«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Հայաստանը «Միսս Տիեզերք» մրցույթում կներկայացնի Դայանա Դավթյանը (ֆոտո)

22:17, 9 հուլիսի

20-ամյա Դայանա Դավթյանը կներկայացնի Հայաստանը «Միսս Տիեզերք» հեղինակավոր գեղեցկության մրցույթում: Մեր ներկայցուցիչն ընտրվեց այսօր` հուլիսի 9-ին` Գյումրու Սեւ բերդում կայացած «Միսս Տիեզերք Արմենիա» մրցույթի ժամանակ, որին մասնակցում էր 15 գեղեցկուհի: 

Լավագույն հնգյակում հայտնվեցին նաեւ Նաիրա Վարդանյանը, Մարինա Դանիելյանը, Անետա Գաբրիելյանը եւ Լիանա Ոսկերչյանը: Ի դեպ, Անետան արժանացավ երկրորդ մրցանակին:

Միջոցառման հանդիսավարներն էին միջազգային գեղեցկության մրցույթների դափնեկիր, մոդել Լիլիթ Մարտիրոսյանն ու հաղորդավար Ժիրայր Ոսկանյանը:

Միջոցառման սկզբում աղջիկները ժյուրիի առաջ ներկայացան ազգային տարազով, այնուհետեւ` լողազգեստներվ եւ երեկոյան զգեստներով:

Այս տարի ժյուրիի կազմում ընդգրկված էին հայ հանդիսատեսին ծանոթ արտիստներ եւ ոլորտի մասնագետներ, այդ թվում` «Միսս Արմենիա» հիմնադրամի խորհուրդի անդամներ Ռուբինա Գրիգորյանը եւ Գայանե Մանուկյանը, լրագրող Սահականուշ Սահակյանը, երգչուհի Էմմա Պետրոսյանը եւ երգիչ Արամոն:

«Հավանաբար շատերը մտածում են` ինչու են անցկացվում այս գեղեցկույան մրցույթները: Մեր հիմնադրամի նպատակն է մեր գեղեցկուհիների միջոցով ներկայացնել մեր երկիրը, մշակույթն ու գեղեցկությունն աշխարհին: Թող հաղթի նա, ով արժանի է»,-մրցույթի մեկնարկին նշել է «Միսս Արմենիա» հիմնադրամի ղեկավար Գոհար Հարությունյանը:

Նշենք, որ հուլիսի 15-ին էլ կկայանա «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթը, որի հաղթողը Հայաստանը կներկայցնի «Միսս Աշխարհ» մրցույթում:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Արսեն Սարգսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել