Հունիսին երաժիշտ Լեւան Գորոզիան, որն առավել հայտնի է որպես L’One, հայտարարել է Black Star-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին։ Սակայն նրան չի հաջողվել ապրանքանիշից խաղաղ ճանապարհով բաժանվել։ Թիմուր Յունուսովի խոսքով՝ նա պայմանագիր է կնքել, որի համաձայն՝ բոլոր երգերն ու կեղծանուն ընկերությանն են պատկանում։ Գորոզիան չի համաձայնել այս լուծման հետ եւ Թիմաթիի դեմ դատական հայց է ներկայացրել։ L’One-ի փաստաբան Կլիմենտ Ռուսակոմսկին Starhit-ի հետ զրույցում խոսել է գործի մանրամասների մասին։
«Մեր դիրքորոշումը հետեւյալն է. ինչի շուրջ համաձայնել են, դա էլ պետք է կատարվի։ Ըստ պայմանագրի՝ Լեւանը պրոդյուսերական կենտրոն է վարձել առաջխաղացման համար։ Դրա համար երկրորդ կողմի ներկայացուցիչներն իրենց մասն են վերցրել։ Բնականաբար, նրանց ավելի շատ է բաժին հասել, քան իմ հաճախորդին։ Հիմա մենք խնդրում են ճանաչել Գորոզիայի իրավունքները նրա բոլոր ստեղծագործությունների համար։ Չեն հասկանում՝ ինչ հիմքով են Black Star-ում որոշել, որ հեղինակային իրավունքները փոխանցել են իրենց»,- ասել է իրավաբանը։
Նրա խոսքով՝ L’One-ը փորձել է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով։ «Լեւանը բազմաթիվ ջանքեր է գործադրել՝ իրավիճակը կարգավորելու համար, մի քանի գին է հնչեցրել։ Բայց ամեն ինչ ապարդյուն։ Կարծում եմ՝ դատարանը ծայրահեղ միջոց է, բայց, ցավոք, հիմա առանց դրա չի ստացվում»,- ասել է նա։
Մինչ ընթանում է առաջին դատական քննությունը, L’One-ի ներկայացուցիչները նոր հայց են պատրաստում։ «Ցանկանում ենք հասնել միջոցների վճարման, որոնք Black Star-ը, չգիտես՝ ինչու, պահել է Լեւանից։ Ստուդիաների վարձակալության, տեսահոլովակների նկարահանման համար... Պահանջում ենք ամբողջական հաշվետվություն։ Դեռեւս մանրամասն տեղեկատվություն չենք ստացել, սակայն գումարը հաստատապես կազմում է 10 մլն ռուբլուց ավելի։ Բաից այդ՝ Գորոզիան բեմանական անունն օգտագործելու իրավունք ունի։ Black Star-ին պատկանում է միայն L’One ապրանքանիշը։ Մենք պետք է իրավական որոշակիության հասնենք։ Կարծում եմ՝ կկարողանանք լուծել դրված խնդիրը»։
Ավելի վաղ Թիմաթին մեկնաբանել էր դատարան դիմելու ռեփերի ցանկությունը։ Black Star-ն այդ ժամանակ արեն պատարաստ էր պարզել խնդիրը Լեւանի հետ իրավաբանների ներգրավմամբ. «Ո՞վ է ցանկանում փակել բերանդ, խնդրում եմ, հստակեցրու։ Ի՞նչ գաղտնի տեղեկատվության ես տիրապետում դու։ Մի ծիծաղեցրու, խնդրում եմ։ Ստորագրելով պայմանագիրը՝ դու կարդացել ես կետն այն մասին, որ այս տարիների ընթացքումստեղծված ամբողջ բոդանդակությունն ընկերության սեփականությունն է։ Նույն սթափ դատողությամբ այն ստորագրել ես քո ձեռքով։ Հիմա քեզնից փոխադարձ համաձայնութամբ բաժանվելու ցանկություն չկա։ Դու դուրս ես եկել մեդիադաշտ, խնդիր չկա, կարող ենք նաեւ այդպես։ Եվս մի բան. քեզանից ոչ ոք ոչինչ չի վերցրել։ Լեւա, դա ապրիորի քոնչը չէ։ Դու պարզապես այդպես էլ չհասկացար դա»։
Բացի L'One-ից՝ մեկը մյուսի ետեւից Black Star-ը լքել են արտիստներ, որոնք գրավել են միլիոնավոր երկրպագուների սրտեր՝ Ջիգան, Եգոր Կրիդ, Քրիստինա Սի։ Միակը, ում հաջողվել է համեմատաբար լուռ հեռանալ, Lucky-ն էին ու Buhar Jerreau խումբը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:06, 20 ապրիլի
Որտե՞ղ են խորհրդավոր կերպով անհետանում գուլպաները13:36, 20 ապրիլի
Քիմ Քարդաշյանը չի արձագանքի Թեյլոր Սվիֆթի նվաստացուցիչ դիս-թրեքերին՝ «վախենալով» նրա երկրպագուների բանակից12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել