Միխայիլ Գալուստյանը մշտապես հայտնի է եղել աղջիկների շրջանում, իսկ ճանաչում ձեռք բերելուց հետո կանանց կողմից Միխայիլի հանդեպ ուշադրությունը մի քանի անգամ մեծացել է։ Սակայն նրա անձնական կյանքում վաղուց ամեն ինչ կարգին է. նա երջանիկ է ամուսնական հարաբերություններում, նրա ընտանիքում երկու դուստրերն են մեծանում։
Посмотреть эту публикацию в Instagram
Սիրելի կնոջ ծննդյան օրվա եւ իրենց ամուսնության 12-ամյակի առիթով Գալուստյանը հերթական անգամ սեր է խոստովանել նրան։ «Ինչպե՞ս կարելի է չսիրել նրան։ Նա պարզապես նվեր է ճակատագրի կողմից։ Վիկտորյա Գալուստյան, շնորհավորում եմ ծննդյանդ օրը։ Այսօր արդեն 12 տարի է, ինչ մենք ամուսնացել են։ Վիկտորյա Վիկտորովնա, իմ Պոբեդա Պոբեդովնա։ Շնորհակալություն այսպիսի քաղցր դուստրերի համար»,- հրապարակումը մեկնաբանել է Միխայիլը։
Գալուստյանի շնորհավորանքին միացել են բազմաթիվ աստղեր՝ Արթուր Դավլետյարով, Յանա Ռուդկովսկայա, Յուլյա Կովալչուկ, Ալեքսանդր Ռեւա, Սոսո Պավլիաշվիլի եւ երկրպագուներ։ «Վիկուլյա, ծնունդդ շնորհավոր։ Առողջ եւ երջանիկ եղիր։ Շնորհավորում եմ նաեւ իմ սիրելի Գալուստյաններին ամուսնության հոբելյանի առիթով», «Հրաշալի աղջիկ։ Շնորհավոր քո ու մեր սիրո ծննյդան օրը», «Միշա, Աստված պահի ձեր սերը»,- գրել են նրանք։
Հիշեցնենք՝ Միխայիլը Վիկտորյա Շտեֆանեցի հետ ծանոթացրել է 15 տարի առաջ կրասնոդարյան ակումբերից մեկում, եւ այդ ժամանակներից ի վեր՝ նա դարձել է Գալուստյանի միակ եւ ամենասիրելի կինը։ Միխայիլ Գալուստյանի կինը ծանոթության պահին 16 տարեկան էր եւ սովորում էր Կուբանի համալսարանում։ Գալուստյանի խոսքով՝ մինչ նա 18 տարեկան չի դարձել, իրենց կապել են միայն ընկերական հարաբերությունները։
Այժմ Վիկտորյան եւ Միխայիլն ապրում են Մոսկվայում եւ դաստիարակում են երկու հրաշալի աղջիկներին՝ Էսթելային եւ Էլինային։ Հայտնի զույգի երեխաները մանուկ հասակից սպորտով, երաժշտությամբ եւ պարերով են զբաղվում, ինչպես նաեւ օտար լեզուներ սովորում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:02, 29 մարտի
Ռոբերտ Դաունի կրտսերը խաղում է չորս տարբեր կերպարներ HBO-ի նոր սերիալում13:23, 29 մարտի
Թոմ Քրուզը բաժանվել է ռուս ընկերուհուց իր նախկին օլիգարխ ամուսնու պատճառով12:21, 29 մարտի
Դեմի Մուրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ տարիքը պարզապես թիվ է11:17, 29 մարտի
Բեյոնսեն ձեռքերով սպագետի է ուտում անձնական ինքնաթիռի վրա և ծաղրում իր կովբոյական look-ի մասին մեմերը10:16, 29 մարտի
Selling Sunset սերիալի աստղը գոլֆ խաղալիս ընտրել է տարօրինակ և բաց աութֆիտ09:00, 29 մարտի
ՄԱՐՏԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան20:25, 28 մարտի
Հոլիվուդյան աստղեր, ովքեր նկարահանվել են պոռնոֆիլմերում20:12, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկի. Ես սիրում եմ Երևանն ու Հայաստանը