37-ամյա ռեժիսորի եւ դերասանուհի Նադեժդա Միխալկովայի պաշտոնական ամուսնալուծությունից երկու տարի էլ չի անցել, եւ նա կրկին պատրաստվում է լքել ամուրիների շարքերը։ Հուլիսի վերջին Ռեզոն կօրինականացնի հարաբերությունները սիրելիի՝ 35-ամյա գործարար Նադեժդա Օբոլենցեւայի հետ։ Նիկիտա Սերգեեւիչի դստերը լքելուց հետո հենց նրա մոտ է հեռացել Գիգինեիշվիլին. նախկին կինը լույս աշխարհ էր բերել երկու երեխաների՝ դստերը՝ Նինային եւ որդուն՝ Իվանին։
Այժմ զույգն ակտիվորեն պատրաստվում է հարսանիքին, որը մոտակա ժամանակներում տեղի կունենա Մոսկվայում։ Հրավիրված են միայն ամենամտերմներն ու ընկերները։ Օբոլոնցեւան հարսի պատրաստությունների փորձ արդեն իսկ ունեցել է. ընկերուհու՝ դերասանուհի Աննա Ցուկանովա-Կոտի հետ նրանք ֆոտոշարք եւ տեսանկարահանում են կազմակերպել քաղաքային հյուրանոցներից մեկի շքեղ համարում։
Հարսանեկան արարողությանը հյուրի կարգավիճակում հնարավոր է տեսնել նաեւ Սվետլանա Բոնդարչուկին, Սոֆյա Կապկովային, Օքսանա Լավրենտեւային, Մատիլդա Շնուրովային։ «Ես ուրախ եմ նրանց համար, հրաշալի զույգ է։ Նրանք զբաղված են կազմակերպչական հարցերով, մտածում են ամեն բան։ Մենք հանգստյան օրերին հանդիպել ենք ընթրիքին. երջանիկ ու սիրահարված տեսք ունեն։ Նվերի հարցում դեռ չեմ կողմնորոշվել, բայց ամենայն հավանականությամբ տան՝ ապագա ընտենական օջախի համար համար ինչ-որ օգտակար բան կընտրեմ»,- Starhit-ի հետ զրույցում ասել է Օլգա Սլուցկերը։
Ռեզոն եւ Նադեժդան սկզբնական շրջանում թաքցնում էին հարաբերությունները, նույնիսկ տեղեկություններ կային, թե նրանք բաժանման եզրին են։ Սակայն ըստ ամենայնի՝ ճգնաժաման անցել է, եւ Գիգինեիշվիլին ու Օբոլենցեւան ներկայանում են հանրությանն ու միմյանց սեր խոստովանում սոցիալական ցանցերում։ Ռեժիսորի, ինչպես նաեւ նրա ընտրայլի համար սա երրորդ միությունն է։ Վերջինս ամուսնացած է եղել ձեռնարկատեր Դենիս Միխայլովի հետ, որը հետագայում անվանել է իր կյանքի ամենամեծ սխալը եւ միլիոնատեր Այրատ Իսխակովի հետ, որից բաժանվել է 2017թ.-ին։
Գիգինեիշվիլին փորձում է ժամանակ հատկացնել երեխաներին։ Նա հաճախ է հանդիպում ավագ դստեր հետ, որը ծնվել է Մարուսյայի հետ առաջին ամուսնության ընթացքում։ Երգչուհի Անաստասիա Կոչետկովայի հետ կապի ընթացքում ծնված երեխային նա հանդիպում է Մայամիում։ Զբոսնում է նաեւ Միխալկովայի հետ կապի ընթացքում ծնված դստեր ու որդու հետ։ Նադեժդան ողջունում է Ռեզոյի շփումը երեխաների հետ եւ վստահում դաստիարակության նրա մեթոդներին։
Աղբյուրը՝ Starhit
Լուսանարները՝ РИА Новости/Екатерина Чеснокова, Instagram, Legion-Media
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:37, 29 մարտի
TLC ռեալիթի շոուի սիամական երկվորյակներ Էբբին և Բրիտանի Հենսելները ամուսնացել են15:18, 29 մարտի
Իրինա Շեյքը Swarovski campaign֊ում հայտնվել է շշմեցուցիչ կերպարով14:02, 29 մարտի
Ռոբերտ Դաունի կրտսերը խաղում է չորս տարբեր կերպարներ HBO-ի նոր սերիալում13:23, 29 մարտի
Թոմ Քրուզը բաժանվել է ռուս ընկերուհուց իր նախկին օլիգարխ ամուսնու պատճառով12:21, 29 մարտի
Դեմի Մուրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ տարիքը պարզապես թիվ է11:17, 29 մարտի
Բեյոնսեն ձեռքերով սպագետի է ուտում անձնական ինքնաթիռի վրա և ծաղրում իր կովբոյական look-ի մասին մեմերը10:16, 29 մարտի
Selling Sunset սերիալի աստղը գոլֆ խաղալիս ընտրել է տարօրինակ և բաց աութֆիտ09:00, 29 մարտի
ՄԱՐՏԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան