Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

5 կարեւոր հատկանիշ հարաբերություններում

21:12, 18 հուլիսի

1. Ընտրեք մարդուն այնպես, ասես կույր լինեք: Աչքերը փակեք ու զգացեք, թե ինչ եք մտածում այդ մարդու մասին: Նրա բարության, հավատարմության, խորաթափանցության, նվիրվածության, ձեր մասին հոգ տանելու ունակության մասին: Չնայած մեր մշակութային առանձնահատկությունները շատ բաների վրա են ազդում եւ այն, ինչ մենք տեսնում ենք մեր շրջապատի աչքերով, երբեմն շատ ավելի էական են մեզ համար,  բայց առավել կարեւոր է, թե ինչ ենք մենք մեր ներքին հայացքով տեսնում, երբ մեր աչքերը փակ են:

2. Գոյություն ունի մեկ կարեւոր տարբերություն երկարատեւ ու հուսալի եւ կարճատեւ հարաբերությունների համար համապատասխանող մարդկանց միջեւ: Այդ տարբերությունը սովորելու ունակությունն է: Մի իսպանական ասացվածք կա այն մասին, որ ով ունակ չէ սովորել նորովի նայել ամեն ինչին, նրան հետաքրքիր չէ ոչ աշխարհը, ոչ դրա կառուցվածքը, ոչ էլ մարդիկ։ Նա շատ հաճախ է փակվում ու ասում «ոչ, ամեն ինչ կարող է միայն այսպես լինել ու վերջ»: Երկարատեւ հարաբերությունների համար ավելի լավ է ընտրեք նրան, ով ավելի բաց է եւ ունակ է փոխվել:

3. Ընտրեք նրան, ով ուզում է լինել ձեզ նման՝ միաժամանակ եւ ուժեղ, եւ զգայուն: Հատկանիշներ, որոնք սովորաբար կանանց են բնորոշ՝ ուժն ու քնքշանքը: Զգայունություն ասելով՝ նկատի ունենք կյանքով լի լինելու եւ շուրջը կատարվածն ընկալելու ունակությունը: Ոմանց այս հարցում օգնել է պետք: Բայց հիմնականում մարդիկ հենց այդպիսին են՝ գուցե պարզապես չեն կարողանում արտահայտել դա: Եվ դրա համար էլ այդքան կարեւոր է նախորդ կետը՝ սովորելու ունակությունը: Կարելի է բարի ու սիրող լինելու ու առհասարակ աշխարհի լավագույն սիրեկանը դառնալու մեծ ներուժ ունենալ, բայց եթե չսովորես ու չզարգացնես այդ ներուժը՝ ոչինչ չի ստացվի:

4. Ընտրեք նրան, ով ցույց է տալիս, որ ցավ է զգում, երբ դուք նրան ցավ եք պատճառում: Եվ նաեւ հակառակը: Ընտրեք նրան, ով ձեզ ցավ պատճառելով տեսնում է ձեր ցավն ու զղջում դրա համար: Դա շատ կարեւոր է: Կան ցավն արտահայտելու բազմաթիվ միջոցներ, ոմանք մեկուսանում են առաջին իսկ աննշան խնդրի դեպքում: Մանավանդ էքստրավերտներին շատ է զայրացնում, երբ նրանց զուգընկերը մեկուսանում է, բայց պետք է հասկանալ, որ դա էլ է ցավն արտահայտելու միջոց ու եթե մարդը ունակ է ողջամիտ ժամկետում դուրս գալ այդ մեկուսացած հոգեվիճակից ՝ ուրեմն ամեն ինչ նորմալ է: Իսկ մտահոգվել պետք է, երբ դիմացինը որեւէ կերպ չի արձագանքում, երբ դուք սխալ կամ վատ բան եք անու նրա հանդեպ: Դա նշանակում է, որ նրա զգացմունքների հետ մի բան այն չէ, կամ որ նա ներքուստ արդեն հրաժարվել է ձեզնից դրա համար էլ չի արձագանքում: Մինչեւ մեր կյանքի միակ ու մշտական ուղեկցին գտնելը մենք բազմաթիվ հարաբերություններ ենք ունենում, ու շատ անգամ հարաբերությունները սկսվում են բարձր ակնկալիքներով ու ավարտվում հիասթափությունով: Շատ հնարավոր է որ դուք հենց նման մեկին կհանդիպեք, որն արդեն հիասթափված է իր նախորդ հարաբերություններից: Դրա համար էլ շատ կարեւոր է ցույց տալ ցավը ու զգալ ուրիշի ցավը: Առանց վեճերի, առանց լարվածության ու կշտամբանքի հարաբերություններ հնարավոր չեն: Դրանից ամբողջովին խուսափելն անհնար է: Բայց չի կարելի անընդհատ վիրավորել ու հարվածել նույն ցավոտ տեղին: Երբ մարդը հիասթափված է իր նախկին փորձից ու շատ վիրավորանք է կուտակել հոգում, հնարավոր է, որ նա փորձի դա նոր զուգընկերոջ վրա բարդել: Բայց պետք է կարողանալ ժամանակին կանգ առնել, երբ տեսնում ես, որ ցավ ես պատճառում քո սիրած անձնավորությանը

5. Ընտրեք նրանց, ովքեր իրենց սեփական ներաշխարհն ունեն: Կարեւոր չէ թե ինչ՝ կրոն, մեդիտացիա, բույսեր աճեցնելու սեր .. Ընտրեք նրանց, ովքեր իրենց սեփական ճանապարհով են գնում ու ձեզ ընկալում որպես ուղեկից այդ ճանապարհին: Այդ մարդիկ կարողանում են միաձուլվել ուրիշներին , բայցեւայնպես մնալ առանձին, ինչը շատ կարեւոր է: Հարաբերությունները ունեն իրենց բնորոշ ցիկլերն ու ռիթմերը, ու գալիս է մի պահ, երբ անհրաժեշտ է միաձուլվել ու մեկ ամբողջ դառնալ, կամ էլ մի պահ, երբ անհրաժեշտ է հեռու լինել իրարից, բայց նույնիսկ տարածության ու ժամանակի մեջ չկորցնել կապը: Նմա՛ն հարաբերությունների է պետք ձգտել: Իսկ եթե կապը ընդհատվում է առաջին իսկ դժվար փորձությունից կամ եթե չկա միասնականության եւ ախախտելի կապի զգացում, ուրեմն դա այն չէ, ինչ ձեզ պետք է:

Աղբյուրը՝ Creu


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել