Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Это все из-за Иррришки, ррребята». Իրինա Շեյքի ռուս երկրպագուները գրավել են Լեդի Գագայի Էջը

10:12, 17 հուլիսի

Փոփ երգչուհի Լեդի Գագայի պաշտոնական Instagram-յան էջում աներեւակայելի մի բան է կատարվում. մոդել Իրինա Շեյքի ռուս երկրպագուները ֆլեշմոբ են կազմակերպել՝ երգչուհու լուսանկարների տակ երբեմն աբսուրդային, բայց շատ ծիծաղելի մեկնաբանություններ թողնելով։

Հիշեցնենք՝ Իրինա Շեյքի եւ Բրեդլի Քուփերի բաժանումից հետո հաստատվել են վատագույն ենթադրությունները, թե ինչու է զույգը փլուզվել. խնդիրը Լեդի Գագան է, որի հետ Բրեդլին աշխատել է «Աստղը ծնվեց» ֆիլմի ընթացքում։  Սկզբնական շրջանում վարկածը, որ ամեն ինչ տեղ է ունեցել երգչուհու պատճառով, ամեն կերպ հերքվում էր. իբրեւ Բրեդլին եւ Գագան պարզապես ընկերներ են... Սակայն օրերս հայտնի է դարձել, որ Լեդի Գագան, ամեն դեպքում, տեղափոխվել է Քուփերի բնակարան, ինչը սարսափելի կերպով զայրացրել է Իրինա Շեյքի ռուս երկրպագուներին, որոնք պարզապես գրավել են Լեդի Գագայի էջը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Lady Gaga (@ladygaga)

Թեմաները շատ տարբեր են. սկսած նրանից, թե ինչպես բորշ եփել, մինչեւ ավտոմեքենաների լվացում. «Եկեք Գագայից հետո հյուր գնանք Կիանու Ռիվզին, վերջերս նրան անվանել էին աշխարհի ամենամիայնակ մարդը, մեզ հետ նա իրեն լավ կզգա»..., «Վերադարձրել ենք Ղրիմը, կվերադարձնենք նաեւ Քուփերին», «Ամենայն հավանականությամբ Իրկայի կոստմետիկան է օգտագործում...»։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Павел Воля | Pavel Volya (@pavelvolyaofficial)

Ընդ որում, «կրակին յուղ է լցրել» հայտնի հեռուստահաղորդավար Պավել Վոլյան։ «Եթե ցանկանում եք տեսնել դարի զրուցարանը, անցեք @ladygaga-ի մեկնաբանությունները եւ նայեք՝ ինչպես են մերոնք պաշտպանում մերոնքականներին։ Դա լավագույնն է, ինչ այժմ կատարվում է Instagram-ում։ Դա ստեղծագործության առանձին տեսակ է։ Լեդի Գագան պետք է շտապ ռուսերեն սովորի։ Շեյք իթ, բեյբի»,- գրել է նա։

Գործընթացին միացին են ТНТ-ի այլ աստղեր եւս՝ Գարիկ Մարտիրոսյան, Գարիկ Խարլամով եւ Միշա Գալուստյան։  «ЭТО ВСЁ ИЗ-ЗА ИРРРИШКИ, РРРЕБЯТА! ЛЮБОВЬ ТВОРИТ ЧУДЕСА. КЛЯНУСЬ РРРУКОЙ!»,- գրել է Գալուստյանը։ «Խարլամով, զանգիր ինձ»,- թեման շարունակում է Գարիկ Մարտիրոսյանը։ Գարիկ Խարլամովը հետաքրքրվում է. «Ինչպե՞ս ճիշտ պատրաստել խինկալի»...

Ֆլեշմոբը շարունակվում է մինչ այժմ. բավական է նայել Լեդի Գագայի ցանկացած հրապարակում՝ համոզվելու համար, որ Իրինա Շեյքի երկրպագուները Լեդի Գագային հեշտությամբ հանգիստ չեն թողնի։ Այդ ամենը կարդալն, իհարկե, զվարճալի է՝ ոչ մի ագրեսիա կամ սպառնալիքներ՝ կատակեր, բաղադրատոմսեր, տրոլինգ... Համոզված ենք՝ երգչուհու էջում այսպիսի ակտիվություն դեռեւս չի եղել, այնպես որ նա հաստատապես պետք է շնորհակալություն հայտնի Իրինային ոչ միայն «նոր» տղամարդու, այլեւ «գովազդի» համար...

Լուսանկարները՝ AFP/Getty


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել