Թագավորական էթիկետն ու դրես կոդը շատ բարդ բան է։ NEWS.am STYLE-ը շարունակում է անդրադառնալ ամենաոճային առաջին տիկիններին, թագուհիներին, քաղաքական կին գործիչներին։ Այսօր խոսելու ենք Ուկրաինայի առաջին տիկին՝ Ելենա Զելենսկայայի մասին։
Ուկրաինայի նախագահական ընտրությունների հետո փոխվում է ոչ միայն պետության նախագահը, այլ նաեւ՝ առաջին տիկինը։ Ուկրաինայի վեցերորդ նախագահի երդմնակալության արարողությունից հետո նրա կինը՝ Ելենա Զելենսկայան արդեն հասցրել է 11 պաշտոնական այց կատարել։ Եթե մինչեւ առաջին տիկին դառնալը դժվար էր ինչ-որ բան ասել Ելենա Զելենսկայայի ոճի մասին, ապա արդեն երկու ամիս է, ինչ նա ունի իր նախընտրելի ոճը։
Սցենարիստ, կրթությամբ ճարտարապետ, երկու երեխաների մայր Ելենա Զելենսկայան ծնվել է 1978թ․-ին։ Ապագա ամուսնու հետ սովորել է նույն դպրոցում, սակայն զուգահեռ դասարանում։ Ինչպես ինքն է ասում, նրա մասին լսել է եւ գիտեր, քանզի Զելենսկու շրջապատը աղմկոտ եւ վառ էր։ Նրանց ճանապարհները հատվում են տեխնիկական համալսարանում։ Վլադիմիրը սովորում էր իրավաբանական, իսկ նա ճարտարապետական ֆակուլտետում։ Սակայն երկուսին էլ «ձգել է» ՈՒՀԱ-ն եւ երկուսն էլ իրենց մասնագիտությամբ այդպես էլ չեմ աշխատում։
2003թ․-ին Վլադիմիրն ու Եlենան ամուսնանում եմ, մինչ այդ հանդիպել են 8 տարի։ Ինչպես առաջին տիկինն է ասել իր հարցազրույցներից մեկում, այդ տարիներին նրանք միասին՝ քաղաքացիական ամուսնությամբ չեն ապրել, յուրաքանչյուրն ապրել է իր ծնողների հետ, պարզապես հանդիպել են, ժամադրությունների գնացվել։
Վլադիմիր Զելենսկու երդմնակալության արարողությունից հետո Ելենայի կերպարներն ու ոճը սկսել են համեմատել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի ոճի հետ։ Իսկ ռուս ոճաբանը Զելենսկու կնոջը նույնիսկ մեղադրել է Մելանյայի ոճի հանդուգն կրկնօրինակման մեջ եւ դա անվանել է «խամրած նմանակում»։
«Ինձ դուր են գալիս ուկրաինական դիզայներները, այժմ շատ ավելի գեղեցիկ հագուստ կա։ Ես երեւի էթնոսի մեջ այնքան չէի խորանա, ինչպես Մարինա Պորոշենկոն։ Դա շատ լավ է, սակայն ինձ ավելի ձգում են ժամանակակից տենդենցները», - ասել է Ելենան։
Լուսանկարները՝ Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով