Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

«Ոսկե ծիրան»-ի հատուկ մրցանակաբաշխությունը՝ ՀՀ նախագահի նստավայրում (ֆոտո)

23:05, 12 հուլիսի

Այսօր՝ հուլիսի 12-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում կայացավ «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի հատուկ մրցանակաբաշխությունը, որի ընթացքում կինոյի մասնագիտացված ընկերություններն իրենց կողմից սահմանված մրցանակները հանձնեցին փառատոնի մասնակից ֆիլմերին եւ ռեժիսորներին: Բացօթյա մթնոլորտ, համեղ հյուրասիրություն, թարմ օդ եւ հաճելի երաժշտություն՝ ահա այսպիսի միջավայրում անցավ «Ոսկե ծիրանի» հատուկ միջոցառումը, որի ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանն իր ներկայությամբ ողջունեց փառատոնի կազմակերպիչներին եւ հյուրերին:

Փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը նախ շնորհակալություն հայտնեց նախագահին ջերմ ընդունելության եւ կիբնոփառատռոնի կողքին լինելու համար, այնուհետեւ նշեց.

«Այսօր մենք հանձնելու ենք այն մրցանակները, որոնք շատ կարեւոր են մեզ համար: Շնորհակալ եմ մեր  նոր կազմին՝ շատ գեղեցիկ փառատոն անցկացնելու համար: Շատ լավ ֆիլմեր էին ընտրվել»:

«Ոսկե ծիրան»-ի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանն ու ծրագրերի տնօրեն Կարեն Ավետիսյանն էլ հայտարարեցին այն ընկերություններին եւ կազմակերպություններին, որոնք իրենց հատուկ մրցանակները հանձնեցին իրենց կողմից ընտրված հաղթողներին:

Այսպիսով՝ Հայաստանի ազգային կինոակադեմիան իր մրցանակը հանձնեց  «Իմ նոր տարի» ֆիլմին, որի ռեժիսորն Արուսիկ Սիմոնյանն է:

«Սոս Սարգյան» մշակութային հիմնադրամի հատուկ մրցանակը սահմանված էր  «Ես տուն կվեադանամ» ֆիլմի ռեժիսոր Ֆրունզե Ամիրխանյանի համար: Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության կողմից լավագույն ֆիլմ ճանաչվեց  «Դեկտեմբեր»-ը, որի ռեժիսորն Արման Հարությունյանն է, իսկ Հայաստանի կինոգետների եւ կինոլրագրողների ասոցիացիայի մրցանակը տրվեց իրանական արտադրության «Փայտփորը» ֆիլմին: «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի մրցանկը վրացական «Հորիզոն» ֆիլմինն էր, Հայաստանի անկախ կնոգործիչների համայնքի կողմից էլ 2 մրցանակ տրվեց, մեկը՝ հայ ռեժիսոր Արթուր Սուքիասյանին՝ «Բերդ» ֆիլմի համար, մյուսը՝ վրացի ռեժիսոր Գեորգի Թավարթքիլաձեին՝ «Վատ մարդիկ» ֆիլմի համար:

Վաղը՝ հուլիսի 13-ին, կկայանա փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում կհայտարարվեն այս տարվա հաղթողների անունները:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել