1. Նա քեզ չի զանգահարում, երբ ուշանում է
Հասկանալի է, որ կյանքը փոփոխական է, ու իրադարձությունները կարող են զարգանալ ոչ այնպես, ինչպես ծրագրվում էր։ Տղամարդը իրոք կարող է խրվել աշխատանքի մեջ, կորցնել ժամանակի զգացողությունն ու մոռանալ նախազգուշացնել ուշանալու մասին։
Ես նկատի չունեմ, որ հենց առաջին նման դեպքը տագնապելու առիթ է։ Բայց եթե նման դեպքերը սկսել են հաճախանալ՝ արժե մտածել։
2. Նա ունի որոշակի կանոններ ձեր հանդիպումների հաճախականության մասին
Մի բան է հինգշաբթի օրերին հավաքվել ընկերներով բոուլինգ խաղալու կամ գարեջուր խմելու համար, մեկ այլ բան, եթե ձեր հանդիպումներն էլ են նման հստակ ժամանակացույցով անցնում։ Այդ դեպքում՝ իմաստ ունի զգուշանալ։
Դա կարող է նշանակել, որ տղամարդը կամ հարաբերությունների համար այլ տարբերակ է փնտրում կամ էլ ձգտում է պահպանել սովորական, ավելորդ պարտականություններով չծանրաբեռնված կենսակերպ։ Կամ էլ երրորդ տարբերակը՝ նա ամուսնացած է։ Այդ իր կնոջը տղամարդը կարող է ասել, որ ընկերների հետ բոուլինգ խաղալու է գնում, բայց իրականում գնալ սիրուհու մոտ, որի դերը կատարում ես դու՝ ինքդ էլ այդ մասին չիմանալով։
3. Նա քո մասին ավելի շատ բան գիտի, քան դու՝ նրա մասին
Հնարավոր է, դու նկատել ես, որ հանդիպումների ժամանակ հիմնականում դու ես խոսում։ Իսկ երբ որեւէ բան ես ուզում իմանալ նրա մասին՝ նա խուսափում է պատասխանից։ Կամ թաքցնում է ինչ-որ բան, կամ էլ չի ուզում քեզ վստահել։
Իհարկե, տղամարդկանց մեծ մասը շատ խոսել չի սիրում։ Բայց աշխատավայրի, ծննդավայրի, ծնողների մասին դու պարտադիր պետք է իմանաս։ Թեմայի փոփոխությունը կամ էլ համառ լռությունը վկայում են այն մասին, որ քեզ հեռավորության վրա են պահում։
4. Դու նրա մասին ավելի շատ բան գիտես, քան նա՝ քո մասին
Սա արդեն նախորդի հակառակ իրավիճակն է՝ տղամարդը միայն ինքն իր մասին է խոսում ու չի հետաքրքրվում քո կյանքով։ Նա չի էլ փորձում իմանալ, թե ինչ երաժշտություն ես սիրում, ինչ ծրագրեր ունես։ Նա անտարբեր է, թե դու ծնունդով որտեղից ես ու որ դպրոցում ես սովորել։ Փոխարենը՝ անդադար ինքն իր մասին է խոսում։
5. Նա ոչ մեկին քո մասին չի պատմում
Եթե նա քեզ չի ծանոթացնում ընկերների հետ ու հավաքույթների չի տանում իր հետ, դա նույնպես կարող է անլուրջ հարաբերությունների նշան լինել։ Հասկանալի է, որ դու դժվար թե ցանկանաս հաճախ հանդիպել նրա ընկերների հետ, բայց գոնե պետք է ծանոթ լինես նրանց։ Մարդկանց ներկայությամբ նրա վերաբերմունքը քո նկատմամբ շատ բանի մասին կարող է խոսել։ Երբ մենակ եք, նա պաշտում է քեզ, իսկ երբ ուրիշների հետ եք, դուք պարզապես ընկերներ եք։ Այս տարբերակը նույնպես զգուշանալու առիթ է։
Աղբյուր՝ Klubber.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:37, 17 ապրիլի
Պոռնոդերասանները պատմել են իրենց «ծանր աշխատանքի» մասին22:34, 17 ապրիլի
Աշխարհում սերմնահեղուկի ամենամեծ բանկը, որտեղ ամսական կարող եք վաստակել 420 ֆունտ, կենտրոն է բացել Մեծ Բրիտանիայում21:13, 17 ապրիլի
Ամերիկացի հայտնի ռեստորատորը Ջեֆ Բեզոսի նշանածին «բացարձակ տհաճ» է համարում20:23, 17 ապրիլի
Wine Story. Մինչեւ 5000 դրամ արժողությամբ գինի՝ Մալբեկի համաշխարհային օրվա համար19:37, 17 ապրիլի
Maserati GranCabrio-ն աշխարհում ամենաարագ էլեկտրոմոբիլն է16:11, 17 ապրիլի
Ավստրալիայում ամենաթանկ ամուսնալուծությունն ավարտվել է կնոջ հաղթանակով. նա դավաճան ամուսնուց կստանա 180 միլիոն դոլար եւ անշարժ գույք15:28, 17 ապրիլի
Ուինսթոն Չերչիլի դիմանկարը, որը դուր չէր գալիս բրիտանացի առաջնորդին, աճուրդի կհանվի14:13, 17 ապրիլի
Ջոնի Դեփը ցանկանում է ձեռք բերել 4 միլիոն դոլար արժողությամբ միջնադարյան ամրոցը13:19, 17 ապրիլի
Բլեյք Լայվլին իր վերջին ֆիլմի նկարահանման հրապարակում՝ 1920-ականների գանգստերի դերում12:55, 17 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսն ապացուցում է, որ 20 տարվա ընթացքում չի ծերացել12:03, 17 ապրիլի
Ռուսական կուլտային «ԴԴՏ» ռոք խումբը համերգով հանդես կգա Երեւանում11:28, 17 ապրիլի
Քիմ եւ Քլոե Քարդաշյանները նշել են իրենց հանգուցյալ հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի պատվին բացված բժշկական կենտրոնի հինգերորդ տարեդարձը