Արդեն շատ վաղուց ռուսական բազմաթիվ աստղեր իրենց հավանությանն են արժանացրել կուրորտային Յուրմալան։ Ռուսական էստրադայի ներկայացուցիչներից Բորիս Մոիսեեւն առաջիններից էր, որը բնակարան է ձեռք բերել այնտեղ։ Նա դարձել է «Լայմա։ Ռանդեվու։ Յուրմալա» փառատոնի հյուրը, ուր նրան հանդիպել է «Дни.ру»-ի թղթակիցը։
Ծովի օդը 65-ամյա երգչի վրա լավ ազդեցություն է ունեցել։ Նա առույգ է, բարյացակամ, ժպտադեմ, չի ծխում։ Նշենք որ 2010թ․-ին նա կաթված էր ստացել եւ բժիշկները հազիվ էին փրկել։ «Ամեն տարի ամառը ես անցկացնում են սիրելի Յուրմալայում», - հայտնել է երգիչը։ - Այստեղ ես երեք սենյականոց հարմարավետ բնակարան ունեմ, չնայած կոմունալ վճարները բավականին թանկ են»։
Երգիչը պատմել է, թե հանգստին ինչով է զբաղվում։ «Ամեն օր զբոսնում եմ ծովափով, երբեմն խանութներ են այցելում եւ ուրախանում, եթե ինձ ճանաչում են, - նշել է Մոիսեեւը։ - Վերջերս եղել եմ Լիտվայում, եղել եմ նաեւ Մայամի։ Այցելում եմ նաեւ շատ համերգների․․․ Մի խոսքով ապրում եմ լիարժեք կյանքով»։
Նշենք, որ 2010թ․-ին Բորիս Մոիսեեւը կաթված է ստացել։ Այն ժամանակ ամեն րոպե երգչի վիճակը ավելի էր վատանում, իսկ արդյունքում մարմնի ձախ կողմը պարալիզացվեց։
Այժմ Մոիսեեւը վայելում է կյանքի ամեն մի օրը։ «Յուրմալայում պաղպաղակը շատ համեղ է, ինչպես նաեւ ողջ կաթնամթերքը», - ժպտալով ասել է Բորյան եւ համտեսել այն։ Նա ասես մեծ որոխա լինի, որին ցանկանում ես պաշտպանել, փաղաքշել։
Իսկ բեմ վերադառնալու մասին աստղն անգամ լսել չի ցանկանում․ «Երբեք, ինձ այնտեղ ոչինչ չի ձգում, չեմ ցանկանում այլեւս ելույթ ունենալ։ Այդ ամենն անցյալում է»։
Լուսանկարները՝ Teleprogramma.pro, РИА Новости
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով10:16, 23 ապրիլի
Բրիթնի Սփիրսի «կեղտոտ պարը»09:00, 23 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:32, 22 ապրիլի
Ռիհաննայի Street Style-ը․ ընձառյուծի պրինտով մուշտակ եւ կաշվե մինի շրջազգեստ