Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

10 սուտ, որոնց ձեզ ստիպել են հավատալ

21:12, 25 հուլիսի

1. Առանց զույգի նշանակում է միայնակ

Այն, որ դուք հիմա զուգընկեր չունեք, դա բոլորովին չի նշանակում, որ միայնակ եք։ Եվ եթե բանը դրան է հասել, նշենք, որ անձնական հարաբերությունները բոլորովին էլ երջանկության երաշխիք չեն։ Եվ մնալով առանց զույգի՝ դուք երբեք այնքան միայնակ չեք լինի, որքան սխալ հարաբերություններում։ Եթե դուք հասկանում եք, որ այդ մարդու հետ կյանքը ձեզ ոչ մի լավ բան չի տա, ապա ավելի լավ է խզել նման հարաբերությունները եւ մի փոքր ժամանակ ծախսեք ձեր կյանքի ամենակարեւոր մարդու՝ ինքներդ ձեր համար։ Փորձեք գտնել ինքներդ ձեզ, վերադարձրեք ինքնահարգանքը։ Եվ երբ հաջորդ անգամ դուք խորտակվող անձնական հարաբերությունների հորձանուտում կհայտնվեք, դուք պատրաստ կլինեք ժամանակին փախչել դրանցից։

2. Երջանկությունը այն է, երբ դուք ունեք այն ամենն, ինչ ուզում եք

Այն, որ դուք երջանիկ եք, դեռ չի նշանակում, որ դուք ոչինչ չեք ցանկանում։ Ամենից առաջ դա նշանակում է, որ դուք երախտապարտ եք այն բանի համար, ինչ դուք ունեք եւ համբերատար սպասում եք, թե ինչ կլինի։ Երբեմն մենք այնքան ենք տարվում ինչ–որ մեծ բանի ձգտումով, որ բոլորովին դադարում ենք նկատել այն փոքր բաները, որոնք մեր կյանքը հեքիաթային են դարձնում։ Այնպես որ, գնահատե՛ք այսօրվա օրը, հավատացե՛ք, դա արժի։ Չէ՞ որ այն ամենահին ու բարի օրերից մեկն է, որը դուք կհիշեք օր ծերության։

3. Եթե որեւէ մեկը վատ է զգում, դուք դա անմիջապես կնկատեք

Բոլորիս համար էլ եւ՛ ցավալի է լինում, եւ՛ սարսափելի, եւ՛ վատ: Ուղղակի ոմանք սովորել են դա ուրիշներից լավ թաքցնել: Դուք չգիտեք, թե ինչ է կատարվում նրանց հոգու փակ դռների ետեւում, այդ պատճառով մարդկանց մասին դատել միայն տեսածի հիման վրա, ժամանակի եւ ուժերի անիմաստ կորուստ է: Եթե ժամանակ ունեք քննարկելու եւ մեղադրելու այլ մարդկանց, ապա չափազանց շատ ազատ ժամանակ ունեք: Ավելի լավ է այն ուղղել որեւէ արժանավոր բանի:

4. Կյանքը պետք է ընթանա որոշակի ձեւով եւ ոչ այլ կերպ

Ոչ ոք ավելի շատ չի վնասի, քան դուք ինքներդ: Բայց մեր հոգուն վերք պատճառելով, մենք չենք կարող նաեւ այն բուժել. դրա համար երբեմն բավական է չամաչել սեփական մտքերից եւ իրատես լինել: Չէ՞ որ միշտ ընտրություն ունենք՝ ինչպես պատասխանել այն իրավիճակներին, որոնց բախվում ենք կյանքի ընթացքում: Այնպես որ, հրաժարվեք ձեր գլխում եղած անիրատեսական կերպարից, որի ազդեցությամբ ցանկանում եք վազանցել ձեր կյանքը, եւ սկսեք այն այնպես ընկալել, ինչպիսին է իրականում: Փոխեք այն, ինչ ենթարկվում է փոփոխության, փոխեք ձեր հայացքը այն ամենի հանդեպ, ինչը չի կարելի փոխել, եւ շարունակեք առաջ ընթանալ:

5. Դուք պետք է ինչ-որ մեկին նման լինեք

Երբ դուք դադարեք ձեզ համեմատել այլ մարդկանց հետ, կարեւոր չէ՝ իրական թե երեւակայական, եւ երբ դադարեք ձեզ համեմատել ինքներդ ձեր այլ տարբերակների հետ (մեծ մասամբ միայն ձեր գլխում գոյություն ունեցող), միայն այդ ժամանակ կսկսեք հանգիստ ապրել, եւ միայն այդ անդորրում բացարձակ ոչ մի պատրանքային բան չի լինի: 6. Իրավամբ գերազանց կյանքով են ապրում միայն քիչ ընտրյալները

Եթե ամեն առավոտ արթնանաք՝ «Այսօր ինձ գերազանց օր է սպասում» բառերով, եւ քնեք՝ հասկանալով, թե որքան այն լավն էր… Միայն այդ ժամանակ հանկարծ, շատ տարիներ անց, կարող եք, հիշելով անցյալը, ժպտալ եւ ասել. «Իմ կյանքը պարզապես գերազանց էր»:

7. Մեզ դժվար ժամանակներ հարկավոր չեն

Երբեմն երջանկության հասնելու համար հարկավոր է անցնել իսկական դժոխքի միջով: Երբեմն անհրաժեշտ մարդկանց հանդիպելու համար, պարտավոր եք ազատվել նրանցից, ովքեր ձեր կյանքում տեղ չունեն: Երբեմն հասկանալու համար, թե ինչ է ուժեղ լինելը,  դուք պետք է թուլություն զգաք: Երբեմն պետք է զգալ, թե ձեր հոգին ինչպես է մասերի բաժանվում՝ անխախտելի ամբողջականություն ձեռք բերելու համար: Երբեմն այն միակ մարդուն գտնելու համար, որի հետ կարելի է ապրել մնացած կյանքը, պետք է անցնել մարդկանց բազմության միջով: Երբեմն մեզ վիճակվում է գրկաբաց ընդունել ինչպես լավը, այնպես էլ վատը՝ իմանալով, որ վերջնարդյունքում երկուսն էլ մեզ անգնահատելի փորձ են բերում:

8. Ուժեղ լինել՝ նշանակում է ցավը չզգալ

Իրականում ուժեղ են այն մարդիկ, ովքեր զգում են ցավը, ընդունում են այն, դրա հիման վրա սովորում են այն ամենը, ինչ կարող են, այնուհետեւ հաղթահարում են այն: Ուժի էությունը շունչ քաշելու ժամանակ խնդրելու վճռականությունն է, արցունք թափելը, թոթափվելը, ապա կրկին ռինգ վերադառնալը, որպեսզի այնպես կռվես, ինչպես երբեք չես կռվել:

9. «Հանուն շահի» սուտը նորմալ է

Մինչեւ «Ես քեզ սիրում եմ» ասելը, սեր զգացեք: Ինչ-որ մեկին շնորհակալ լինելուց առաջ իրավամբ երախտապարտ եղեք: Ներողություն խնդրելիս զղջում զգացեք: Հավատացեք, երբ ձեր բառերը անկեղծ զգացմունքով են ամրացված, դրանք ներթափանցում են այլ մարդկանց սրտի խորքը:

10. Երազանքները ժամանակի անիմաստ վատնում են

Մեծագույն պարգեւներից է այն, ինչն աչքի համար անտեսանելի է, բայց զգացվում է սրտով: Այն, ինչ մենք տեսնում ենք, հնարավորի միայն փոքր հատվածն է: Երեւակայությունը հորիզոնից այն կողմ տեսնելու ունակությունն է, պատկերացնել այն, ինչը շատ կարեւոր է մեզ համար, սակայն առայժմ թաքնված է հայացքից: Ինչ-որ տեղ եւ ինչ-որ ժամանակ ձեզ անպայման սպասում է ինչ-որ անհավանական բան, եթե ձեր երազանքները բավարար լինեն այն ստանալու համար:

 

Աղբյուրը՝  Kleo


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել