«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Ֆիննական դիետա

22:19, 14 հուլիսի

Այս դիետան մշակվել է ֆիննական կառավարության կողմից ավելորդ քաշի խնդրի դեմ պայքարելու համար: Սննդակարգի հիմքը բանջարեղենային ապուր-խյուսն է, որն անհրաժեշտ է ուտել օրական  3-4 անգամ: Սննդից բացառվում են բարձր կալորիական մթերքները, ճարպերի եւ շաքարների բոլոր տեսակները, սահմանափակվում է աղի քանակությունը: Արգելված է խմորեղենը, մակարոնեղենը, հացը, բրինձը, քաղցրեղենը, ապխտած սննդամթերքը եւ պահածոները:  

Սպիտակուցային մթերքներից նախընտրությունը տրվում է ձկանը եւ ծովամթերքին: Խորհուրդ է տրվում օգտագործել բանջարեղենին, ձավարեղենին (գերադասելի է գարեձավարը, հնդկաձավարը եւ վարսակը), ոչ ճարպոտ մսին, յուղազուրկ կաթնամթերքին, մրգերին: Անհրաժեշտ է օրական խմել առնվազն 2 լ հեղուկ, այդ թվում` թեյ, սուրճ եւ առանց շաքարի հյութեր, հանքային եւ սովորական եռացրած ջուր: 

Ապուրի բաղադրատոմս. 500 գ սոխը, 300 գ նեխուրի արմատը, 250 գ գազարը,  250 գ կաղամբը,  250 գ մաղադանոսը, 200 գ սոխ-պրասը, 200 գ ծաղկակաղամբը, 1 գլուխ սխտորը լվանալ, կտրատել, վրան ջուր լցնել եւ եփել, մինչեւ պատրաստ լինի: Հետո դրանցից պյուրե պատրաստել, ավելացնել մեկ բաժակ լոլիկի հյութ, սեւ պղպեղ, ռեհան, թարխուն ըստ ճաշակի եւ եփել եւս  10 րոպե:

Մեկ օրվա համար օրինակելի ճաշացանկ

Նախաճաշ. Բանջարեղենով ապուր, կաթով շիլա (2 ճաշի գդալ), մրգահյութ:

2-րդ նախաճաշ. ապուր, մրգեր: 

Ճաշ. Ձկան ապուր, 100 գ խաշած հավի միս, բանջարեղենով աղցան  (կանաչ բանջարեղենից կամ քերած գազարից), մրգահյութ: 

Ընթրիք. Ապուր, ոչ ճարպոտ մսի տապակա, հնդկաձավար, մրգային աղցան յոգուրտով: 

Գիշերը. Մեկ բաժակ տաք կաթ:

Աղբյուրը՝ Dieta.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել