Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

«Միսս Արմենիա» գեղեցկության փառատոնում «Միսս թոփ մոդել» տիտղոսը նվաճեց Դայանա Դավթյանը (ֆոտո)

15:33, 5 հուլիսի

«Միսս Արմենիա» գեղեցկության փառատոնի շրջանակում երեկ՝ հուլիսի 4-ին, տեղի ունեցավ ArmMod նորաձեւության ցուցադրությունը, որի ընթացքում մրցույթի ժյուրիի կազմն ընտրեց այն գեղեցկուհուն, որն առավել աչքի ընկավ մոդելային հմտություններով ու լավագույնս ցուցադրեց դիզայներների տրամադրած զգեստները:

Այսպիսով՝ «Միսս Թոփ-մոդել» տիտղոսին արժանացավ 20-ամյա Դայանա Դավթյանը:

Աղջիկների քայլքն ու պոդումի կեցվածքը գնահատեց ժյուրին, որի կազմում էին երգիչներ Արամոն եւ Էմմա Պետրոսյանը, «Միսս Արմենիա» հիմնադրամի խորհուրդի անդամներ Գայանե Մանուկյանը, Ռուբինա Գրիգորյանը, Սահականույշ Սահակյանը, «Ատեքս» նորաձեւության կենտրոնի մենեջեր, ոճաբան Սարգիս Մկրտչյանը, խմբագիր Գայանե Շահինյանը եւ մոդել Մարիկա Թունյանը: Ի դեպ, Գայանե Մանուկյանը, որը նաեւ դիզայներ է, իր համար առանձնացրել էր եւս մեկ գեղեցկուհու, որն աչքի էր ընկել ցուցադրության ժամանակ: Դիզայներն իր պատրաստած մրցանակը հանձնեց Անետա Գրիգորյանին:

Ցուցադրության ժամանակ աղջիկները ներկայացրին սկսնակ հայ դիզայներների հագուստներ: «Միսս Արմենիա» հիմնադրանի խորհուրդի անդամ Ռուբինա Գրիգորյանի խոսքով՝ ընտրությունը միտումնավոր է արվել, որպեսզի մրցույթի մասնակիցները ճանաչելի դարձնեն երիտասարդ հայ դիզայներների աշխատանքները:

«Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա հուլիսի 15-ին՝ Արամ Խաչատրան համերգասրահում: Մինչ այդ, մասնակիցները ստիպված էին անցնել եւս մի քանի փուլերով, որոնց արդյունքում որոշվեցին «Միսս Տաղանդ» (Նարե Օրդյան), «Միսս ինտելեկտ» (Նաիրա Վարդանյան) եւ «Սպորտային գեղեցկուհի» (Մելանիա Արզումանյան) տիտղոսակիրները, որոնք «Միսս թոփ-մոդել» ճանաչված Դայանա Դավյանի հետ միասին իրենց դիրքերն ամրապնդեցին եզրափակիչ փուլի լավագույն տասնյակում:

Նորաձեւության ցուցադրության մյուս մանրամասները՝ NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժում:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել