Ռուսական էստրադայի աստղ Ալլա Պուգաչովան Ռիժսկի ծոցում հանգստի մեծ երկրպագու է։ 70-ամյա երգչուհին յուրաքանչյուր տարի վիլլա է վարձում, ուր ամուսնու՝ Մաքսիմ Գալկինի եւ երեխաների՝ Լիզայի եւ Հարրիի հետ մի քանի ամիս է անցկացնում։ Նա այստեղ կարող է հասնել գնացքով. Ալլա Բորիսովնան, առողջական վիճակով պայմանավորված, վաղուց ինքնաթիռ չի նստում, բացի այդ՝ Լատվիայում է գտնվում Պուգաչովայի մտերիմ ընկերուհու՝ Լայմա Վայկուլեի բնակարանը, գրում է EG-ն։
Այս տարի երգչուհին շատ կարեւոր որոշում է կայացրել՝ երկրում անշարժ գույք ձեռք բերել։ Պրիմադոննան 100 քառակուսի մետր մակերերով բնակարան է գնել, որը գտնվում է Յուրմալայի կենտրոնում։ Բնակարանի արժեքը կազմում է 500 հազար եվրո կամ 35 մլն ռուբլի։
Ամենայն հավանականությամբ, Ալլա Բորիսովնային այս տարի չի հաջողվի բնակություն հաստատել այնտեղ. անշարժ գույքը, որպես կանոն, վաճառում են միայն պատերը կառուցված վիճակում։ Այնպես որ երգչուհին ստիպված կլինեի տանը վերանորոգում կատարել եւ կահավորել։ Սակայն արդեն հաջորդ տարի Պուգաչովան կարող է հանգիստը վայելել սեփական բնակարանում։ Ի դեպ, բնակարան գնելու հետ մեկտեղ էստրադայի աստղը Լատվիայում բնակության իրավունք է ստացել, որը տրվում է 250 հազար եվրոյից սկսվող անշարժ գույք ձեռք բերելու համար, գրում է «Аргументы Недели»-ն։
Լուսանկարները՝ KinoPoisk, Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:17, 18 ապրիլի
Ջիջի Հադիդը կիսվել է Victoria's Secret-ի նոր գովազդային արշավի կուլիսային կադրերով10:30, 18 ապրիլի
«Դիսնեյլենդ» այցելելու համար Բիանկա Սենսորին ընտրել էր համեմատաբար համեստ հանդերձանք, սակայն հրաժարվել էր կոշիկներից10:05, 18 ապրիլի
«Յաշան ու Լեոնիդ Բրեժնեւը»՝ 5, «Ամերիկացին»՝ 4 մրցանակ. «Անահիտ» մրցանակաբաշխության կարմիր գորգն ու բոլոր մրցանակակիրները (ֆոտո)09:00, 18 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:37, 17 ապրիլի
Պոռնոդերասանները պատմել են իրենց «ծանր աշխատանքի» մասին22:34, 17 ապրիլի
Աշխարհում սերմնահեղուկի ամենամեծ բանկը, որտեղ ամսական կարող եք վաստակել 420 ֆունտ, կենտրոն է բացել Մեծ Բրիտանիայում21:13, 17 ապրիլի
Ամերիկացի հայտնի ռեստորատորը Ջեֆ Բեզոսի նշանածին «բացարձակ տհաճ» է համարում20:23, 17 ապրիլի
Wine Story. Մինչեւ 5000 դրամ արժողությամբ գինի՝ Մալբեկի համաշխարհային օրվա համար19:37, 17 ապրիլի
Maserati GranCabrio-ն աշխարհում ամենաարագ էլեկտրոմոբիլն է16:11, 17 ապրիլի
Ավստրալիայում ամենաթանկ ամուսնալուծությունն ավարտվել է կնոջ հաղթանակով. նա դավաճան ամուսնուց կստանա 180 միլիոն դոլար եւ անշարժ գույք15:28, 17 ապրիլի
Ուինսթոն Չերչիլի դիմանկարը, որը դուր չէր գալիս բրիտանացի առաջնորդին, աճուրդի կհանվի14:13, 17 ապրիլի
Ջոնի Դեփը ցանկանում է ձեռք բերել 4 միլիոն դոլար արժողությամբ միջնադարյան ամրոցը