Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Հայ եւ ռուս աստղերի հետ աշխատանքի, դադարեցված համագործակցությունների եւ անձնականի մասին. Սոֆյա Ղուլյանն անկեղծանում է

13:05, 19 հուլիսի

Մոսկվաբնակ պրոդյուսեր Սոֆյա Ղուլյանին առաջին հայացքից բոլորն ասոցացնում են «քաղցր համբույրների» հետ. չէ՞ որ, հենց նա մոտ երկու տարի առաջ սկսեց իր «Պչպչորումում» ֆլեշ-մոբը, որի շրջանակում արցախյան բարբառով բառը հնչեց հայկական եւ ռուսական շոու-բիզնեսի մի շարք հայտնիների կողմից, որոնք Սոֆյայի հետ  հայտնվում էին նրա տեսանյութերում եւ հայ երկրպագուներին ուղարկում ջերմ համբույրներ: Սակայն միայն հումորային արտահայտություններով Սոֆյայի ձեռքբերումները չեն սահմանափակվել: Տարիներ առաջ սկսելով իր պրոդյուսերական գործունեությունը՝ Սոֆյան հայկայան շոու-բիզնեսին ծանոթացրել է մի շարք երիտասարդ տաղանդների հետ, ինչպիսիք են, օրինակ, Մարտ Բաբայանը եւ Գոշը: Սոֆյան աշխատել է նաեւ Անի Երանյանի եւ Ավրաամ Ռուսոյի հետ, հաճախ մասնակցություն է ունեցել ռուսական շոու-բիզնեսի այս կամ այն աստղի հայաստանյան այցելությունների կազմակերպման մեջ:

Վերջերս Սոֆյան եւ Մարտը հայտարարեցին պրոդյուսերական համագործակցության դադարի մասին: Այսօր պրոդյուսերն առավել մեծ ուշադրություն է հատկացնում ամիսներ ատաջ հիմված իր պրոդյուսերական ընկերությանը՝ ջանալով բացահայտել պատանի տաղանդների:

NEWS.am STYLE-ը Սոֆյա Ղուլյանի հետ զրուցել է իր երկար, հագեցած եւ հետաքրքիր ճանապարհի մասին:

Սոֆյա, այսօր քեզ շատերն են ճանաչում՝ որպես հաջողակ պրոդյուսերի, գործարար կնոջ, բայց հետաքրքիր է՝ ինչպե՞ս եւ որտեղի՞ց ամեն ինչ սկսվեց

Ամեն ինչ սկսվեց չքնաղ մի քաղաքում՝ Ստեփանկերտում, այն ժամանակ, երբ ես ծնվեցի (ծիծաղում է)։ Բայց իմ կարիերայով լրջորեն սկսել եմ զբաղվել Մոսկվայում, որտեղ սկսեցի աշխատել շոու-բիզանեսի ոլորտում եւ մինչ օրս հավատարիմ եմ իմ սիրելի գործին, ու արդեն տասը տարի է՝ չեմ բաժանվում դրանից։

Ո՞վ էր ան արտիստը, որի հետ արեցիր առաջին քայլերդ:

Այդ արտիստի անունը նշել չեմ ցանկանում, քանի որ իր ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում, նա ոչ մի անգամ չի նշել, որ հենց ես եմ եղել այն մարդը, որն օգնել է իր կարիերայի մեկնարկին։

Այսօր աշխատում ես ոչ միայն հայկական, այլեւ ռուսական դաշտում: Ինչպե՞ս սկսեցիր համագործակցել ռուս աստղերի հետ:

Չեմ կարծում, թե ամբողջությամբ ռուսական շոու-բիզանեսի մեջ եմ, բայց, այո, բավականին մտերմիկ կապեր եմ ստեղծել։ Ռուս աստղերի հետ իմ աշխատանքը սկսվել է Ավրաամ Ռուսոյից։ Նա այսօր իմ մտերիմ ընկերն է, ու ես նրան ամեն ինչի համար շատ շնորհակալ եմ։

Քանի՞ արտիստի հետ ես այսօր աշխատում:

Իմ PR ընկերությունում շատ աստղեր կան, արդեն՝ մոտ 10 արտիստ, բայց որպես պրոդյուսեր՝ այս պահին ոչ ոքի հետ չեմ համագործակցում։

Ասում են՝ ռուս աստղերը բավականին բծախնդիր են: Դու ի՞նչ կասես՝ հայերի՞ հետ է ավելի հեշտ աշխատել, թե՞ ռուսների:

Պետք է խոստովանեմ, որ ռուս արտիստների հետ աշխատելը դժվար է, չեմ ցանկանում շատ մանրամասնել, բայց հայ աստղերի հետ ավելի հեշտ է։

Նշեցիր, որ ռուսական շոու բիզնեսում առաջինը Ավրաամ Ռուսոյի հետ ես համագործակցել: Ինչպե՞ս եղավ ձեր ծանոթությունը:

Ավրաամ Ռուսոյի հետ համագործակցությունը սկսվել է 5 տարի առաջ։ Մեզ մեր ընդհանուր ընկերներից մեկն է ծանոթացրել, ու այդ պահից սկսած մենք միասին սկսեցինք աշխատել։

Համագործակցությունները երբեմն ընդհատվում են ինչ-ինչ պատճառներով: Այդ պահերին ի՞նչ ես զգում. ափսոսանք լինո՞ւմ է, որ երբեւէ օգնել ես տվյալ արտիստին:

Իհարկե, այդ պահին ես զղջում եմ զգում, դատարկություն, հիասթափություն․․․ դե, այն զգացողությունները, որոնք նման իրավիճակում զգում է ցանկացած մարդ, բայց երբեք չեմ զղջում այն աշխատանքի համար, որն արել եմ։ Առաջնորդվում եմ հետեւյալ սկզբունքով՝ «բաց թողնել ու ամեն ինչ սկսել նոր էջից»։

Երկար կարիերայից հետո վերջերս Մոսկվայում հիմնեցիր քո պրոդյուսերական ընկերությունը: Ինչո՞ւ տարիներ անց միայն ձեռնամուխ եղար այդ նախաձեռնությանը:

Իմ պրոդյուսերական ընկերությունը ստեղծեցի, քանի որ վաղուց է՝ ինչ ցանկանում էի աշխատել ոչ միայն հասուն, այլեւ պատանի կատարողների հետ, եւ մանավանդ, որ այս շրջանում ոչ մի արտիստի հետ չեմ աշխատում, որոշեցի այլ կատարողների էլ հնարավորություն տալ իրենց ցուցադրելու։

Պրոդյուսերական ընկերության ֆորմատը շատ հետաքրքիր է եւ ակտուալ։ Ռուսաստանում բնակվող հայ երեխաներրի շրջանում մեծ պահանջարկ կար նման կենտրոնի, որտեղ երեխաներն ու երիտասարդները կկարողանային սովորել այս ոլորտում։ Այդսպիսով, ես որոշեցի, որ չեմ սխալվի, եթե բացեմ իմ պրոդյուսերական ընկերությունը՝ Ghulyan Production-ը։ Սա մի վայր է, որտեղ յուրաքանչյուրը կարող է ցուցադրել եւ բացահայտել իր տաղանդը։

Միշտ հետաքրքիր ծրագրերով եւ հայտնի աստղերի հետ ես ժամանում Հայաստան: Առաջիկայում ի՞նչ նորությունների սպասենք:

Այս պահին Հայաստանում ոչ մի ծրագրեր չունեմ, Մոսկվայում եմ զբաղված աշխատանքներով։ Ի դեպ, շուտով արդեն կբացեմ նաեւ իմ սրճարանը, որը տեղակայված կլինի հենց Մոսկվայի կենտրոնում։ Բացումը նախատեսում ենք ամռան վերջին։

Քեզ նայելով շատերը տեսնում են գեղեցիկ, ինքնաբավ եւ հաջողակ կնոջ: Իսկապես, երջանի՞կ ես աշխատանքովդ, թե՞ դեռ սպասում ես իրական երջանկությանը:

Ես երջանիկ եմ այն ամենով, ինչ ունեմ եւ ինչով զբաղվում եմ, բայց ինչպես ցանկացած կին՝ ես էլ եմ սպասում այն միակին։

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Սոֆյա Ղուլյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել