Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

«Ոմանք ինձ իմ կերպարի՝ Ակաշի անունով են դիմում, ոմանք Մրունալ են ասում, բայց դա ինձ չի մտահոգում». Մրունալ Ջային

16:04, 5 հուլիսի

Հնդկական «Մերժվածը» սերիալից հայտնի դերասան Մրունալ Ջայինը, որը ֆիլմում մարմնավորում էր Ակաշին, նախքան Հայաստան ժամանելը, շատ բան չգիտեր մեր երկրի մասին, բայց հայ երկրպագուների սերը դեռեւս հեռավորության վրա էր հասցրել զգալ: Այս մասին դերասանը խոստովանեց երեկ՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի ետնաբեմում, երբ արդեն հասցրել էր ավարտել իր ելույթն ու լիցքավորված էր էմոցիաներով:

«Հայաստանի մասին ոչինչ չգիտեի, բայց միշտ շատ նամակներ էի ստանում հայ երկրպագուներից, այնուամենայնիվ. մտքովս երբեք չէր անցնի, որ կգամ այստեղ ու կհանդիպեմ նրանց: Իհարկե, հաճելի զգացողություն է լինել նոր երկրում, զգալ սերն ու ճանաչումը մարդկանց կողմից, սա իսկական օրհնություն է: Հնդկաստանում դու քո աշխատանքն ես կատարում  ու չես իմանում, թե աշխարհի որ հատվածում են մարդիկ քեզ դիտում: Զարմանալիորեն հաճելի էր հատկապես այն, որ ոչ միայն հասանք Հայաստան, այլեւ մի ամբողջ շոու կազմակերպվեց մեր մասնակցությամբ: Այն փաստը, որ մարդիկ այդքան հավանել են Ակաշի կերպարն ու այսպիսի ընդունելության են արժանացնում ինձ, խոսում է այն մասին, որ, իսկապես, մեծ աշխատանք ենք կատարել»:

Դերասանին ամեն ինչ դուր է գալիս Հայաստանում, ասում է՝ դեռ բացահայտելու շատ բաներ ունի.

«Չկա մի բան, որ հավանած չլինեմ, քանի որ մի վայրում, որտեղ այդքան սեր ես ստանում, ամեն ինչ գեղեցիկ է թվում: Եղանակը հրաշալի է, մարդիկ՝ ջերմ, ամենաուրեք դրական էներգետիկա եմ զգում»:

Իսկ հարցին, թե որոնք են հայերի եւ հնդիկների նմանություններն ու տարբերություններն ըստ իրեն՝ Մրունալը պատասխանեց.

«Հայերն ու հնդիկները նման են իրենց հյուրասիրությամբ եւ ջերմությամբ, սակայն այստեղ, երբ մեզ փողոցում տեսնեում են, միանգամից մոտենում են շփվելու, սա է երեւի միակ տարբերությունը: Ոմանք ինձ իմ կերպարի՝ Ակաշի անունով են դիմում, ոմանք՝ Մրունալ են ասում, բայց դա ինձ չի մտահոգում: Դա խոսում է այն մասին, որ Ակաշի կերպարը տպավորել  է հեռուստադիտողին, ինչը միայն ուրախացնող է»:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել