Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

«Հայրս իրեն ավելի լավ է զգում, նա լիովին սթափ է դատում». Արմեն Ջիգարխանյանի խորթ որդի

16:46, 10 հուլիսի

Մի քանի օր առաջ Մոսկվա է ժամանել Արմեն Ջիգարխանյանի խորթ որդին՝ Ստեփանը։ Նա ապրում է ԱՄՆ-ում, սակայն ժամանակ առ ժամանակ այցելում է արտիստին։ Ստեփանը Տատյանա Վլասովայի որդին է, որի հետ դերասանն ամուսնացած էր մինչեւ 2015թ.-ը։ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայից բաժանվելուց հետո Արմեն Բորիսովիչի առողջական վիճակը վատացել է, այդ պատճառով նա ստիպված է եղել թողնել թատրոնում շատ լիազորություններ։ Ստեփանը պնդում է, որ այժմ Ջիգարխանյանի ինքնազգացողությունն ավելի լավ է, թեեւ վերջերս նա չէր կարողանում ինքնուրույն տեղաշարժվել։ Տարեց դերասանի խնամքի հարցում օգնում է պրոֆեսիոնալ բուժքույրը։

«Ինքս չէի սպասում, որ մեր հանդիպումն այդքան ջերմ կանցնի։ Թռիքչի օրը կանգ առա հյուրանոցում։ Ուշ էր՝ երեկոյան ժամը տասը, բայց ամեն դեպքում զանգահարեցի նրան։ Նա վերցրեց հեռախոսն ու ասաց. «Այսօր արի»։ Եվ ես գնացի՝ անկախ թռիչքից հետո հոգնածությունից։ Հանդիպումը ջերմ անցավ, մենք կարծես վերադարձանք քսան տարի առաջ։ Մենք հարաբերություններ չենք պարզել՝ ինչու ինչ-որ բան այնպես չի եղել։ Ամեն ինչ անցել է, առաջ ենք շարժվել»,- ասել է Ստեփանը։

Степан в гостях у Армена Борисовича

Ռեժիսորի խորթ որդին հայտնել է, որ Մոսկվա է ժամանել աշխատանքային հարցերով եւ հոր մոտ օրվա ընթացքում մոտավորապես մեկ ժամ է եղել։ Ջիգարխանյանն 83 տարեկանի համար լավ է ըմբռնում եւ հիշողության հետ կապված խնդիրներ չունի։  «Իհարկե, ոչ ոք չի երիտասարդանում։ Սակայն վերջին կես տարվա ընթացքում նրան հաջողվել է ետ տալ ժամանակը։ Հիմա հայրս իրեն ավելի լավ է զգում, նա բացարձակապես սթափ է դատում։ Մեր շփման ընթացքում նա ոչ մի անգամ ավելորդ չի խոսել, կրկին չի հարցրել։ Թեեւ հինգ տարի առաջ ամեն ինչ այլ էր։ Հիշում եմ՝ նա մեծ զրույց է ունեցել Պոզների հետ, որի ընթացքում կարծես խառնաշփոթ վիճակում լիներ. անընդհատ կորցնում էրն խոսակցության թելը, մոռանում բառեր։ Հնարավոր է՝ դա դեղամիջոցների գերդոզավորման հետեւանք էր, որոնք նա այդ տարիներին ընդունում էր։ Չեմ դատում։

Այս երեք օրվա ընթացքում մենք երկար ժամանակ ենք անցկացրել միասին՝ կերել ենք, ֆուտբոլ նայել, իմ Instagram-ը։ Նա բացարձակ ադեկվատ է ընդունել ամենն, ինչ կատարվում է։ Հայրիկը նաեւ հուզական խոսակցություն է վարում, կատակում։ Նախկին Արմեն Բորիսովիչը»,- նկատել է Ստեփանը։

Նշենք, որ Ստեփան Արմենովիչ Ջիգարխանյանը ծնվելուց հետո կրել է Ստեփան Ալեքսանդրովիչ Գրիգորյան անունը։ Նրա հայրը՝ Ալեքսանդր Գրիգորյանն է՝ Երեւանի ռուսական դրամատիկական թատրոնի ստեղծագործական ղեկավարը։ Սակայն Ստեփանը նրա հետ հարաբերություններ չի պահպանել, քանի որ մայրը՝ Տատյանա Վլասովան, դեմ է եղել։

Ստեփան Արմենովիչը մանուկ հասակում նկարահանվել է ֆիլմերում, որոշ ժամանակ խաղացել բեմում, աշխատել որպես մոդել, ավարտվել Մոսկվայի Պետական Համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Հետագայում տեղափոխվել է Լաս Վեգաս։ Այնտեղ Սեփանը գտել է իր կոչումն անսապսելի ոլորտում՝ դարձել է պոկերի պրոֆեսիոնալ խաղացող։

Աղբյուրը՝ Starhit


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել