիմել, սակայն ինձ դուր չի եկել՝ ինչ տեսք ուներ իմ դեմքը։ Այդ պատճառով ես հրաժարվել եմ այդ դեղամիջոցից եւ կրկին կարող եմ շարժել ճակատս»,- դերասանուհու խոսքերը մեջբերել է Daily Mail-ը։
Նիկոլը հայտնել է, որ դադարել է ծխել ու սկսել է ճիշտ սնվել։ «Անկեղծ ասած՝ հիմա ես բացարձակապես բնական եմ։ Եվ իմ մաշկն այսքան լավ տեսք ունի, քանի որ ես ուշադիր եմ իմ նկատմամբ. արեւի ճառագայթների տակ չեմ հայտնվում առանց պաշտպանող կրեմի, չեմ ծխում, ճիշտ եմ ծմվում։ Այո՛, ես շատ եմ հպարտանում արդյունքով»,- հայտարարել է Քիդմանը։ Դերասանուհին մի քանի անգամ անկեղծորեն պատմել է արտաքին փոփոխությունների մասին։ 2007թ.-ին նրա շուրթերը նկատելիրեն մեծացել էին. «Օսկար»-ի արժանացած դերասանուհին սկսել էր գիալուրոնային թթվով ներկարկումներ անել։
Աղբյուրը՝ Cosmo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները