Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

«Չհանձնվեցինք ու այստեղ ենք». Իչայի, Տապասիայի, Չակորի դերակատարներն ու հնդիկ մյուս աստղերը ժամանեցին Երեւան (ֆոտո/վիդեո)

19:15, 3 հուլիսի

Քիչ առաջ «Զվարթնոց» օդանավակայանում բոլիվուդյան իրարանցում էր: Երկար ճանապարհորդությունից հետո վերջապես Երեւան ժամանեցին հնդկական հայտնի հեռուստասերիալների` «Մերժված»-ի ու «Թռիչքի» աստղեր Թինա Դատան, Ռաշամի Դեսային, Սպանդան Չատուրվերդին եւ Վիջաենդրա Կումերիան: Աստղերին Երեւանում դեռ երեկ էին սպասում, սակայն Մումբայում տեղի ունեցած ջրհեղեղի պատճառով նրանց չվերթը հետաձգվել էր, ինչի արդյունքում «Մերժվածը» ֆիլմի դերասաններից երկուսը` Գուարավ Չոպրան եւ Մրունալ Ջային, Հայաստան ժամանեցին առավոտյան, իսկ մյուս դերասանները օդանավակայանում էին ժամը 16:35-ից:

Առաջինը, ինչ Երեւանում տեսան հնդիկ աստղերը, երկրպագուների ջերմությունն ու հուզմունքն էր, ինչը նրանց եւս ոգեւորեց: Շատերն իրենց սիրելի Իչայի նկարով շապիներ էին կրում:

Իչային մարմնավորող Թինա Դատան ինքն էլ խոստովանեց, որ անչափ ուրախ է նման վերաբերմունքի համար: «Իսկապես շատ էի սպասել հայ երկրպագուներիս հետ այս հանդիպմանը: Առաջին ագամ եմ Հայաստանում ու համոզված եմ` հրաշալի օր ենք անցկացնելու միասին: Հայերը շատ բարի ու համեստ մարդիկ են, աննկարագրելի է այն աջակցությունը, որը ստանում եմ հայ երկրպագուներիցս»:

Տապասիայի դերակատար Ռաշամի Դեսային էլ շնորհակալութուն հատնեց երկրպագուներին նվերների ու բարեմաղթանքների համար, այնուհետեւ նշեց. «Շատ ուրախ եմ, որ վերջապես Հայաստանում եմ: Վարդան Սարգսյանի հետ դեռ 2017 թ-ից էինք խոսում այստեղ գալու մասին: Մեր թռիչքը երկար տեւեց, Շարժայում էինք, բայց վերջապես ժամանեցինք: Չէի սպասում, որ Հայաստանում այսքան սիրում են մեզ, այս ճանապարհորդությունն էլ ինձ համար շատ անսպասելի էր, իսկ այս պահին ամենից շատ հանգստանալ եմ ուզում (ծիծաղում է)»:

Սուրաջին մարմնավորող Վիջաենդրա Կումերիան, ով բավականին հոգնած էր երկարատեւ թռիչքից հետո, NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց. «Համարյա 23 ժամ մնացել ենք Շարժայի օդանավակայանում, բայց մենք չհանձվեցինք ու հիմա այստեղ ենք: Շնորհակալ եմ մեր երկրպագուներին այս ջերմության ու սիրո համար»:

Վաղը` հուլիսի 4-ին, հնդիկ դերասանները հայ երգիչների` Էրիկի, Արսեն Սաֆարյանի, Վարդան Սարգսյանի, Անդրանիկ Հարությունյանի, Սոնա Շահգելդյանի եւ Գոռ Հակոբյանի հետ ելույթ կունենան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Դերասանները նշում են` դեռեւս չեն հասցրել ծանոթնալ հայ արտիստների երգարվեստին, բայց անհամբերությամբ են սպասում նրանց հետ հանդիպմանը:

Հարցազրույցի մանրամասները` տեսանյութում:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Էմմա Ասատյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել