25-րդ ֆիլմում 007 գործակալին կմարմնավորի սեւամորթ դերասանուհի Լաշանա Լինչը, հայտնում է Daily Mail-ը՝ վկայակոչելով անանուն աղբյուրին։ Աղբյուրը վստահեցնում է, որ Լինչը կմարմնավորի ոչ թե Բոնդին, այլ նոր կերպարի, որին կփոխանցեն գործակալի 007 համարը հատուկ ծառայություններից նրա հեռանալուց հետո։
«Դա ժամանակակից «Բոնդ է», որը դուր կգա երիտասարդ հեռուստադիտողին, ընդ որում, դրանում կլինի ամենն, ինչ ընդունված է սպասել Բոնդի մասին ֆիլմերից։ Ֆիլմում կլինեն հետապնդումների եւ կռիվների տեսարժան էպիզոդներ, Բոնդը նախկինի նման Բոնդ է, բայց նա պետք է սովորի ապրել #MeToo աշխարհում»,- ասել է հրատարակության զրուցակիցը։
Ըստ սյուժեի՝ Բոնդը թոշակի է գնում եւ մեկնում Ճամայկա, որտեղից նրան ծառայության են կանչում՝ «գլաբալ ճգնաժամը կանխարգելելու համար»։ Նշվում է, որ հատուկ գործակալը փորձում է գայթակղել նոր աշխատակիցն, սակայն Լաշամա Լինչի հերոսին չի արձագանքի Բոնդի՝ իր ուշադրությունը գրավելու բոլոր փորձերին։
Ավելի վաղ խոսվում էր ֆիլմի նկարահանման ընթացքում չարագուշակ անեծքի մասին. հունիսի սկզբին հրապարակում պայթյուն է տեղի ունեցել։ Այն ծրագրված էր ֆիլմի ընթացքում, սակայն դուրս է եկել վերահսկողությունից։ Արդյունքում տուժել էր նկարահանող խմբի անդամներից մեկը, վնասվել էր դեկորացիան։ Ֆիլմի նկարահանումները ստիպված են եղել դադարեցնել նաեւ վնասվածքի պատճառով, որը Ճամայկայում աշխատանքի ընթացքում ստացել է Բոնդի 51-ամյա դերակատար Դենիել Քրեյգը։ Ապա նկարահանումների ընթացքում այլասերված տղամարդու են ձերբակալել, որը թաքնված տեսախցիկներ էր տեղադրում արտաքնոցներում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը15:38, 19 ապրիլի
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին15:12, 19 ապրիլի
«Breaking Bad»-ի աստղ Ջանկառլո Էսպոզիտոն ցանկացել է մարդասպանի վարձել՝ սեփական սպանությունը կազմակերպելու համար14:42, 19 ապրիլի
Հարսնացուն ցնցված է. նա հարսանիքին ստացել է «ամենազզվելի նվերը»13:56, 19 ապրիլի
Քորթնի Քարդաշյանը պաշտպանել է Քիմին, որին երկրպագուները մեղադրում են դիտավորյալ «անհաջող» լուսանկար հրապարակելու մեջ