Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Հայաստանը «Միսս Աշխարհ» մրցույթում կներկայացնի Լիանա Ոսկերչյանը

21:23, 15 հուլիսի

Րոպեներ առաջ կայացավ «Միսս Արմենա» գեղեցկության փառատոնի ամենակարեւոր փուլերից մեկը` «Միսս Աշխարհ Արմենիա»-ի եզրափակիչ շոուն, որի հաղթող ճանաչվեց Լիանա Ոսկերչյանը: «Վիցե Միսս» տիտղոսը նվաճեց Մոնիկա Գրիգորյանը: Ըստ մրցույթի կանոնների` հաղթողը` Լիանան, ստացավ ուղեգիր դեպի «Միսս Աշխարհ» հեղինակավոր մրցույթ, որտեղ կներկայացնի Հայաստանը:

Ի դեպ, բնական քարերից պատրաստված շքեղ թագի հեղինակը «Խազմալյան» ոսկերչական ընկերությունն է։

Մրցույթին մասնակցում էր 23 գեղեցկուհի, չէր մասնակցում Դայանա Դավթյանը, որն արդեն հաղթել է մրցույթ-փառատոնի «Միսս Տիեզերք Արմենիա» փուլում, ինչի արդյունքում ներկայացնելու է Հայաստանը «Միսս Տիեզերք» մրցույթում: Մինչ հաղթողի անունը հայտարարելը` աղջիկներն անցան 3 փուլերով` ներկայացնելով հայկական տարազ, պարային համարներ եւ երեկոյան զգեստներ:

Չեղավ լողազգեստով ցուցադրություն, քանի որ «Միսս աշխարհ» մրցույթն արդեն 5 տարի է, ինչ հանել է այդ փուլը: Փոխարենը եղավ «Միսս Մեդիա» մրցանակ, որը ներկայացնում էր մամուլի ներկայացուցիչների քվեարկությունը, եւ այն տրվեց Լիանա Ոսկերչյանին, իսկ «Միսս Համերաշխություն» տիտղոսին արժանացավ Էլեն Սիմոնյանը: Լավագույն հնգյակում հայտնվեցին նաեւ Միլենա Տալյանը, որի օգտին քվեարկել էր հանդիսատեսը, Մոնիկա Գրիգորյանը, Լիանա Իսրաելյանն ու Անետա Գաբրիելյանը:

Մասնակիցներին գնահատեց ժյուրին, որի կազմում էին «Միսս Քալիֆորնիա Երկրագունդ» Զառա Գեմիլյանը, դիզայներ Գայանե Մանուկյանը, «Միսս Արմենիա» հիմնադրամի խորհուրդի անդամ Ռուբինա Գրիգորյանը, Թալար Արդինյանը, լրագրող Սահականուշ Սահակյանը, դերասան Միքայել Պողոսյանը, երգիչ Արամոն եւ երգչուհի Էմմա Պետրոսյանը:

Միջոցառմանը ելույթ ունեցան «Դետք» խումբը, Նիկ Էգիբյանը, Վահե Մարգարյանը, Գոռ Եփրեմյանը, Allianplace խումբը եւ այլք: Երեկոյի հանդիսավարներն էին դերասանուհի Աննա Մանուչարյանն ու դերասան-հումորիստ Ռաֆայել Երանոսյանը:

«Միսս Աշխարհ» մրցույթը կկայանա դեկտեմբերի 14-ին` Լոնդոնում:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Արսեն Սարգսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել