«Միսս նրբագեղությունը» միշտ գիտակցում է իր նրբագեղությունը
Եթե ուշադրություն չդարձնենք ու չվերահսկենք մեր դեմքի արտահայտությունը, այն զարմանալիորեն մռայլ կդառնա։ Նրբագեղ կինը միշտ ինքն իրեն գիտակցում է որպես այդպիսին։ Դա նրա կենսակերպն է։ Պետք չէ ինքդ քեզ տանջելով ժպտալ, բայց պետք է հիշել համապատասխան կերպարի մասին։ Ընդ որում՝ ոչ միայն մարդաշատ տեղերում, նույնիսկ երբ մենակ ես, պետք է ճիշտ կեցվածք պահպանես։ Քանի որ իսկապես նրբագեղ կինը միայն այդպես է իրեն լավ ու հարմարավետ զգում։
Նրբագեղությոնը սովորություն է
Այդ ամենը տարրական հմտություններ են՝ հիշել դեմքի ու քայլվածքի, կեցվածքի, սահուն շարժումների մասին։ Նրբագեղություն կարելի է սովորել, այն կարելի է մարզել։
Նա կարողանում է սիրել ինքն իրեն
«Նրբագեղ կինը պետք է շուկա գնա, որպեսզի տնային տնտեսուհիները չծիծաղեն նրա վրա։ Նրանք, ովքեր նման դեպքերում ծիծաղում են, միշտ իրավացի են․․․». Կոկո Շանել։
Իսկական կինը կարողանում է լիցքաթափվել, լսել լռությունը, կարողանում է հեռախոսի էկրանի փոխարեն ամպերին հիացած նայել։ Նա չի հյուծում ինքն իրեն։ Նման կինը սիրում է ինքն իրեն։ Նա չի տանջում ինքն իրեն հանուն ուրիշների երջանկության կամ էլ կարիերայի։ Նա հանգիստ ու հավասարակշռված է, դրա համար էլ եւ նրա ընտանեկան կյանքն է ուրախ, եւ աշխատանքում է ամեն ինչ հաջողվում։ Նա ամբողջ աշխարհը լիցքավորում է իր սիրով, եռանդով ու ժամանակին հոգ է տանում իր եռանդի պաշարը լրացնելու մասին։
Նրան անհնար է հավասարակշռությունից հանել
Իսկական կինը կատակով է ընդունում անախորժությունները, ճակատագրի հարվածները իրեն չի վերագրում ու ժամանակ չի վատնում վիրավորանքների համար։ Չէ՞ որ այդ ամենը մանրուքներ են։ Ճակատագիրը մեզ տառապանքների համար բազմաթիվ առիթներ է տալիս, եւ եթե ինքնամոռաց անձնատուր լինենք դրանց, մեր ուժերը պարզապես չեն բավականացնի։ Սեփական հոգեկան բարեկեցությունը պետք է առաջնահերթ համարել։ «Միսս նրբագեղությունը» ինքնագնահատականի հարցում խնդիրներ չունի։ Նա երբեք չի բամբասում ուրիշների մասին, չի նախանձում իր ընկերուհիներին։
Այդ կինը կարողանում է ընդունել հիացական հայացքներ
Շքեղ կինը հազվադեպ է աննկատ մնում ու կարողանում է ընդունել հաճոյախոսություններ ու հիացական հայացքներ։ Նա կուրացած չէ փառքով, բայցեւ չի ամաչում իր հմայքից։ Հաճոյախոսությանը պետք է պատասխանել ընդամենը շնորհակալությամբ, այլ ոչ թե ասել «ի՞նչ եք ասում, այս զգեստն արդեն 23 տարեկան է, այն մայրիկիս զգեստապահարանից է ինձ հասել»։
Նա իրեն հարմար է զգում իր մարմնում
Եթե ձեզ թվում է, որ նրբագեղ կինը պարտավոր է հետեւել իր գոտկատեղի հաստությանն ու կազմվածքին՝ ուրեմն դուք ծիծաղելի կարծրատիպերի գերին եք դարձել։ Մենք հաճախ ենք տեսնում, թե ինչ հմայիչ են մի քիչ գիրամարմին կանայք։ Բայց միայն այն դեպքում, եթե կարողանում են իրենց ճիշտ մատուցել ու ներդաշնակ հագնվել։ Շքեղ կազմվածքը իրոք հաճելի է, մի սահմանափակեք ինքներդ ձեզ նորաձեւության շրջանակներով։
Գործում է ոչ թե ըստ կանոնների, այլ ըստ իրավիճակի
Վերջին գաղտնիքը՝ իրավիճակին ներդաշնակ լինելու կարողությունն է ։ Պետք չէ ընդգրկող կիսաշրջազգեստով գնալ քաղաքից դուրս կամ էլ բարձրակրունկ կոշիկներով՝ զբոսնելու։ Մի հատավացեք նրանց, ովքեր համարում են, որ նրբագեղ կինը պետք է միշտ բարձրակրունկ կոշիկներ հագնի ու կոկիկ սանրվածք ունենա։ Մի սահմանափակեք ձեզ նման կարծրատիպերով, միշտ ներդաշնակ եղեք իրավիճակին։
Աղբյուրը՝ krasotka.site
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով10:16, 23 ապրիլի
Բրիթնի Սփիրսի «կեղտոտ պարը»09:00, 23 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ