Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Սյուզաննա Մելքոնյանը Հայաստանը կներկայացնի ռումինական հեղինակավոր մրցույթում

13:35, 17 հուլիսի

«Նոր Ալիք 2017» մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ եւ մրցանակակիր Սյուզաննա Մելքոնյանը Հայաստանը կներկայացնի նոր միջազգային հարթակում: Շուտով երգչուհին մեկնելու է Ռումինիա, որտեղ օգոստոսի 18-25-ն անցկացվելու է Golden Stag մրցույթ-փառատոնը: Այն հեռարձակվելու է Ռումինիայի Առաջին ալիքով: Մրցույթին մասնակցելու են 12 տարբեր երկրների ներկայացուցիչներ, որոնցից յուրաքանչյուրն անցնելու է երկու մրցութային փուլով` ներկայացնելով միջազգային հիթ եւ ռումինական երգ:

Սյուզաննան մրցույթի մյուս մանրամասների մասին պատմել է NEWS.am STYLE-ին: «Մրցույթի մասին դեռեւս անցած տարի էի լսել` նրանց ադմինիստրատիվ խմբի կողմից: Երեւի՝ «Դեպի Եվրատեսիլի» տեսանյութերից էին նկատել ինձ: Մի խոսքով՝ այնտեղից ինֆորմացիա ստացա, որ գոյություն ունի նման մրցույթ, որը կոչվում է Golden Stag: Այն արդեն 50 տարվա պատմություն ունի: Այս մրցույթին տարբեր տարիներին մասնակցել են Բրեգովիչը, Խուլիո Իգլեսիասը, Ալեքսանդր Ռիբակը եւ այլք:

Անցած տարի, ցավոք սրտի, չստացվեց իմ մասնակցությունը, բայց այս տարի որոշեցի նորից փորձել: Կարծես՝ սիրտս վկայում էր, որ այս անգամ, գուցե, ստացվի: Այս տարի ավելի շատ նյութեր պահանջեցին հայտագրման համար՝ տեսաուղերձ, ակապելա տարբերակով կատարում: Մեկ ամսվա ընթացքում այդ բոլոր նյութերը հավաքեցի եւ ուղարկեցի իրենց ադմինիստրատիվ խմբին: Ուղարկելուց մեկ շաբաթ անց արդեն իմացա, որ համարվում եմ այդ մրցույթի ֆինալիստներից մեկը, որը ներկայացնելու է Հայաստանը»,- ուրախությամբ հայտնեց երգչուհին:

«Բավականին հետաքրքիր, լեցուն փառատոն է: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր տեղեկացրեցին ինձ այս մրցույթի մասին: Ցավով պետք է նշեմ, որ մենք բացի «Նոր Ալիք»-ից եւ «Եվրատեսիլ»-ից այլ մրցույթների մասին տեղյակ չենք, բայց արի ու տես, որ տարբեր երկներում այսպիսի մրցույթ-փառատոններ կան, որոնք իրենց մրցանակային ֆոնդով եւ ոչնչով չեն զիջում այլ մրցույթներին, պարզապես PR-ի խնդիր է: Շատ կցանկանայի, որ մեր հանդիսատեսը նաեւ այս մրցութներից տեղեկացված լինի»:

Առաջիկա օրերին Սյուզաննան զբաղված կլինի մրցույթի նախապատրաստական աշխատանքներով, իսկ Ռումինիա կմեկնի օգոստոսի 18-ին: «Հուսով եմ՝ լավ արդյունքով կվերադառնամ: Երկու եւ կես տարվա մրցութային դադարից հետո ինձ համար շատ ոգեւորիչ է այն փաստը, որ ես կրկին միջազգային հարթակում եմ լինելու. մի տեսակ առանց մրցույթների իմ կյանքը չեմ պատկերացնում: Մեր երկրում պահանջարկը կա կոմերցիոն տեսանկյունից. ամեն օր գնում ես աշխատանքի, երգում, գումար վաստակում, բայց իմ սուբյեկտիվ կարծիքով՝ նման մրցույթները հոգեւոր արվեստով լի սնուցում են, ու շատ ուրախ եմ, որ մի պահ կտրվելու եմ այս կոմերցիոն վիճակից ու մեկ շաբաթով հայտնվելու եմ միջազգային հարթակում, մեծ բեմում ու վայելելու այդ ֆորմատն ու հանդիսատեսի ծափահարությունը: Հուսով եմ, որ անկախ մրցույթի արդյունքներից՝ իմ հայրենակիցները կրկին ինձ հետ կլինեն: Ես միշտ տեսել ու զգացել եմ նրանց ջերմությունը ու հույս ունեմ, որ այս անգամ էլ այդպես կլինի»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Սյուզաննա Մելքոնյանի Facebook-ի էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել